ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2018 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջև փոխգործակցության մասին» հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՆԱԽԱԳԻԾ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջև փոխգործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Միջպետական հեռուստառադիոընկերության ստեղծման մասին» 1993 թվականի փետրվարի 12-ի հիմնադիր պայմանագրի վրա,
մտադրություն ունենալով հաստատել համագործակցություն և փոխգործակցություն՝ բոլոր պետությունների քաղաքացիների համար եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մասին արդիական և հավաստի տեղեկատվության հասանելիությունն ապահովող տեղեկատվական տարածքի ձևավորման նպատակներով,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերն իրենց իրավասության սահմաններում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական տեղեկատվության փոխանակում.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ և երկկողմ փոխգործակցության թեմայով «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության կողմից հիմնական բաժինների, հաղորդաշարերի և հաղորդումների նախապատրաստման ծրագրերի մասին տեղեկատվության ներկայացում.
Եվրասիական տնտեսական միության գործունեության և զարգացման հետ կապված ծրագրեր արտադրելիս փորձագիտական աջակցության տրամադրում.
հիմնարար միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման տեղեկատվական ուղեկցման և եվրասիական ինտեգրման զարգացման վրա էական ազդեցություն ունեցող միջոցառումների անցկացման գործում աջակցության տրամադրում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների` որպես փորձագետների, մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեության և զարգացման արդիական հարցերի քննարկմանը նվիրված հաղորդումներին.
Մասնակցություն Կողմերի կողմից անցկացվող՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության և զարգացման հարցերի շուրջ կազմակերպվող հանրային միջոցառումներին, սեմինարներին և շնորհանդեսներին՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։
2. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացնում են՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտը.
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության կողմից՝ միջազգային և հատուկ նախագծերի բաժինը:
3. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, Կողմերի համար չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և ոչ մի ֆինանսական ու այլ պարտավորության չի հանգեցնում։
4. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է _________ քաղաքում 201_թվականի __________ «_____»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության կողմից՝ |