ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 փետրվարի 2018 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«     »      ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի    ի

թիվ      որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարվող

 

1. 2-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Aculops fuchsiae Keifer

Ֆուքսիայի գխտորատիզ»։

 

2. 3-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Aleurocanthus spiniferus Quaint.

Լեռնային փշոտ սպիտակաթևիկ

Aleurocanthus woglumi Ashby

Սև ցիտրուսային սպիտակաթևիկ»։

 

3. 4-րդ դիրքը հանել:

4. 6-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Anthonomus signatúr Say

Մորու բողբոջակեր

Aonidiella aurantii (Maskell)

Թուրինջի կարմիր վահանակիր

Aromia bungii (Faldermann)

Կարմրավիզ երկարաբեղիկ»։

 

5. 7-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Bactrocera dorsalis Hend.

Արևելյան պտղաճանճ»։

 

6. 9-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Caryedon gonagra Fabr.

Գետնընկույզի ընդակեր»։

 

7. 11-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Choristoneura conflictana Walk.

Կաղամախու մեծ տերևոլոր»։

 

8. 13-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Choristoneura rosaceana Наг.

Հնձաշերտ տերևոլոր»։

 

9. 14-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Chrysomphalus dictyospermi (Morgan)

Շագանակագույն վահանակիր»։

 

10. 16-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Cydia packardi Zell.

Բալի պտղակեր

Cydia prunivora Wals.

Սալորի ամերիկյան պտղակեր»։

 

11. 21-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Diabrotica undecimpunctata Man.

Վարունգի արևմտյան բծավոր բզեզ»։

 

12. 22-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Dinoderus bifoveolatus Woll.

Կեղծ բազմակեր կեղևակեր»։

 

13. 23-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Dryocosmus kuriphilus Yas.

Շագանակենու արևելյան գխտորաբեր»։

 

14. [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։

15. 28-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Frankliniella schultzei (Trybom)

Լոլիկի թրիպս»։

 

16. 30-րդ դիրքը հանել:

17. 32-րդ դիրքում «Halymorpha» բառը փոխարինել «Halyomorpha» բառով։

18. 40-րդ դիրքը հանել:

19. 43-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Maconellicoccus hirsuťus Green

Կոշտամազ որդան

Malacosoma americanum Fabr.

Ամերիկյան բոժոժագործ

Malacosoma disstria Hub.

Անտառային օղակավոր մետաքսագործ»։

 

20. 45-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Melanotus communis Gyll.

Ամերիկյան բազմակեր չրխկան»։

 

21. 54-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Nemorimyza maculosa (Mailoch)

Քրիզանթեմի տերևային ականող

Oligonychus perditus Pritchard & Baker

Գիհու ոստայնատիզ

Opogona sacchari Bojer

Ադամաթզի ցեց»։

 

22. 56-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Pissodes strobi (Peck.)

Սպիտակ սոճու կնճիթաբզեզ

Pissodes terminalis Hopp.

Սոճու կատարի կնճիթաբզեզ»։

 

23. 59-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Rhagoletis cingulata Loew.

Բալի արևելյան պտղաճանճ»։

 

24. 62-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Rhynchophorus ferrugineus (Oliv.)

Արմավի կարմիր երկարակնճիթ»։

 

25. 75-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Zabrotes subfassiatus Boh.

Լոբազգիների բրազիլական ընդակեր»։

 

26. 78-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Heterodera glycines Ichinohe

Սոյայի նեմատոդ»։

 

27. 79-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Meloidogyne enterolobii

Արմատային գալային նեմատոդ»։

 

28. 80-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Nacobbus aberrans (Thome) Thome & Allen

Կեղծ գալային նեմատոդ

Xiphinema rivesi

Դաշույն-նեմատոդե։

 

29. 82-րդ դիրքում «piniphilla» բառը փոխարինել «piniphila» բառով:

30. 86-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Cronartium fusiforme Hed. & Hunt ex Cum։

Սոճու իլիկաձև ժանգ

Cronartium quercuum (Berkeley) Miyabe ex Shirai

Հաճարազգիների եղջյուրաձև ժանգ»։

 

31. 87-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Endocronartium harknessii (J.P. Moore)

Y. Hiratsuka

Սոճու արևմտյան գալաձև ժանգ»։

 

32. 88-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Gymnosporangium yamadae Miyabe ex Yamada

Խնձորենու և գիհու ժանգ

Melampsora medusae Thümen

Բարդու ժանգ»։

 

33. 90-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Mycosphaerella gibsonii Н.С. Evans

Սոճու փշատերևի շագանակագույն այրուկ

Mycosphaerella laricis- leptolepidis K. Ito,

K. Sato & M. Ota

Ճապոնական կվենու փշատերևի սեպտորիոզ

Phialophora cinerescens (Wollenweber) van Beyma

Մեխակի ֆիալոֆորային թառամում

Phoma andigena Turkensteen

Կարտոֆիլի տերևների սև այրուկ, ֆոմոզ բծավորություն»։

 

34. 95-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

Sirococcus clavigignenti- juglandacearum Nair, Kostichka & Kunt

Ընկուզենու խոցային հիվանդություն

Stenocarpella macrospora (Earle) Sutto

Եգիպտացորենի դիպլոդիոզ

Stenocarpella maydis (Berkeley) Sutton

Եգիպտացորենի դիպլոդիոզ»։

 

35. 98-100-րդ դիրքերը հանել։

36. 101-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Burkholderia caryophylli (Burkholder) Yabuuchi et al.

Մեխակի բակտերիալ վիլտ

Candidatus Liberibacter solanacearum (Candidatus Liberibacter psyllaurous, Zebra Chip Disease)

Զեբրա չիպ

Candidatus Phytoplasma vitis

Խաղողի ոսկեփայլ դեղնման ֆիտոպլազմա

Pantoea stewartii subsp. stewartii (Smith) Mergaert et al.

Եգիպտացորենի բակտերիալ թառամում (վիլտ)

Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al.

Կարտոֆիլի գորշ փտում»։

 

37. 103-105-րդ դիրքերը հանել։

38. 106-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Xanthomonas campestris pv. hyacinthi (Wakker) Dovson.

Հակինթի դեղին հիվանդություն»:

 

39. 108-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Xylella fastidiosa Wells et al.

Խաղողի բակտերիոզ

(Պիրսի հիվանդություն)

Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al.

Խաղողի բակտերիալ թառամում»։

 

40. 110-րդ դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Andean potato latent tymovirus

Կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուս

Andean potato mottle comovirus

Կարտոֆիլի խայտուցավորության անդյան կոմովիրուս»։

 

41. 110-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Chrysanthemum stem necrosis tospovirus

Քրիզանթեմի ընձյուղների նեկրոզի տոսպովիրուս

Chrysanthemum stunt pospoviroid

Քրիզանթեմների գաճաճության վիրոիդ»։

 

42. 112-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Potato black ringspot nepovirus

Կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուս»

 

43. 113-րդ և 114-րդ դիրքերը հանել:

44. 115-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Potato virus T

Կարտոֆիլի Т վիրուս»։

 

45. 115-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Potato yellow dwarf nucleorhabdovirus

Կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուս

Potato yellow vein crinivirus

Կարտոֆիլի ջղերի դեղնման կրինիվիրուս»։

 

46. 116-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«Raspberry ringspot nepovirus

Ազնվամորու օղակաձև բծավորության նեպովիրուս»։

 

47. 118-րդ դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Bidens bipinnata L.

Կատվալեզվիկ՝ կրկնակի փետրատերև»։

 

48. 124-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Sicyos angulatus L.

Ձարավարունգ անկյունավոր»։

 

49. 136-րդ դիրքը հանել:

50. 137-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Dendrolimus sibiricus Chetverikov

Սիբիրյան մետաքսագործ»։

 

51. 166-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«Candidatus Phytoplasma pyri

Տանձենու հյուծվածության ֆիտոպլազմա»։

 

52. 168-րդ դիրքը հանել:

53. Դիրքերի համարակալումը հանել։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան