ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
31 հունվարի 2018 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի մարտի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Արձանագրության նախագծի՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանում՝
երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,».
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«կարևորելով այն հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների դեմ պայքարը, որոնցով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին, և այն վարչական իրավախախտումների դեմ պայքարը, որոնց առնչությամբ մաքսային մարմինները վարչական ընթացակարգ են իրականացնում (վարույթ են իրականացնում),».
2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1
Կիրառության ոլորտը
1. Սույն Համաձայնագրի կիրառության ոլորտը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև իրավական օգնությունը և փոխգործակցությունն է (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, մաքսային մարմիններ)՝ նպատակ ունենալով բացահայտել հանցագործությունները կամ քրեական իրավախախտումները, մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության այն հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար, որոնցով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին, և վարչական պատասխանատվության այն վարչական իրավախախտումների համար, որոնց առնչությամբ մաքսային մարմինները վարչական ընթացակարգ են իրականացնում (վարույթ են իրականացնում)։
2. Սույն Համաձայնագրի նպատակներով՝
Կենտրոնական մաքսային մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաշնային մաքսային ծառայությունը.
տարածքային մաքսային մարմինները կենտրոնական մաքսային մարմիններ չհանդիսացող այն մաքսային մարմիններն են, որոնք քրեական գործերով վարույթ են իրականացնում և (կամ) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ընթացակարգ են իրականացնում (վարույթ են իրականացնում)։
3. Մաքսային կարգավորում իրականացնելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ կենտրոնական մաքսային մարմնի անվանումը փոփոխելու դեպքում անդամ պետությունը դիվանագիտական ուղիներով դրա մասին անհապաղ տեղեկացնում է մյուս անդամ պետություններին։».
3) 2-րդ հոդվածում «Կողմերից մեկի» բառերը փոխարինել «անդամ պետություններից մեկի» բառերով, «այլ Կողմերի տարածքում» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքներում» բառերով.
4) 4-րդ հոդվածում՝
1-ին կետի երկրորդ նախադասությունից «Կողմի» բառը հանել.
2-րդ կետում «Յուրաքանչյուր Կողմ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր անդամ պետություն» բառերով, «մյուս Կողմի» բառերը փոխարինել «մյուս անդամ պետության» բառերով.
5) 5-րդ հոդվածում «դրանց բնօրինակները» բառը փոխարինել «փաստաթղթի բնօրինակը» բառերով, որից հետո լրացնել «կամ թղթային կրիչի վրա տեղեկությունները» բառերով.
6) 6-րդ հոդվածի 1-ին կետում «Յուրաքանչյուր Կողմ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր անդամ պետություն» բառերով, [երկրորդ փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
7) 7-րդ հոդվածում «Կողմերի» բառը հանել, «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
8) 8-րդ հոդվածում՝
2-րդ կետից «հարցումն ստացող Կողմի» բառերը հանել.
3-րդ կետում՝
«ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը, հանձնարարականը (այսուհետ՝ հարցումն ստացող մաքսային մարմին),
բ) այն մաքսային մարմնի անվանումը, որն ուղարկում է հարցումը, հանձնարարականը (այսուհետ՝ հարցում կատարող մաքսային մարմին),».
«գ» ենթակետում «հարցում կատարող Կողմի» բառերը փոխարինել «հարցում կատարող մաքսային մարմնի անդամ պետության» բառերով.
«դ» ենթակետից «վարչական» բառը հանել.
4-րդ կետի «գ» ենթակետում «հարցում կատարող Կողմի» բառերը փոխարինել «հարցում կատարող մաքսային մարմնի անդամ պետության» բառերով, «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
5-րդ կետի առաջին նախադասության մեջ «ղեկավարի» բառը փոխարինել «պետի (ղեկավարի)» բառերով.
6-րդ կետում «կատարող Կողմից» բառերը փոխարինել «հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետությունից» բառերով.
7-րդ կետում «Կողմերի» բառը հանել, «մյուս Կողմի» բառերը փոխարինել «մյուս անդամ պետության» բառերով.
8-րդ կետից «վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով» բառերը հանել.
9) 9-րդ հոդվածում՝
1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականն իրականացնելիս հարցումն ստացող մաքսային մարմինը դիմում է իր պետության այլ պետական մարմին, ապա նշված ժամկետները երկարացվում են՝ հարցումն ստացող մաքսային մարմնի ներգերատեսչական կարգին համապատասխան։».
3-րդ կետում «հարցումը՝ հանձնարարականն ստորագրած մաքսային մարմնի ղեկավարի անունով՝ պարտադիր հղում կատարելով ստացված հարցման վավերապայմաններին» բառերը փոխարինել «հարցումը, հանձնարարականն ստորագրած մաքսային մարմնի պետի (ղեկավարի) կամ նրա տեղակալի անունով՝ պարտադիր հղում կատարելով ստացված հարցման վավերապայմաններին» բառերով.
10) 10-րդ հոդվածում՝
1-ին կետի երկրորդ պարբերությունից «վարչական» բառը հանել.
2-րդ կետում «հարցումն ստացող Կողմի» բառերը փոխարինել «հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետության» բառերով.
3-րդ կետում «հարցումն ստացող Կողմի» բառերը փոխարինել «հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետության» բառերով.
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ՝ հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետության տարածքում դատավարական գործողությունները կարող են կատարվել հարցում կատարող մաքսային մարմնի անդամ պետության մաքսային մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կամ նրանց մասնակցությամբ՝ հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդ նպատակով հարցում կատարող մաքսային մարմնի անդամ պետության մաքսային մարմինները կարող են որոշակի ժամկետով գործուղել իրենց աշխատակիցներին։».
6-րդ կետում «իր Կողմի» բառերը փոխարինել «իր անդամ պետության» բառերով.
11) 11-րդ հոդվածի 2-րդ կետում «Կողմերից յուրաքանչյուրը» բառերը փոխարինել «Անդամ պետություններից յուրաքանչյուրը» բառերով, «մյուս Կողմի» բառերը փոխարինել «մյուս անդամ պետության» բառերով, «հարցում կատարող Կողմի» բառերը փոխարինել «տեղեկությունների հարցում կատարող անդամ պետության» բառերով.
12) 12-րդ հոդվածում «վարույթին (դատավարությանը)» բառերը փոխարինել «վարչական ընթացակարգի իրականացմանը (վարույթի իրականացմանը)» բառերով.
13) 13-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնություն ցուցաբերելը մերժվում է, եթե տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցման, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականի իրականացումը կարող է վնաս հասցնել հարցումն ստացող մաքսային մարմնի անդամ պետության ազգային անվտանգությանը կամ հակասում է այդ անդամ պետության օրենսդրությանը կամ միջազգային պայմանագրերին։».
14) 14-րդ հոդվածում «Կողմերից յուրաքանչյուրի» բառերը փոխարինել «անդամ պետություններից յուրաքանչյուրի» բառերով, «Մաքսային միության» բառերը հանել.
15) 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15
Վեճերի կարգավորումը
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։.
16) 17-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
17) 18-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Կողմերը» բառը փոխարինել «անդամ պետությունները» բառերով, «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը։
Կատարված է ___________ քաղաքում 20___ թվականի _______ի «____» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |