ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում համագործակցության միջոցառումների պլանի նախագծին (կցվում է) և ձևակերպել պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ֆ. Վրիսվիյկի միջև գրություն փոխանակելու միջոցով՝ նկատի ունենալով, որ նշված պլանը կսկսի կիրառվել վերջին փոխանակման գրությունը ստանալու օրվանից։ Թույլ տալ նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

Նախագիծ

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում համագործակցության միջոցառումների

Միջոցառման անվանումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողը

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի պատասխանատու կատարողը

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի միջև տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում գործունեության համակարգման և համագործակցության առաջնահերթ բնագավառների սահմանման համար աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ), այդ թվում՝ համապատասխան ուղղվածություններով ենթախմբերի ձևավորում (անհրաժեշտության դեպքում)

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

2. Աշխատանքային խմբի (ենթախմբերի) նիստերի անցկացում (այդ թվում՝ վեբինարների ձևաչափով)

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

3. Փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտների ցանկեր ձևավորելիս, այդ թվում՝ Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԷՀ)՝ փորձարկումների մեթոդներ պարունակող (օրինակ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումների, էներգաարդյունավետության, մեքենաների և սարքավորումների, ատրակցիոնների, փոքր հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված սարքավորումների, բարձրավոլտ սարքավորումների և այլնի մասով) ստանդարտների ընտրության մասով

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

4. Փոխգործակցություն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտները նոր առաջնահերթ ուղղություններով (էլեկտրամոբիլներ և դրանց օգտագործումն ապահովող ենթակառուցվածք, թվային արդյունաբերություն, խելացի տեխնոլոգիաներ, ռեսուրսախնայողություն և այլն) կիրառելու հարցերով

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

5. Տեղեկատվական փոխգործակցություն հետևյալ հարցերով՝

նոր ստանդարտների մշակում, հրապարակումներ, ուսումնասիրություններ և միջոցառումներ, որոնք վերաբերում են նոր առաջնահերթ ուղղություններին և այլն

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող՝ ՄԷՀ ստանդարտների հիման վրա միջազգային ստանդարտների և միջպետական ստանդարտների մշակում

համապատասխանության գնահատման համակարգերին վերաբերող հարցերի վերաբերյալ ՄԷՀ փաստաթղթերի (ՄԷՀԷՍ, МЭКЕх, МЭКQ, МЭКRЕ համապատասխանության գնահատման համակարգերի մասին ղեկավար փաստաթղթեր, հիմնական կանոններ, ընթացակարգային կանոններ և այլն) տրամադրում (հարցման հիման վրա) ռուսերենով և անգլերենով՝ ՄԷՀ-ի հեղինակային իրավունքների պահպանմամբ

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող՝ ՄԷՀ ստանդարտների հիման վրա մշակված միջպետական ստանդարտների ցանկերի տրամադրում (հարցման հիման վրա)

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

6. Էլեկտրատեխնիկական արտադրանքի առանձին տեսակների մասով տեխնիկական կանոնակարգման հարցերով, այդ թվում՝ այդ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, արդիականացման և ներդաշնակեցման հարցերով փորձի փոխանակում, փորձագիտական խորհրդակցությունների անցկացում

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

7. Փորձագետների մասնակցություն ՄԷՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) աշխատանքային մարմինների (տեխնիկական կոմիտեների և դրանց ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի և այլն) նիստերին՝ ԵՏՀ-ի և ՄԷՀ-ի կանոններին համապատասխան

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

8. Մասնակցություն ԵՏՀ-ի և ՄԷՀ-ի կողմից անցկացվող միջոցառումներին (այդ թվում՝ խորհրդաժողովներին, համաժողովներին, խորհրդակցություններին, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումին, ՄԷՀ-ի գլխավոր նստաշրջաններին և այլն)

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ

9. Փոխգործակցություն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման շրջանակներում՝ միջպետական ստանդարտները ՄԷՀ ստանդարտների պահանջներիհետ ներդաշնակեցնելուն աջակցելու նպատակով

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Կենտրոնական ապարատ