ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

31 հունվարի 2018 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին դիմել սույն կարգադրության 1-ին կետում նշված Արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մինչև 2018 թվականի մարտի 15-ը տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) տեքստում՝

համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» բառերով՝ բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության և 27-րդ հոդվածի.

համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով՝ բացառությամբ նախաբանի.

2) երկրորդ պարբերությունից հետո նախաբանը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ.

«հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,».

3) 1-ին հոդվածում՝

1-ին կետում՝

1-ին ենթակետում «Մաքսային միության անդամ պետության տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)» բառերով.

3-րդ ենթակետից հանել «(մաքսային)» բառը.

4-րդ ենթակետը «մասնակից» բառից հետո լրացնել «, սուբյեկտ» բառով.

2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք)»» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Միության մաքսային օրենսգիրք)» բառերով.

4) 3-րդ հոդվածի անվանման մեջ «Մաքսային միության մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների տարածքներում» բառերով.

5) 5-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

երրորդ պարբերության մեջ «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով.

6) 6-րդ հոդվածում՝

անվանումը «մասնակիցների» բառից հետո լրացնել «, սուբյեկտների» բառով.

1-ին կետում՝

առաջին պարբերությունը «մասնակցի» բառից հետո լրացնել «, սուբյեկտի» բառով.

երկրորդ պարբերության մեջ «մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերը փոխարինել «նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի պարտականությունների կատարման ապահովման տրամադրումը, ինչպես նաև կարող են սահմանվել դրա տրամադրման և կիրառման չափը և կարգը» բառերով.

3-րդ կետի երրորդ պարբերության մեջ «պարբերաբար հրապարակումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ» բառերը փոխարինել «տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով.

7) 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին)» բառերը փոխարինել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին), («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին)» բառերով.

8) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 9

 

ԱՏԳ-ի տարածքը և այնտեղ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը

 

1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Միության մաքսային տարածքի մի մասը:

2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Միության մաքսային սահմանը:

3. ԱՏԳ-ի տարածքը (ամբողջությամբ կամ դրա մի մասը), որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, որոշվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն։

4. ԱՏԳ-ի այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան կարող են գտնվել (տեղադրվել) և (կամ) օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքները և Միության ապրանքները, ինչպես նաև այլ օտարերկրյա ապրանքներ և Միության ապրանքներ՝ բացառությամբ օտարերկրյա ապրանքների և (կամ) Միության ապրանքների և (կամ) ապրանքների այն կատեգորիաների, որոնք, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ն, արգելված են գտնվելու (տեղադրվելու) ԱՏԳ-ի այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը։

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:».

9) 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած.

10) 25-րդ և 26-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 25

 

Փոփոխությունների կատարումը

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 26

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։»:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է _____________ քաղաքում 2018 թվականի ________ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան