ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 փետրվարի 2018 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի փետրվարի 13-ի

թիվ 26 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող

 

1. II բաժնում՝

ա) «Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ» ենթաբաժինը՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.

 

«2. ԳՀԱ «Հակագնագցման միջոցների կլանումը հայտնաբերելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2018 թվական

3. ԳՀԱ «Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի լուծման հարցերով մարմնի որոշումների հետ համապատասխանեցնելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում»

2018 թվական».

 

«Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ» բառերով.

բ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժինը՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-8-րդ կետերով.

 

«2. ԳՀԱ «Մասնավորապես Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկա մատակարարվող կշռածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների սահմանման և իրագործման միջազգային պրակտիկայի ուսումնասիրում և դրա արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կշռածրարված ապրանքներին ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ առաջարկների և դրանց իրագործման ու հսկողության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»

2018 թվական

3. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկական ճյուղի, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի՝ սպառողական հատկությունները կորցրած արտադրատեսակների առանձին հավաքման, նախնական մշակման, վերամշակման և ուտիլիզացման ենթակառուցվածքի թափոնների հետ վարվելու ոլորտում միջազգային, այդ թվում՝ եվրոպական փորձի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և առաջատար դրույթներն ու պահանջները Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ կիրարկելու և միջազգային ստանդարտներ մշակելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»

2018 թվական

4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և անվավոր տրանսպորտային միջոցների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին իրավաբանական կարևորություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպմանն անցնելու միջազգային և տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանությունը հաստատող՝ իրավաբանական կարևորություն ունեցող փաստաթղթերի ձևակերպման նկատմամբ միասնականացված մոտեցումներ նախատեսող իրավունքի ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով միջազգային փորձը»

2018 թվական

5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև չափագիտության, ստանդարտացման և հավատարմագրման վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջազգային փորձի և փաստաթղթերի ուսումնասիրում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չափման միջոցների տրամաչափարկման կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ չափման միջոցների տրամաչափարկման արդյունքների փոխադարձ ճանաչման նպատակով»

2018 թվական

6. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և միջազգային ու տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և տրակտորների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների նույնականացման մակնշմանը ներկայացվող միասնական պահանջների սահմանման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում»

2018 թվական

7. ԳՀԱ «Միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքային պարարտանյութերը շրջանառության մեջ բաց թողնելը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրում և հանքային պարարտանյութերի գրանցման կարգի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում՝ հաշվի առնելով «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթները»

2018 թվական

8. ԳՀԱ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) իրագործմանը նախապատրաստվելու ընթացքում միջազգային համագործակցության լավագույն պրակտիկայի կիրառման վերաբերյալ առաջարկների մշակում»

2018 թվական».

 

«Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 8 ԳՀԱ» բառերով.

գ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժին.

 

«Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

 

1. ԳՀԱ «ԵԱՏՄ երկրներում արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքների հաշվառման համակարգերի անդրսահմանային փոխգործակցության և հաշվարկման

մեթոդների գործնական ասպեկտներ (հաշվի առնելով համաշխարհային փորձի վերլուծությունը)»

2018 թվական

 

Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»։

2. «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 7 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 17 ԳՀԱ»։

3. «ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 17 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 27 ԳՀԱ»։