ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 հունիսի 2016 թվականի |
թիվ 84 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների նկատմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սահմանված կարգով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնել առաջարկներ՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում չարտադրվող բաղադրիչների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը նվազեցնելու վերաբերյալ։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների նկատմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 44Դ և 45Դ ծանոթագրություններով՝
«44Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի ____________ ի թիվ___ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
«45Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 5 %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի ____________ ի թիվ ___ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշման |
ԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
|
8704 90 000 0 |
- այլ |
հատ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշման |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
|
8704 90 000 |
- այլ՝ |
|
|
8704 90 000 1 |
- - տրանսպորտային միջոցի՝ 5 տ-ից ոչ ավելի լրիվ զանգվածով, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներն են (մեկ կամ մի քանի) |
հատ |
|
8704 90 000 9 |
- - այլ |
հատ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
|
8703 90 109 1 |
- - - - ավտոմոբիլներ, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներն են (մեկ կամ մի քանի) |
1644Դ) |
|
8704 90 000 1 |
-- տրանսպորտային միջոցի՝ 5 տ-ից ոչ ավելի լրիվ զանգվածով, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներն են (մեկ կամ մի քանի) |
1545Դ) |
|
8704 90 000 9 |
- - այլ |
15 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
| « |
|
»: |
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| « |
|
»: |
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունիսի 30-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| « |
|
»։ |
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի ցանկում՝ «**» նշանով ծանոթագրության մեջ «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2017 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով: