ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնել սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 19-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն միանալու ընթացակարգը կատարելու միջոցով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|