ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 փետրվարի 2018 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ» ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍՈՎ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի» կիրարկման մասով 2018-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծին (կից ներկայացվում է) և ծրագրի կիրառման պայմանավորվածությունը ձևակերպել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովի և Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի ու Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի կառավարման կենտրոնի գլխավոր քարտուղար Ե. Սանտյագոյի միջև գրությունների փոխանակման ճանապարհով՝ նկատի ունենալով, որ նշված ծրագիրն սկսելու է կիրառվել վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից: Թույլատրել նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարելու սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՆԱԽԱԳԻԾ
ԾՐԱԳԻՐ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի կիրարկման մասով 2018-2022 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողը |
Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի պատասխանատու կատարողը |
|
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի միջև 2017 թվականի հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագրի կիրարկման շրջանակներում գործունեության համակարգման և համագործակցության առաջնահերթ ոլորտների սահմանման նպատակով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ), այդ թվում՝ համապատասխան ուղղություններով ենթախմբերի (անհրաժեշտության դեպքում) ձևավորում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
2. Աշխատանքային խմբի (ենթախմբերի) նիստերի անցկացում (այդ թվում՝ վեբինարների ձևաչափով) |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տրամադրվող հասանելիություն՝ Ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի (ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ) ստանդարտների բազային՝ ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ-ի կողմից սահմանված կարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության /ԵԱՏՄ/ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովելու և առևտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտները վերացնելու նպատակով եվրոպական ստանդարտների (այսուհետ` ЕN ստանդարտներ) կիրառման մասով ուսումնասիրություն իրականացնելու և որոշումներ ընդունելու համար |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
4. ЕN ստանդարտների հիման վրա մշակված միջպետական ստանդարտների այնպիսի ցանկերի տրամադրում ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ-ին, որոնք օգտագործվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովելու համար՝ սահմանված կարգին համապատասխան (անհրաժեշտության դեպքում) |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
5. Աջակցության ցուցաբերում ԵՏՀ-ին՝ ստանդարտների ցանկերն արդիականացնելիս և այնպիսի միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) մասով ծրագրեր կազմելիս, որոնց՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և միջպետական ստանդարտների այնպիսի պահանջների պահպանումը, որոնք պարունակում են՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (այդ թվում՝ ЕN ստանդարտների ընտրության մասով) համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, և որոնք պարունակում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
6. Փոխգործակցություն հետևյալ հարցերով՝ եվրոպական հրահանգներ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր. ЕN ստանդարտներ.
ЕN ստանդարտների հիման վրա մշակված՝
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար օգտագործվող միջպետական ստանդարտներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
7. Սպառողական արտադրանքի՝ խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքի, շինանյութի, փաթեթվածքի և այլնի մեջ ֆտալատների ու այլ վտանգավոր նյութերի պարունակությունը սահմանափակելու մասով ԵԱՏՄ և եվրոպական պարտադիր պահանջների վերաբերյալ մոտեցումների մոտարկման հարցերով փոխգործակցություն: |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
8. Տնտեսության առաջնահերթ ուղղություններում համապատասխան ստանդարտների կիրառման հարցերով փորձի փոխանակում հետևյալ նպատակներով՝
թվային արդյունաբերության զարգացում և թվային ու «խելացի» տեխնոլոգիաների ներդրում.
արտադրության հետագծելիության, ինչպես նաև դրա օգտահանման և սպառման թափոնների հետ առնչվելու համակարգերի զարգացում.
ինտելեկտուալ տրանսպորտային համակարգի ստեղծում, անօդաչու (ինքնավար) տրանսպորտի, էլեկտրատրանսպորտի և համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում.
էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
9. Փոխգործակցություն արտադրության հետագծելիության մասով ստանդարտների կիրառման հարցերով՝ հաշվի առնելով արտադրանքի անվտանգության և սահմանված պահանջներին դրա համապատասխանության մասին տեղեկատվությունը վերջնական սպառողին հասցնելու մոտեցումների և մեթոդների ներդաշնակեցման նպատակով ԵԱՏՄ-ում և Եվրոպական միությունում իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ կենցաղային տեխնիկայի և այլ սպառողական ապրանքների օրինակով |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
10. Արտադրանքի որոշակի տեսակների (սննդային, էլեկտրատեխնիկական, քիմիական և այլն) վերաբերյալ սեմինարների, խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ այդ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, արդիականացման և ներդաշնակեցման հարցերով |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
11. Մասնակցություն ուսուցողական սեմինարներին՝ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման (որակավորման բարձրացման) ոլորտում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
|
12. Մասնակցություն ԵՏՀ-ի և ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ-ի կողմից անցկացվող միջոցառումներին (այդ թվում՝ վեհաժողովներին, համաժողովներին, խորհրդակցություններին, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ներկայացուցչական ժողովին, ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ-ի գլխավոր նստաշրջաններին և այլն) |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ՍԵՆ-ՍԵՆԵԼԷԿ |
__________________
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|