ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
««ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարվող
1. Տեխնիկական կանոնակարգի, թիվ 1-4, 6, 8-10 և 12 հավելվածների, թիվ 14 հավելվածի թիվ 1 և 2 հավելվածների ու թիվ 15 հավելվածի թիվ 1 և 2 հավելվածների տեքստում համապատասխան հոլովով «ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ՄԱԿ-ի կանոններ» բառերով (բացառությամբ տեխնիկական կանոնակարգի «Նախաբան» բաժնի երրորդ պարբերության)։
2. Տեխնիկական կանոնակարգի, թիվ 2 և 12 հավելվածների տեքստում համապատասխան հոլովով «Համընդհանուր տեխնիկական կանոններ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ՄԱԿ-ի համընդհանուր տեխնիկական կանոններ» բառերով (բացառությամբ տեխնիկական կանոնակարգի «Նախաբան» բաժնի երրորդ պարբերության)։
3. «Նախաբան» բաժնի երրորդ պարբերության մեջ «Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կանոններ (ՄԱԿ-ի ԵՏՀ կանոններ)» բառերը փոխարինել «Միավորված ազգերի կազմակերպության կանոններ (ՄԱԿ-ի կանոններ)» բառերով, «ընդունվող Համընդհանուր տեխնիկական կանոնների» բառերը փոխարինել «ընդունվող՝ ՄԱԿ-ի համընդհանուր տեխնիկական կանոնների» բառերով, «ընդունվող կարգադրագրերի» բառերը փոխարինել «ընդունվող՝ ՄԱԿ-ի կարգադրագրերի» բառերով։
4. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝
«8) ազգային անվտանգությունն ապահովելու համար մատակարարվող, այդ թվում՝ պետական պաշտպանության պատվերով զինված ուժեր, այլ զորքեր, զինվորական կազմավորումներ և մարմիններ մատակարարվող, ինչպես նաև այլ զորքերի, զինվորական կազմավորումների և մարմինների զինված ուժերից արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հետևանքները վերացնելու նպատակներով օգտագործման համար փոխանցվող։»։
5. 4-րդ կետում «3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ կետի 1-5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում» բառերով։
6. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
7. 16-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «համապատասխանության գնահատում անցկացվելու դեպքում՝ տիպի հաստատման ձևով» բառերով։
8. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Նախկինում տիպերի հաստատման ձևով համապատասխանության գնահատում անցած բազային տրանսպորտային միջոցների (շասսիների) օգտագործմամբ արտադրված տրանսպորտային միջոցների տիպերի համապատասխանության գնահատման ժամանակ հայտատուն կարող է ներկայացնել փաստաթղթեր տրանսպորտային միջոցներն արտադրողի և բազային տրանսպորտային միջոցներն (շասսիներն) արտադրողի միջև անվտանգության ապահովման պատասխանատվության տարանջատման մասին։ Այդ դեպքում բազային տրանսպորտային միջոցի տիպի հաստատումը (շասսիի տիպի հաստատումը), որը գործում է դրա շրջանառության մեջ դրվելու պահի դրությամբ, օգտագործվում է որպես ապացուցողական նյութ։
Տրանսպորտային միջոցի տիպի հաստատումները (շասսիի տիպի հաստատումները), որոնք տրվել են բազային տրանսպորտային միջոցների (շասսիների) համար, կարող են օգտագործվել որպես տրանսպորտային միջոցների (շասսիների) բազայի վրա պատրաստված բոլոր այն տրանսպորտային միջոցների համար համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որոնք շրջանառության մեջ են դրվել նշված փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում։ Ընդ որում, բազային տրանսպորտային միջոցների (շասսիների) օգտագործմամբ պատրաստվող տրանսպորտային միջոցների նկատմամբ կարող են կիրառվել պահանջներ, որոնց հետ համապատասխանությունը հաստատվել է բազային տրանսպորտային միջոցի (շասսիի) համապատասխանությունը գնահատելիս։»։
9. 42-րդ կետի չորրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «սույն տեխնիկական կանոնակարգի 39-րդ կետի հիման վրա պահանջների՝ գործողից ցածր մակարդակ կիրառելու դեպքում սահմանափակվում է մեկ տարով՝ այն պահանջներն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած, որոնց հետ համապատասխանությունը չի հաստատվել» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի 39-րդ կետին համապատասխան պահանջների՝ գործողից ցածր մակարդակ կիրառելու դեպքում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տիպի այն հաստատումը (շասսիի տիպի հաստատումը) օգտագործելու դեպքում, որի գործողության ժամկետն ավարտվել է, սահմանափակվում է 1 տարով՝ սկսած բազային տրանսպորտային միջոցի տիպի հաստատման (շասսիի տիպի հաստատման) գործողության ժամկետի ավարտի օրվանից»։
10. 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների համար սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովվում է տրանսպորտային միջոցների սեփականատերերի (տիրապետողների) կողմից։ Շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների նկատմամբ չեն կիրառվում սույն տեխնիկական կանոնակարգի՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքում՝ ստուգման ենթակա այն տարրերի առկայության վերաբերյալ պահանջները, որոնք տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ դրվելու պահի դրությամբ նախատեսված չեն եղել դրա մեջ։»։
11. 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82. Որպես հայտատու հանդես է գալիս տրանսպորտային միջոցների համար որպես փոխովի (պահեստային) մասեր մատակարարվող բաղադրիչներն արտադրողը կամ նրա անունից գործող՝ լիազորված ներկայացուցիչը։ Նշված հայտատուն իրավունք ունի սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հավելվածին համապատասխան՝ կոնկրետ բաղադրիչների համար նախատեսվածների թվից ընտրելու համապատասխանության հաստատման ցանկացած ձև եւ սխեմա կամ նշված հավելվածում այդ բաղադրիչների համար նախատեսվածներից ավելի բարդ ձև եւ սխեմա (սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցմամբ)։»։
12. 97-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«97. Սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող արտադրողը կամ արտադրողի ներկայացուցիչն իրավունք ունի ներկայացնելու համապատասխանության սերտիֆիկատ ստանալու հայտ կամ գրանցելու տրանսպորտային միջոցների հետվաճառքային սպասարկման համար որպես փոխովի (պահեստային) մասեր մատակարարվող ինքնօրինակ բաղադրիչների համար համապատասխանության հայտարարագիրը՝ տրանսպորտային միջոցի (շասսիի) տիպի հաստատման դրական արդյունքների հիման վրա։»։
13. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝
ա) 1-ին աղյուսակի 1.2-րդ դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Եթե մեկ սռնու անիվների ճանապարհային մակերևույթի հետ շփման կետերի կենտրոնների միջև հեռավորությունը 460 մմ-ից պակաս է, ապա այդ տրանսպորտային միջոցները պատկանում են L3 կատեգորիային։».
բ) 4-րդ աղյուսակի 91-րդ դիրքում «կունդերի թասակներ (այդ թվում՝ դեկորատիվ)» բառերը փոխարինել «անիվների կունդերի և դեկորատիվ թասակներ» բառերով։
14. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝
ա) աղյուսակում՝
հինգերորդ վանդակում 9-րդ, 12 - 15-րդ, 18-րդ, 21 - 23-րդ, 27 - 28-րդ, 41-րդ, 50-րդ, 83-րդ, 87-րդ, 94-րդ, 97-րդ, 100-րդ, 104 - 107-րդ դիրքերը լրացնել 23-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
հինգերորդ սյունակում 24-րդ դիրքը լրացնել 23-րդ, 40-րդ և 43-րդ ծանոթագրություններին կատարվող հղումներով.
հինգերորդ սյունակում 29-րդ դիրքը լրացնել 23-րդ և 38-րդ ծանոթագրություններին կատարվող հղումով.
հինգերորդ սյունակում 36-րդ դիրքը լրացնել 44-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
38-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«38. |
Լուսավորման և լուսային ազդանշանային սարքվածքներով համալրում |
М, N, O |
ՄԱԿ-ի թիվ 48-03 կանոններ |
17-րդ, 31-րդ, 45-րդ |
|
ՄԱԿ-ի թիվ 48-04 կանոններ |
2-րդ, 17-րդ, 31-րդ, | |||
|
42-րդ, 45-րդ». |
հինգերորդ սյունակում 42-րդ դիրքը լրացնել 23-րդ և 38-րդ ծանոթագրություններին կատարվող հղումով.
49-րդ դիրքում`
երրորդ սյունակը լրացնել «, L6, L7» նշագրերով.
հինգերորդ սյունակը լրացնել 39-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
51-րդ դիրքում`
երրորդ սյունակում «L1 L2, L3, L4, L5» նշագրերը փոխարինել «L» նշագրով.
հինգերորդ սյունակը լրացնել 39-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
67-րդ դիրքում`
երրորդ սյունակում «L1-L5» նշագրերը փոխարինել «L» նշագրով.
հինգերորդ սյունակը լրացնել 39-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
հինգերորդ սյունակում 69-րդ դիրքի երկրորդ պարբերությունը լրացնել 41-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
երրորդ սյունակում 77-րդ դիրքը լրացնել «ինքնագնաց ամրաշրջանակներ՝ նախատեսված բացառապես ամբարձիչային սարքվածքների մոտաժման համար».
երրորդ սյունակում 78-րդ դիրքը լրացնել «, L6, L7» նշագրերով.
79-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«79. |
Էլեկտրաշարժաբերով տրանսպորտային միջոցների անվտանգությունը |
M, N |
ՄԱԿ-ի թիվ 100-01 կանոններ». |
հինգերորդ վանդակում 96-րդ, 98-րդ և 103-րդ դիրքերը լրացնել 22-րդ ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) 16-րդ ծանոթագրության մեջ «ներկայացվող պահանջների մակարդակը պետք է համապատասխանի բազային տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջների մակարդակին» բառերը փոխարինել «ներկայացվող պահանջների ծավալը պետք է համապատասխանի բազային տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջների ծավալին».
գ) 23-րդ և 24-րդ ծանոթագրությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23) Զրահապատ պաշտպանական միջոցներով համալրված տրանսպորտային այն միջոցների համար, որոնց համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության պահանջներին հաստատվել է սահմանված կարգով, սահմանված պահանջներից շեղում թույլատրվում է այն դեպքում, եթե այդ տրանսպորտային միջոցի կառուցվածքի առանձնահատկությունները թույլ չեն տալիս ամբողջությամբ կատարել այդ պահանջները։
24) Սույն տեխնիկական կանոնակարգի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում չանցած տրանսպորտային միջոցների տիպին դասվող տրանսպորտային միջոցների համար արտակարգ արգելակման դեպքում կայունության և օգնության հսկողության էլեկտրոնային համակարգերով համալրված լինելը պարտադիր է։ Թույլատրվում է N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատում՝ ըստ ՄԱԿ-ի թիվ 13-11 կանոնների։
2016 թվականի հունվարի 1-ից պարտադիր է այն տրանսպորտային միջոցների սարքավորումը հակաբլոկավորման արգելակային համակարգերով, որոնց վրա չի տարածվում սույն ծանոթագրության առաջին պարբերության գործողությունը, ընդ որում, այդ տրանսպորտային միջոցների՝ արտակարգ արգելակման ժամանակ կայունության և օգնության հսկողության էլեկտրոնային համակարգերով համալրված լինելն ունի կամընտրական բնույթ։
Նշված պահանջը չի կիրառվում N1G կատեգորիայի տրանսպորտային միջոցների նկատմամբ և այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք համալրված են զրահապատ պաշտպանական միջոցով, որի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության պահանջներին հաստատվել է սահմանված կարգով։».
դ) 35-րդ ծանոթագրության մեջ՝
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն տեխնիկական կանոնակարգի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում չանցած տրանսպորտային միջոցների տիպին պատկանող N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար կայունության հսկողության էլեկտրոնային համակարգերով համալրված լինելը պարտադիր է։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Նշված պահանջը չի կիրառվում N1G կատեգորիայի տրանսպորտային միջոցների և այն զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության պահանջներին հաստատվել է սահմանված կարգով։».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-45-րդ ծանոթագրություններով.
«38) Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների նկատմամբ լրացուցիչ կիրառվում են ՄԱԿ-ի թիվ 107-03 կանոնների 8-րդ հավելվածի պահանջները։
39) Պահանջները կիրառվում են մոտոցիկլետի նստելատեղով քվադրոցիկլների առնչությամբ։
40) Հայտատուի հայեցողությամբ՝ թույլատրվում է ՄԱԿ-ի թիվ 29-03 կանոններին համապատասխանության հաստատումը, բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք ընդգրկված չեն ՄԱԿ-ի թիվ 29-03 կանոնների կիրառման ոլորտում։
41) 5-րդ էկոլոգիական դասի պահանջները չեն կիրառվում զրահապատ պաշտպանական միջոցով սարքավորված М1 կատեգորիայի այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է ՄԱԿ-ի թիվ 83-06 կանոնների կիրառման ոլորտում սահմանված զանգվածը՝ 5-րդ էկոլոգիական դասին ներկայացվող պահանջներին՝ բազային տրանսպորտային միջոցի համապատասխանության պայմանով։
42) ՄԱԿ-ի թիվ 48-03 կանոններով նախատեսված տրանսպորտային միջոցի տիպի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրության առկայության դեպքում կիրառվում են ՄԱԿ-ի նշված կանոնների պահանջները, այդ թվում՝ այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք արտադրվում են այնպիսի տրանսպորտային միջոցների շասսիների բազայի հիման վրա կամ դրանց օգտագործմամբ, որոնց նկատմամբ առկա է տիպի պաշտոնական հաստատման մասին այդպիսի հաղորդագրություն։ Իրավապահ գործունեության մեջ օգտագործվող հատուկ զրահապատ տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվում են ՄԱԿ-ի թիվ 48-03 կանոնները։
43) Պահանջները չեն տարածվում ինքնագնաց ամբարձիչային այն սարքվածքների վրա, որոնց կառուցվածքն այնպիսին է, որ դրանց կեռը սևեռակող սլաքներն ու մետաղաճոպանները պաշտպանում են խցիկը։
44) Իրավապահ գործունեության մեջ օգտագործվող հատուկ զրահապատ տրանսպորտային միջոցների նկատմամբ պարտադիր է միայն II դասի հիմնական հայելիների առկայությունը, ընդ որում՝ տրանսպորտային միջոցի ներսից փակ դռան դեպքում չի կիրառվում վարորդի նստատեղի կողմում գտնվող արտաքին հայելու դիրքի կարգավորման հնարավորության ապահովման մասին պահանջը։
45) Այն զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի համապատասխանությունը նորմատիվ տեխնիկական պահանջներին հաստատված է սահմանված կարգով, պետք է ապահովվի բոլոր պարտադիր լուսային սարքերի տեղադրումը և պետք է պահպանվեն դրանց տեսանելիության անկյուններին ներկայացվող պահանջները։»։
15. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
|
«Ծանոթագրություն. |
Սույն բաժնի պահանջները չեն տարածվում M1 և N1 կատեգորիաների այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք համալրված են համատեղ օդափոխման, ջեռուցման և օդորակման համակարգով (կլիմայի կառավարման համակարգով)։»։ |
16. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածում՝
ա) 1.6.8.6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.6.8.6. 220 Վ, 50 Հց արտաքին ցանցից էլեկտրասնուցման ներմուծման համակարգի արտաքին պաշտպանված հարակցիչը պետք է՝».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6.9.4-րդ ենթակետով՝
«1.6.9.4. Խցիկը պետք է ունենա ռադիոկապի միջոցների տեղակայման համար ռադիոնախապատրաստական սարքեր։».
գ) 1.6.11.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.6.11.3. Սրահի ներկառուցված կահույքը, աշխատանքային բազկաթոռների, նստոցների, հիվանդի համար նախատեսված ներքնակի երեսքաշման նյութերը պետք է պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որոնց համապատասխանությունը սահմանված պահանջներին հաստատված է հիգիենիկ եզրակացությամբ։».
դ) 1.6.11.4-րդ, 1.6.12-րդ ենթակետերը, 1.6.1-ին նկարը և 1.6.2 աղյուսակը հանել.
ե) 1.6.13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.6.13. Շտապ բուժօգնության ավտոմեքենայի խցիկը պետք է լրացուցիչ սարքավորված լինի՝ ուղևորի կողմից հողմապակու ներքևի անկյունում կամ դռների վերևում տեղադրված բռնաձողով։».
զ) 1.6.14.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.6.14.1. Բժշկական սրահի և վարորդի խցիկի միջև գտնվող միջնորմը պետք է սարքավորված լինի շարժական պատուհանով կամ պատուհանով սարքավորված դռնատեղով։».
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6.14.6 -րդ ենթակետով.
«1.6.14.6. Ֆուրգոն տեսակի թափքով մոդուլային կառուցվածքով շտապ բուժօգնության ավտոմեքենաների համար խցիկի և բժշկական սրահի միջև պետք է նախատեսված լինի շարժական պատուհան կամ ձայնային կապ (A դասի ավտոմոբիլների համար) կամ ձայնային և տեսակապ (B և C դասերի ավտոոբիլների համար)։».
ը) 1.6.18-րդ ենթակետում՝
առաջին պարբերության մեջ «պաստառով» բառը փոխարինել «երեսվածքով» բառով.
երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «պաստառի» բառը փոխարինել «երեսվածքի» բառով.
թ) 1.6.19-րդ ենթակետը հանել.
ժ) 1.6.22-րդ ենթակետի տեքստում «առաստաղի պանելների» բառերը փոխարինել «կողային և առաստաղի պանելների» բառերով.
ժա) 1.6.24-րդ և 1.6.25-րդ ենթակետերը հանել.
ժբ) 1.6.6. աղյուսակում՝
«2200» թիվը փոխարինել «2000*» թվով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ, «*» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝
«* 2400 մմ՝ եթե տրանսպորտային միջոցը սարքավորված է 2 և ավելի հիվանդներ փոխադրելու համար։».
ժգ) 1.6.33-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Միջնորմով դռնատեղի առկայության դեպքում բազկաթոռի կառուցվածքը պետք է ապահովի ավտոմոբիլի խցիկ անցնելու հնարավորությունը։».
ժդ) 1.6.34-1.6.36-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.6.34. Ձախակողմյան մասում աշխատանքային նստոցը (առկայության դեպքում) պետք է ունենա անվտանգության գոտի։
1.6.35. Աջակողմյան մասում աշխատանքային նստոցը (առկայության դեպքում) պետք է ունենա անվտանգության գոտի և լրացուցիչ պատգարակների տեղադրման և սևեռակման հնարավորություն ապահովող ծալովի կառուցվածք։
Սույն հավելվածի 1.6.34-րդ ենթակետում և սույն ենթակետում նշված անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջները սահմանվում են ՄԱԿ-ի՝ սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածին համապատասխան կիրառվող թիվ 16 կանոններով։
1.6.36. Նստոցների լայնությունը պետք է լինի առնվազն 450 մմ, խորությունը՝ առնվազն 400 մմ (բազկաթոռների համար), 330 մմ (այլ նստոցների համար), հատակի մակարդակից բարձրությունը՝ առնվազն 420 մմ։ Նստոցների թիկնակների բարձրությունները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի թիվ 25 կանոնների պահանջներին։ Նստոցների բարձիկների հաստությունը պետք է լինի առնվազն 50 մմ։».
ժե) 1.6.41-րդ ենթակետում՝
առաջին պարբերության մեջ «կամ շարժիչի ինքնավար ջեռակի հետ միասին աշխատող ջեռուցման համակարգով» բառերը հանել.
երկրորդ պարբերության մեջ «+5 °C աստիճանից ոչ ավելի» բառերը փոխարինել «±5 °C աստիճանից ոչ ավելի» բառերով.
ժզ) 1.6.47-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.6.47. Սրահը պետք է ապահովված լինի առնվազն 2 լ տարողությամբ կրակմարիչով։».
ժէ) 1.6.48-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«B և C դասերի շտապ բուժօգնության ավտոմոբիլները պետք է սարքավորված լինեն կալունակների համակարգով, որն ապահովում է երկրորդ հիվանդի համար ներարկման լրացուցիչ համակարգ կախելը (եթե տրանսպորտային միջոցը սարքավորված է 2 հիվանդ փոխադրելու համար)։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6.561-րդ ենթակետով.
«1.6.561. B և C դասերի շտապ բուժօգնության ավտոմոբիլների բժշկական սրահները պետք է սարքավորված լինեն բարձր ճնշման արժեքի ցուցանշմամբ՝ բժշկական գազերի մատուցման համակարգով և համակարգում ճնշման կրիտիկական արժեքների ազդասարքով։ Բժշկական գազերի մատուցման համակարգի օդաճնշիչ հարակցիչները պետք է ապահովեն միացումը գազաշնչառական սարքավորումներին։».
ժը) 1.6.57.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.6.57.4. Ընդունիչ սարքվածքի կառուցվածքը պետք է ապահովի պատգարակների (անվասայլակների) անվտանգ ներս գլորելը (դուրս գլորելը), ամրակայման և արձակման հեշտությունն ու հուսալիությունը։ Պատգարակների ամրակման տարրերը պետք է բացառեն շտապ բուժօգնության ավտոմեքենայի շարժման ժամանակ լրացուցիչ աղմուկների առաջացումը։
ժթ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6.57.5-րդ ենթակետով.
«1.6.57.5. B և C դասերի շտապ բուժօգնության ավտոմոբիլների բժշկական սրահները պետք է սարքավորված լինեն անվասայլակով՝ ընդունիչ սարքվածքի վրա հիմնական պատգարակները տեղադրելու համար։».
ի) 1.6.58.1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այն պետք է ապահովի բժշկական սարքավորումների լրակազմի տեղադրումը և շտապ բուժօգնության ավտոմոբիլի դասին համապատասխան հագեցվածությունը, պետք է ունենա շարժական առարկաների ամրակայման տարրեր, որոնք ապահովում են տեղակայված առարկաների ամրակայման և թուլացման հեշտությունն ու հարմարությունը 15 վայրկյանը չգերազանցող ժամանակահատվածում։».
իա) 1.18.1-րդ և 1.23.4-րդ ենթակետերը հանել։
17. Նշված տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածում՝
ա) 1.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.10. O1 և О2 կատեգորիաների կցորդների իներցիոն արգելակը պետք է ապահովի 1.3 աղյուսակին համապատասխան տեսակարար արգելակման ուժը և արգելակման ուժերի այնպիսի հարաբերական տարբերությունը, որպեսզի ապահովվի սույն հավելվածի 1.4-րդ կետի կատարումը՝ լրիվ բեռնված կցորդի 0,1 քաշից ոչ ավելի, իսկ մյուս կցորդների համար՝ նշված քաշի 0,067-ից ոչ ավելի՝ միասռնի կցորդների կցաքարշային սարքվածքի ներհրման ճիգի դեպքում (ինչը համապատասխանում է դրա տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածին):».
բ) 3.8.7-րդ կետի երրորդ պարբերության մեջ «(7-րդ կետը 3.1 նկարում, ա և բ)» բառերը հանել.
գ) 3.1 նկարը լրացնել հետևյալ նկարով.
գ) հակամառախուղային ցոլալապտերների համար
դ) 3.2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ 3.2
|
Հեռավորությունը ցոլալապտերի օպտիկական կենտրոնից մինչև աշխատանքային հարթակի հարթությունը Н, մմ |
Ցոլալապտերի մոտարձակ լույսի կարգավորման անկյունը α | |
|
անկյունը րոպեում |
տոկոսներ | |
|
800-ից ոչ ավելի |
34-ից մինչև 52 |
1,0-ից մինչև 1,5 |
|
800-ից ավելի, բայց 1000-ից ոչ ավելի |
34-ից մինչև 69 |
1,0-ից մինչև 2,0 |
|
1000-ից բարձր |
52-ից մինչև 69 |
1,5-ից մինչև 2,0 |
|
Ցոլալապերների տեղակայման՝ 1200 մմ-ից ավելի բարձրություն ունեցող N3G կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար |
69-ից մինչև 87 |
2,0-ից մինչև 2,5». |
ե) 3.8.8-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «(3.1 նկարին )» բառերով».
զ) 3.3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ 3.3
|
Ցոլալապտերի տիպը |
Հեռավորությունը ցոլալապտերի օպտիկական կենտրոնից մինչև աշխատանքային հարթակի հարթությունը Н, մմ |
Հակամառախուղային ցոլալապտերի լույսի կարգավորման α անկյունը | |
|
անկյունը րոպեում |
տոկոսներ | ||
|
В |
- |
- 52 կամ ավելի ցածր |
- 1,5 կամ ավելի ցածր |
|
F3 |
800-ից ոչ ավելի |
52-ից մինչև 69 |
1,5-ից մինչև 2,0 |
|
F3 |
800-ից ավելի |
69-ից մինչև 87 |
2,0-ից մինչև 2,5 |
|
Ծանոթագրություն. |
«-» նշանը ցույց է տալիս դեպի ներքև թեքությունը։». |
է) 4.3-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի 60%-ից ոչ պակաս։».
ը) 5.5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արգելվում է ձմռանը (դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին) սույն հավելվածի 5.6.3-րդ կետի պահանջները բավարարող ձմեռային դողերով չլրակազմված՝ M1 և N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների շահագործումը։ Ձմեռային դողերը տեղակայվում են տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշվածից տարբեր ժամանակահատված կարող է սահմանվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին բնորոշ կլիմայական և աշխարհագրական գործոնների հետ կապված։».
թ) 5.7.4-րդ կետը «ոչ խցային),» բառից առաջ լրացնել «տարբեր մոդելների» բառերով,».
ժ) 9.1.1-ին կետում՝
«ածխածնի օքսիդի (СО)» բառերից հետո լրացնել «և ածխաջրածինների (CH)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ածխաջրածինների (CH) պարունակության չափումն իրականացվում է միայն կարբյուրատորային շարժիչներով տրանսպորտային միջոցների վրա։».
ժա) 9.1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 9.1
|
Տրանսպորտային միջոցների կատեգորիաները և լրակազմումը |
Շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականությունը |
СО (ծավալային մաս), տոկոս |
CH (ծավալային մաս), տոկոս |
|
М և N՝ բանած գազերի չեզոքացման համակարգերով չհամալրված |
նվազագույն |
3,5 |
1200 |
|
բարձր |
2,0 |
600 | |
|
М և N՝ 2 և ցածր էկոլոգիական դասի, բանած գազերի չեզոքացման համակարգերով համալրված |
նվազագույն |
0,5 |
200 |
|
բարձր |
0,3 |
200 | |
|
М և N՝ 3 և բարձր էկոլոգիական դասի, բանած գազերի չեզոքացման համակարգերով համալրված |
նվազագույն |
0,3 |
- |
|
բարձր |
0,2 |
- | |
|
L՝ բանած գազերի չեզոքացման համակարգերով չհամալրված». |
նվազագույն |
4,5 |
- |
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.9-րդ կետով.
«11.9. Ձմեռային ժամանակահատվածում (դեկտեմբեր, հունվար, փետրվար) М2, М3, N2 և N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցները, բացառությամբ G կատեգորիային դասվող տրանսպորտային միջոցների, լրակազմվում են հակասահքային շղթաներով, որոնք պիտանի են տրանսպորտային միջոցի գոնե 1 տանող սռնու մոնտաժման համար։
Թույլատրվում է հակասահքային շղթաներով չլրակազմել М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցը, եթե այդ տրանսպորտային միջոցի կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հակասահքային շղթաների օգտագործումը դրա վրա անհնար է, կամ տրանսպորտային միջոցի վրա ձմեռային դողեր տեղակայված լինելու դեպքում։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշվածից տարբեր ժամանակահատված և սույն կետի առաջին և երկրորդ պարբերությունների մեջ նշված պահանջների կիրառման պարտականությունը կարող են սահմանվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին բնորոշ կլիմայական և աշխարհագրական գործոնների կամ տեխնոլոգիական առանձնահատկությունների հետ կապված։».
ժգ) 12.2-րդ կետում «4.4-րդ ենթակետի» բառերը փոխարինել «4.3-րդ ենթակետի» բառերով.
ժդ) 12.3-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «4.2-4.4-րդ կետերի» բառերը փոխարինել «4.2-4.3-րդ կետերի» բառերով։
18. Նշված Տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝
|
«11. Տրանսպորտային միջոցի վերասարքավորումը շտապ բուժօգնության ավտոմոբիլի |
11.1. Կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածի 1.6-րդ կետի պահանջները:»։ |
19. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 10 հավելվածում՝
ա) չորրորդ սյունակի 1-ին դիրքից հանել հետևյալ տեքստը՝
«Շարժիչի աղմուկի առավելագույն մակարդակը պետք է լինի ոչ ավելի, քան՝
մինչև 3,5 տոննա ներառյալ լրիվ զանգվածով ավտոմեքենաների համար՝ 101 դԲ Ա,
3,5 տոննայից ավելի լրիվ զանգվածով ավտոմեքենաների համար՝ 92 դԲ Ա».
բ) չորրորդ սյունակի 20-րդ և 21-րդ դիրքերում «117-01 կամ» բառերը հանել.
գ) երկրորդ սյունակի 91-րդ դիրքում «կունդերի թասակներ (այդ թվում՝ դեկորատիվ)» բառերը փոխարինել «անիվների կունդերի և դեկորատիվ թասակներ» բառերով։
դ) 5-րդ ծանոթագրության առաջին նախադասության մեջ «117-01 և» բառերը հանել.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ ծանոթագրություններով.
«7. ՄԱԿ-ի թիվ 117 կանոնների պահանջները չեն տարածվում հակասահքային բութակներով համալրված դողերի վրա։ ՄԱԿ-ի նշված կանոններին համապատասխանության հաստատում չի պահանջվում այն դողերի համար, որոնց կառուցվածքը նախատեսում է հակասահքային բութակներով դրանց համալրումը, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանք շրջանառության մեջ են դրվում բացառապես բութակներով համալրված վիճակում։ Որպես ապացույց առ այն, որ հակասահքային բութակներով համալրման համար նախատեսված դողերը շրջանառության մեջ չեն դրվել մինչև դրանց՝ բութակներով համալրվելու պահը, արտադրողը կամ արտադրողի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նամակ և (կամ) տեղեկություններ՝ դողերի մատակարարման ուղեկցող փաստաթղթերում։
8. ՄԱԿ-ի կանոնների պահանջները կիրառվում են դրանց կիրառման ոլորտին համապատասխան և հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոններով սահմանված անցումային դրույթները։ ՄԱԿ-ի կանոնների պահանջների կիրառման ժամկետները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնների համար սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված ժամկետներին։»։
20. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 12 հավելվածի 1.1.2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «11-16-րդ կետերի» բառերը փոխարինել «11-15-րդ կետերի» բառերով։
21. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 14 հավելվածի թիվ 2 հավելվածում լրացնելու վերաբերյալ ծանոթագրությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 2-րդ ծանոթագրություններով.
|
«Ծանոթագրություններ. |
1. ՄԱԿ-ի թիվ 30, 54, 75, 88 և 117 կանոնների համար լրակազմված տրանսպորտային միջոցի նույնականացման և փորձարկման արդյունքների արձանագրության մեջ ու փաստաթղթերի ցանկում բերվում է հետևյալ ծանոթագրությունը. «Թույլատրվում է այն դողերի տեղադրումը, որոնք համապատասխանում են չափայնության, բեռնվածքի նվազագույն թույլատրելի ինդեքսի, նվազագույն արագության կատեգորիայի չափանիշներին և ունեն նշված փաստաթղթերից տարբերվող՝ համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր (ըստ ՄԱԿ-ի թիվ 30 կամ 54 կանոնների, ինչպես նաև ՄԱԿ-ի թիվ 117 կանոնների՝ դողերի վրա մականշվածքի առկայության դեպքում, նշված մականշվածքի մասին տեղեկատվությունը սերտիֆիկացման մարմին ներկայացնելու պայմանով:». 2. Փաստաթղթերի ցանկում թույլատրվում է չնշել տիպի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրության համարն ըստ անվտանգության առանձին գոտիների, ձայնային ազդանշանային սարքերի, ապակիների, հայելիների և կցորդման սարքվածքների այն դեպքում, երբ առկա է նշված բաղադրիչների ցանկը՝ այդ հաղորդագրությունների համարների և ՄԱԿ-ի թիվ 16, 28, 43, 46 և 55 կանոններում համապատասխանաբար անվտանգության գոտիների, ձայնային ազդանշանային սարքերի, ապակիների, հայելիների և կցորդման սարքվածքների տեղակայման մասին հաղորդագրություններում դրանց մականշվածքի նշմամբ։»։ |
22. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 15 հավելվածի թիվ 2 հավելվածում լրացնելու վերաբերյալ ծանոթագրությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 2-րդ ծանոթագրություններով.
|
«Ծանոթագրություններ. |
1. ՄԱԿ-ի թիվ 30, 54, 75, 88 և 117 կանոնների համար լրակազմված տրանսպորտային միջոցի նույնականացման և փորձարկման արդյունքների արձանագրության մեջ ու փաստաթղթերի ցանկում բերվում է հետևյալ ծանոթագրությունը. «Թույլատրվում է այն դողերի տեղադրումը, որոնք համապատասխանում են չափայնության, բեռնվածքի նվազագույն թույլատրելի ինդեքսի, նվազագույն արագության կատեգորիայի չափանիշներին և ունեն նշված փաստաթղթերից տարբերվող՝ համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր (ըստ ՄԱԿ-ի թիվ 30 կամ 54 կանոնների, ինչպես նաև ՄԱԿ-ի թիվ 117 կանոնների՝ դողերի վրա մականշվածքի առկայության դեպքում, նշված մականշվածքի մասին տեղեկատվությունը սերտիֆիկացման մարմին ներկայացնելու պայմանով:». 2. Փաստաթղթերի ցանկում թույլատրվում է չնշել տիպի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրության համարն ըստ անվտանգության առանձին գոտիների, ձայնային ազդանշանային սարքերի, ապակիների, հայելիների և կցորդման սարքվածքների այն դեպքում, երբ նշված բաղադրիչների ցանկը՝ այդ հաղորդագրությունների համարների նշմամբ, առկա է ՄԱԿ-ի թիվ 16, 28, 43, 46 և 55 կանոններում համապատասխանաբար անվտանգության գոտիների, ձայնային ազդանշանային սարքերի, ապակիների, հայելիների և կցորդման սարքվածքների տեղակայման մասին հաղորդագրություններում։»։ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|