ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.06.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

19 հունիսի 2018 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը կանխելու, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս Միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունն ապահովելու նպատակով`

հանձնարարում է Միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս ղեկավարվել կարգով՝ համաձայն հավելվածի։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հունիսի 19-ի

թիվ 9 հանձնարարականի

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության

 

1. Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ)։

Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրականացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, այդ թվում՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) գրանցված ֆիզիկական անձանց ստուգումների անցկացումը, ձեռնարկում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ հայտնաբերված խախտումների հետևանքների կանխման և (կամ) վերացման միջոցներ, ինչպես նաև փոխգործակցում են՝ Միության մաքսային տարածքում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը կանխարգելելու, բացահայտելու և կանխելու նպատակով։

Պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասին տեղեկատվությունը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի բաժնում (http://www.eurasiancommission.org/ru/act/texnreg/deptexreg/Pages/default. aspx)։

2. Անդամ պետության տարածքում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում պետական հսկողության (վերահսկողության) մարմինները ձեռնարկում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ։

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմնի տիպային գործողությունների ալգորիթմով նախատեսված դեպքերում պետական հսկողության (վերահսկողության) մարմինները ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկացնում են մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) համապատասխան մարմիններին՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու փաստերի և սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկված միջոցների մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին և, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովին՝ թիվ 2 հավելվածի ձևին համապատասխան ծանուցում (այսուհետ՝ ծանուցում) ուղարկելու միջոցով։

4. Այն անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից, որի տարածքում հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը, ծանուցումն ուղարկվում է մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ և Հանձնաժողով (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի (այսուհետ՝ Ինտերնետ ցանց) միջոցով)՝ խախտման փաստերի հայտնաբերման և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկման մասին որոշումն այդ մարմնի կողմից ձևակերպվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Այն դեպքում, երբ անդամ պետությունում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար լիազորված են մի քանի մարմիններ, ծանուցումն ուղարկվում է պետական հսկողության (վերահսկողության) այն մարմիններ, որոնց տնօրինման ոլորտին են պատկանում արտադրանքի համապատասխան տեսակը և (կամ) դրա կենսական պարբերաշրջանի հարցերը, ու որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ սույն կարգի 1-ին կետին համապատասխան։

5. Ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերած պետական հսկողության (վերահսկողության) մարմնի լրիվ անվանումը.

բ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը և այն իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որի մոտ հայտնաբերվել է այդպիսի արտադրանք, իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են), անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են).

գ) այն ապրանքաուղեկից փաստաթղթերի (մատակարարման պայմանագրերի, ապրանքային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և արտադրանքի մասին տեղեկատվություն պարունակող այլ փաստաթղթերի) մասին տեղեկությունները, որոնք թույլ են տալիս որոշել այդ արտադրանքի մատակարարներին և ձեռք բերողներին.

դ) արտադրանքի անվանումը և նշագիրը, դրա անունը (առկայության դեպքում) և արտադրանքի նույնականացումն ապահովող՝ արտադրանքի մասին այլ տեղեկություններ (նշելով տեխնիկական կանոնակարգերի պահանջների հայտնաբերված խախտումները (հոդված, մաս, կետ, ենթակետ)).

ե) արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) լրիվ անվանումը, որը նշված է արտադրանքի դրոշմավորման մեջ և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.

զ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գրանցման համարը և գործողության ժամկետը.

է) խախտումների փաստեր հայտնաբերելու առնչությամբ արտադրանքի մասով՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը (կցելով անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունների պատճենները, ինչպես նաև այդպիսի միջոցներ ձեռնարկելու համար հիմք ծառայած այլ փաստաթղթերի պատճենները)։

6. Ծանուցում ստացած պետական հսկողության (վերահսկողության) մարմինները ծանուցում ստանալու մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին՝ ծանուցումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի միջոցով)։

7. Ծանուցում ստացած պետական հսկողության (վերահսկողության) մարմինները պարզում են ծանուցման մեջ նշված արտադրանքը՝ իրենց անդամ պետության տարածքում շրջանառության մեջ դնելու և (կամ) դրա շրջանառության հնարավոր փաստերն ու այդպիսի փաստեր պարզելու դեպքում անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ, և այդպիսի միջոցառումների ու ձեռնարկված միջոցների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին՝ նշված միջոցառումներն ավարտելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի միջոցով)։

8. Արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու դեպքում, որոնց այդ արտադրանքն ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար, այն անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինը, որի տարածքում հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը, այդ տեղեկատվությունն անհապաղ ուղարկում է մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի միջոցով)։

9. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ժամանակ փոխգործակցություն իրականացնելիս տարաձայնություններ և վեճեր առաջանալու դեպքում պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են փոխադարձ խորհրդակցություններ և բանակցություններ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգերի

պահանջների պահպանման նկատմամբ

պետական հսկողության

(վերահսկողության) միջոցառումներ

անցկացնելիս Եվրասիական

տնտեսական միության անդամ

պետությունների պետական

հսկողության (վերահսկողության)

մարմինների փոխգործակցության կարգի

 

ԱԼԳՈՐԻԹՄ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմինների տիպային գործողությունների

 

I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում՝ արտադրանքի իրացման (վաճառքի) գործունեություն իրականացնող իրավաբանական անձին կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձին ստուգելիս հայտնաբերվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է այդ անդամ պետության տարածքում

 

1. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում հայտնաբերվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին և արտադրանքի իրացման (վաճառքի) գործունեություն իրականացնող (այսուհետ՝ վաճառող) իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) կողմից՝ այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների խախտման այնպիսի փաստեր են պարզվել, որոնք հանգեցրել են նման անհամապատասխանության, Միության անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, պետական հսկողության (վերահսկողության) մարմին)՝

ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ 9 հանձնարարականի հավելված) (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Միության պաշտոնական կայքում, ուղարկում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

2. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, բայց պարզվել են արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում ծանուցում այն արտադրանքի հայտնաբերման մասին, որի առնչությամբ պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր՝ նշելով հայտնաբերված խախտումների առանձնահատկությունը՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

3. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ընդ որում՝ չեն պարզվել այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, որոնք կարող էին հանգեցնել նման անհամապատասխանության, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

անցկացնում է՝ այդ անդամ պետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող՝ այդ արտադրանքը պատրաստողի ստուգում.

ուղարկում է ծանուցում՝

այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու փաստի մասին՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ՝ Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

4. Եթե պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում չեն պարզվել նրա կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման փաստեր, ապա ստուգումն ավարտվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5. Եթե պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում պարզվել են նրա կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման փաստեր, ապա պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

ուղարկում է պատրաստողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման պարզված փաստերի մասին ծանուցում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ ուղարկում է ծանուցում և պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում ստացված՝ արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին լրացուցիչ տեղեկատվություն, որոնց այդ արտադրանքը մատակարարման պայմանագրերին, ապրանքային բեռնագրերին և այլ փաստաթղթերին համապատասխան, ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար՝ Միության մաքսային տարածքում այդ արտադրանքի տարածումը կանխելու նպատակով։

Մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ ծանուցման և լրացուցիչ տեղեկատվության մեջ նշված անձանց նկատմամբ ստուգումների անցկացումը, և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին տեղեկացնում են այդ միջոցառումների արդյունքների մասին։

 

II. Վաճառողին ստուգելիս անդամ պետության տարածքում հայտնաբերվել է մյուս անդամ պետության տարածքում արտադրված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք

 

6. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ այն արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը), որը պատրաստողը գտնվում է մյուս անդամ պետության տարածքում, չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, որոնք կարող էին հանգեցնել նման անհամապատասխանության, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

7. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, բայց պարզվել են արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում ծանուցում այն արտադրանքի հայտնաբերման մասին, որի առնչությամբ պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր՝ նշելով հայտնաբերված խախտումների առանձնահատկությունը՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

8. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ այն արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը), որը պատրաստողը գտնվում է մյուս անդամ պետության տարածքում, չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ընդ որում՝ չեն պարզվել այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, որոնք կարող էին հանգեցնել նման անհամապատասխանության, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

ուղարկում է ծանուցում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում և լրացուցիչ տեղեկատվություն։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

9. Այն անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինը, որի տարածքում գտնվում է ծանուցման մեջ նշված արտադրանքը պատրաստողը, անցկացնում է այդ անդամ պետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող՝ այդպիսի արտադրանքը պատրաստողի ստուգում։

Այն դեպքում, երբ պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում չեն պարզվել տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման փաստեր, ստուգումն ավարտվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինը տեղեկացնում է ծանուցումն ուղարկած՝ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնին այդպիսի ստուգման արդյունքների մասին։

Այն դեպքում, երբ պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում պարզվել են պատրաստողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

ուղարկում է՝ պատրաստողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման պարզված փաստերի մասին ծանուցում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում ծանուցում և պատրաստողի ստուգում անցկացնելու արդյունքում ստացված՝ արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին լրացուցիչ տեղեկատվություն, որոնց այդ արտադրանքը, մատակարարման պայմանագրերին, ապրանքային բեռնագրերին և այլ փաստաթղթերին համապատասխան, ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար՝ Միության մաքսային տարածքում այդ արտադրանքի տարածումը կանխելու նպատակով։

Մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ ծանուցման և լրացուցիչ տեղեկատվության մեջ նշված անձանց նկատմամբ ստուգումների անցկացումը, և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին տեղեկացնում են այդ միջոցառումների արդյունքների մասին։

 

III. Վաճառողին ստուգելիս անդամ պետության տարածքում հայտնաբերվել է երրորդ երկրների տարածքներում արտադրված՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք

 

10. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ այն արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը), որը պատրաստողը գտնվում է երրորդ երկրների տարածքներում, չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, որոնք կարող էին հանգեցնել նման անհամապատասխանության, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Այդպիսի ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) տեղեկացնում են շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

11. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) համապատասխանում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, բայց պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում ծանուցում այն արտադրանքի հայտնաբերման մասին, որի առնչությամբ պարզվել են այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ այդ արտադրանքի դրոշմավորման նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր՝ նշելով հայտնաբերված խախտումների առանձնահատկությունը՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինները տեղեկացնում են իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

12. Այն դեպքում, երբ լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) անցկացման արդյունքում պարզվել է, որ արտադրանքի նմուշների ցուցանիշները (բնութագրերը) չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և չեն պարզվել այդ արտադրանքի փոխադրման և (կամ) պահման և (կամ) իրացման գործընթացների նկատմամբ պարտադիր պահանջների՝ վաճառողի կողմից խախտման փաստեր, որոնք կարող էին հանգեցնել նման անհամապատասխանության, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

անցկացնում է անդամ պետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող՝ պատրաստողի կողմից լիազորված անձի ստուգում կամ Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում է այն մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնին, որի տարածքում պատրաստողի կողմից լիազորված անձը գրանցված է և գործունեություն է իրականացնում.

ուղարկում է ծանուցում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար վաճառողի կողմից այդ արտադրանքի ուղարկումը հաստատող տեղեկությունների և փաստաթղթերի (պայմանագրերի, ինվոյսների, ապրանքային բեռնագրերի և այլնի) առկայության դեպքում։

Ծանուցում ստացած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինները տեղեկացնում են իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներին (առկայության դեպքում) շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հնարավոր առկայության մասին։

Ծանուցում ստացած և իրենց անդամ պետության տարածքում ծանուցման մեջ նշված արտադրանքը շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության փաստեր պարզած՝ մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն անցկացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումներ և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ այդ միջոցառումների արդյունքների մասին տեղեկացնում են ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին։

13. Պատրաստողի կողմից լիազորված անձի ստուգում անցկացնելու արդյունքում պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

ուղարկում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման պարզված փաստերի մասին ծանուցում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերին համապատասխան` մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում պատրաստողի կողմից լիազորված անձի ստուգում անցկացնելու արդյունքում ստացած՝ արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին լրացուցիչ տեղեկատվություն, որոնց այդ արտադրանքը մատակարարման պայմանագրերին, ապրանքային բեռնագրերին և այլ փաստաթղթերին համապատասխան, ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար՝ Միության մաքսային տարածքում այդ արտադրանքի տարածումը կանխելու նպատակով։

Մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ ծանուցման և լրացուցիչ տեղեկատվության մեջ նշված անձանց նկատմամբ ստուգումների անցկացումը, և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին տեղեկացնում են այդ միջոցառումների արդյունքների մասին։

 

IV. Արտադրանքը պատրաստողին (պատրաստողի կողմից լիազորված անձին) ստուգելիս անդամ պետության տարածքում հայտնաբերվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ

 

14. Այն դեպքում, երբ արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) ստուգում անցկացնելու արդյունքում պարզվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինը՝

ձեռնարկում է միջոցներ, որոնք նախատեսված են Կարգի 2-րդ կետով.

արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման հետ կապված պահանջների խախտման պարզված փաստերի մասին ծանուցում է ուղարկում այն անդամ պետության հավատարմագրման լիազորված մարմին կամ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.

Կարգի 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերին համապատասխան` մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ է ուղարկում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստի մասին ծանուցում և արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) ստուգում անցկացնելու արդյունքում պարզված՝ արտադրանքի քանակի, այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին լրացուցիչ տեղեկատվություն, որոնց այդ արտադրանքը մատակարարման պայմանագրերին, ապրանքային բեռնագրերին և այլ փաստաթղթերին համապատասխան, ուղարկվել է մյուս անդամ պետությունների տարածքներում իրացնելու համար՝ Միության մաքսային տարածքում այդ արտադրանքի տարածումը կանխելու նպատակով։

Մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծանուցման և լրացուցիչ տեղեկատվության մեջ նշված անձանց նկատմամբ ստուգումների անցկացումը, և Կարգի 7-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին տեղեկացնում են այդ միջոցառումների արդյունքների մասին։

 

V. Վաճառողին կամ արտադրանքը պատրաստողին (պատրաստողի կողմից լիազորված անձին) ստուգելիս անդամ պետության տարածքում հայտնաբերվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խախտումներ

 

15. Այն դեպքում, երբ վաճառողի կամ արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) ստուգում անցկացնելու արդյունքում պարզվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպման խախտումների փաստեր, պետական հսկողության (վերահսկողության) մարմինն ուղարկում է ծանուցում անդամ պետության՝ հավատարմագրման լիազորված մարմին կամ անդամ պետության՝ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ ապրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդպիսի արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում)՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար (եթե համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը ձևակերպվել են անդամ պետության տարածքում)։

Այն դեպքում, երբ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը ձևակերպվել են մյուս անդամ պետության տարածքում, վաճառողի կամ արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) ստուգում անցկացրած պետական հսկողության (վերահսկողության) մարմինն ուղարկում է ծանուցում այդ մյուս անդամ պետության՝ հավատարմագրման լիազորված մարմին կամ այդ մյուս անդամ պետության՝ պետական գրանցման համար լիազորված մարմին (այն դեպքում, երբ արտադրանքի համար ձևակերպվել է պետական գրանցման վկայական կամ այդ արտադրանքի մասին տեղեկությունները ներառվել են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում), որի տարածքում ձևակերպվել են համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը՝ նշված մարմինների իրավասության շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար:

Անդամ պետության՝ հավատարմագրման լիազորված մարմինը կամ անդամ պետության՝ պետական գրանցման համար լիազորված մարմինը ձեռնարկում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ, և որոշում ընդունելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ստուգման արդյունքների ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկացնում է ծանուցում ուղարկած պետական հսկողության (վերահսկողության) մարմնին (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի միջոցով)։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգերի

պահանջների պահպանման նկատմամբ

պետական հսկողության

(վերահսկողության) միջոցառումներ

անցկացնելիս Եվրասիական

տնտեսական միության անդամ

պետությունների պետական

հսկողության (վերահսկողության)

մարմինների փոխգործակցության կարգի

 

(ձև)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման փաստերի և ձեռնարկված միջոցների մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինը _________________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին

 

____________________________________________________________________________________

չհամապատասխանող արտադրանք հայտնաբերած

 

____________________________________________________________________________________

մարմնի լրիվ անվանումը))

 

2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը ___________________________________

 

3. Իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) անվանումը, հասցեն

____________________________________________________________________________________

(այն իրավաբանական անձի լրիվ անվանումը

 

____________________________________________________________________________________

կամ անհատ ձեռնարկատիրոջ Ա.Ա.Հ.-ն, որոնց մոտ հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը,

 

____________________________________________________________________________________

իրավաբանական անձի հասցեն և

 

____________________________________________________________________________________

իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)

 

____________________________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները)

 

____________________________________________________________________________________

(այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են))

 

____________________________________________________________________________________

 

4. Փաստաթղթերը _____________________________________________________________________

(այն ապրանքաուղեկից փաստաթղթերի (մատակարարման պայմանագրերի, ապրանքային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի

և արտադրանքի մասին տեղեկատվություն պարունակող այլ փաստաթղթերի)

 

____________________________________________________________________________________

մասին տեղեկությունները,

 

____________________________________________________________________________________

որոնք թույլ են տալիս որոշել այդ արտադրանքի մատակարարներին և ձեռք բերողներին)

 

____________________________________________________________________________________

 

5. Արտադրանքը _____________________________________________________________________

(արտադրանքի անվանումը և նշագիրը, դրա անունը (առկայության դեպքում)

 

____________________________________________________________________________________

և արտադրանքի մասին այլ տեղեկություններ, որոնք ապահովում են դրա նույնականացումը

 

____________________________________________________________________________________

(նշելով տեխնիկական կանոնակարգերի պահանջների` հայտնաբերված խախտումները (հոդված, մաս, կետ, ենթակետ))

 

____________________________________________________________________________________

 

6. Պատրաստողը ____________________________________________________________________

(արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) լրիվ անվանումը,

 

____________________________________________________________________________________

որը նշված է արտադրանքի դրոշմավորման մեջ և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում,

 

____________________________________________________________________________________

նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն)

 

____________________________________________________________________________________

և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝

 

____________________________________________________________________________________

իրավաբանական անձի համար, կամ Ա.Ա.Հ.-ն,

 

____________________________________________________________________________________

բնակության վայրը և

 

____________________________________________________________________________________

գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

____________________________________________________________________________________

 

7. Փաստաթղթի գրանցման համարը և գործողության ժամկետը_________________________

________________________________________________________________________________

(տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի

 

____________________________________________________________________________________

գրանցման համարը և գործողության ժամկետը)

 

____________________________________________________________________________________

 

8. Ձեռնարկված միջոցները_____________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության)

մարմնի կողմից արտադրանքի նկատմամբ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը

 

____________________________________________________________________________________

(կցելով անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված

 

____________________________________________________________________________________

փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝

 

____________________________________________________________________________________

արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունների պատճենները,

 

____________________________________________________________________________________

ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու համար հիմք ծառայած այլ փաստաթղթերի պատճենները))

 

____________________________________________________________________________________

 

9. Լրացուցիչ տեղեկատվությունը ______________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան