ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

31 հունվարի 2018 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի մարտի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Արձանագրության նախագծի` սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) տեքստում՝ բացառությամբ նախաբանի առաջին պարբերության, 13-րդ և 14-րդ հոդվածների և եզրափակիչ մասի, համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով, համապատասխան հոլովով «Կողմերից մեկը» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «անդամ պետություններից մեկը» բառերով, համապատասխան թվով և հոլովով «մյուս Կողմը» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «մյուս անդամ պետությունը» բառերով.

2) նախաբանում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների այն օրենսդրության պահպանումն ապահովելու նպատակով, որի պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին, ինչպես նաև սահմանված պահանջները չպահպանելու համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները սահմանելու նպատակով,».

չորրորդ պարբերությունից հանել «(այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիր)» բառերը.

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,».

3) 1-ին հոդվածում՝

չորրորդից վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««հանցագործություններ»՝ հանցագործություններ կամ քրեական իրավախախտումներ, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,

«վարչական իրավախախտումներ»՝ վարչական իրավախախտումներ, որոնց մասով մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վարչական ընթացակարգ (վարույթ) են իրականացնում,

«ապրանք»՝ ցանկացած շարժական գույք, այդ թվում՝ անդամ պետությունների արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, էլեկտրական էներգիա, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր,».

յոթերորդ պարբերությունում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

4) 2-րդ հոդվածի 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումների» բառերը փոխարինել «հանցագործության և (կամ) վարչական իրավախախտումների կատարման» բառերով.

5) 3-րդ հոդվածում՝

1-ին կետում՝

«տեսակները» բառից հետո ավելացնել «(կազմերը)» բառը.

«նախատեսված առանձնահատկությունները» բառերը փոխարինել «սահմանված առանձնահատկությունները» բառերով.

2-րդ կետում՝ [առաջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների» բառերը փոխարինել «հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարման» բառերով.

6) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «Հոդված 4

1. Միության մաքսային տարածքում վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է վարչական իրավախախտումը։

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված՝ ապրանքների առաքման վայր «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը չառաքելու դեպքում անձինք վարչական պատասխանատվության են ենթարկվում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց են թողնվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան։

Ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ պարտականությունները չկատարելու այլ դեպքերում, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մի մասը չառաքելու դեպքում անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է խախտումը:

3. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս փոխադրողի պարտականությունները չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթակա անձ է համարվում այն երկաթուղային փոխադրողը, որն ապրանքներն ընդունել է անդամ պետություններից մեկի տարածքով փոխադրման համար՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով կամ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե ապրանքների փոխանցումն իրականացվում է մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև:

Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս փոխադրողի պարտականությունները չկատարելու դեպքում սույն կետի առաջին պարբերությունում նշված երկաթուղային փոխադրողը ենթակա է վարչական պատասխանատվության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքով փոխադրման համար ապրանքներն ընդունվել են:

4. Վարչական վարույթը (դատավարությունը) իրականացվում է (անց է կացվում) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ այդ անձը ենթարկվում է կամ ենթակա է վարչական պատասխանատվության։».

7) 5-րդ հոդվածում՝

1-ին կետում՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

2-րդ կետում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

3-րդ կետում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

4-րդ կետում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

8) 6-րդ հոդվածում՝ [առաջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով, [վերջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

9) 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «մյուս Կողմի կողմից» բառերը փոխարինել «մյուս անդամ պետության տարածքում» բառերով.

10) 8-րդ հոդվածում՝

1-ին կետում՝ [առաջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «մյուս Կողմի տարածքում» բառերը փոխարինել «մյուս անդամ պետությունների տարածքներում» բառերով.

2-րդ կետում՝

«այն Կողմի միջազգային պայմանագրով և» բառերը փոխարինել «Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրով կամ անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով և այն Կողմի» բառերով

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

3-րդ կետը լրացնել «2009 թվականի նոյեմբերի 27-ի» բառերով.

11) 9-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Կողմերից մեկի կողմից» բառերը փոխարինել «Անդամ պետություններից մեկում» բառերով, [վերջին 2 փոփոխությունները վերաբերում են միայն ռուսերենին].

12) 10-րդ հոդվածում՝ [առաջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

13) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 12

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:».

14) 14-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը։

 

Կատարված է __________ քաղաքում 201___ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝