ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՈՒՇԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՈՎ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալության միջև տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման մասով 2018-2021 թվականների միջոցառումների պլանի նախագծին (կցվում է) և ձևակերպել պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովի ու Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալության ղեկավար Գ. Գանտումուրի, ինչպես նաև Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության ղեկավար Ն. Ցագաանխուուի միջև նամակների փոխանակման միջոցով՝ նկատի ունենալով, որ նշված պլանը կսկսի կիրառվել վերջին փոխանակման նամակն ստանալու օրվանից։ Թույլ տալ նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ՆԱԽԱԳԻԾ
ՊԼԱՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալության միջև տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման մասով 2018-2021 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողը |
Մոնղոլական կողմի պատասխանատու կատարողը | |
|
Տեխնիկական կանոնակարգում և հավատարմագրում | |||
|
1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ, անդամ պետություններ) լիազորված մարմինների գործունեությանը ծանոթանալու հարցում Մոնղոլիայի տեխնիկական կանոնակարգման ոլորտի լիազորված մարմինների (այդ թվում՝ համապատասխանության հավաստման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, արտադրական ձեռնարկությունների և այլն) մասնագետներին աջակցության ցուցաբերում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն | |
|
2. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրառման, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտների կիրառման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության ապահովման հարցերով սեմինարների ծրագրերի մշակում, որոնք անցկացվում են Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալության մասնագետների համար |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն, Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարություն (համաձայնեցված կարգով) | |
|
3. Թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության արտադրանքի (այդ թվում՝ փոխմատակարարվող արտադրանքի) նկատմամբ պահանջներ սահմանող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերով, ինչպես նաև վտանգների վերլուծության ու հսկման կրիտիկական կետերի (ՀԱՍՍՊ) համակարգի ներդրման և այլ հարցերով Մոնղոլիայի գործարար համայնքի ներկայացուցիչների համար խորհրդատվությունների (կլոր սեղանների) կազմակերպման հարցում աջակցության ցուցաբերում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն, Մոնղոլիայի առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնեցված կարգով), Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարություն (համաձայնեցված կարգով) | |
|
4. Տեխնիկական կանոնակարգման, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտների կիրառման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն | |
|
5. Տեխնիկական կանոնակարգման, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտների կիրառման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության ապահովման ոլորտում ընդունված՝ ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի և Մոնղոլիայի նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկացում |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն | |
|
6. Մասնակցություն տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալության կողմից անցկացվող միջոցառումներին (այդ թվում՝ խորհրդաժողովներին, համաժողովներին, խորհրդակցություններին, աշխատանքային խմբերին, «Եվրասիական շաբաթ» ֆորումին և այլն) |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Մոնղոլիայի ստանդարտի և չափագիտության գործակալություն, Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարություն (համաձայնեցված կարգով) | |
|
Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ | |||
|
7. Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության մասնագետների համար անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով սեմինարների, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների և ուսուցման կազմակերպում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
|
8. Մոնղոլիայի գործարար համայնքի ներկայացուցիչների համար անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվությունների անցկացում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն, Մոնղոլիայի առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնեցված կարգով) | |
|
9. ԵԱՏՄ շրջանակներում և Մոնղոլիայում կիրառվող՝ կենդանիների առողջության պահպանության, կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր (զոոնոզ) հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, կենդանական ծագման արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ առևտուր իրականացնելիս կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
|
10. Աջակցության ցուցաբերում անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերի ուսումնասիրման նպատակով Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության մասնագետների համար անդամ պետություններ ճանաչողական գործուղումների կազմակերպմանը |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
|
11. Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների լաբորատոր ապահովման կազմակերպման հարցերով ԵԱՏՄ շրջանակներում և Մոնղոլիայում կիրառվող նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
|
12. Աջակցության ցուցաբերում անդամ պետությունների լիազորված մարմիններին և Մոնղոլիայի կենտրոնական պետական անասնաբուժական լաբորատորիային կից անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիաների միջև համագործակցության կազմակերպմանը |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
|
13. Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում ընդունված՝ ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի և Մոնղոլիայի նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկացում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչություն | |
________________