ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 229 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգը (թիվ 4 հավելված):»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնի 11-րդ կետի երկրորդ պարբերության մեջ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղափոխվող՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգի» բառերով:
3. Նշված որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջների 2-րդ հոդվածի վեցերորդ պարբերության մեջ ««Միության մաքսային սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների, Միության մաքսային սահմանով և Միության մաքսային տարածքում տեղափոխվող՝ հսկողության վերցված ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգով» բառերով:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղափոխվող՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթում՝
1) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգը».
2) տեքստում համապատասխան հոլովով «Հիմնադրույթ» բառը փոխարինել համապատասխան հոլովով «Կարգ» բառով, «Միասնական սանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի ակտերին» բառերով.
3) [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
4) 3-րդ կետում՝
1-ին ենթակետից «դրանց համապատասխան ընդունվող» և «(այսուհետ՝ ապրանքներ)» բառերը հանել.
3-րդ ենթակետում «սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներին (այսուհետ՝ Միասնական սանիտարական պահանջներ*)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ակտերին» բառերով.
«*» նշանով ծանոթագրությունը հանել.
4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «սանիտարակարանտինային հսկողություն»՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) տեսակ՝ անձանց, տրանսպորտային միջոցների և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա` հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ անցման կետերում, միջպետական փոխանցման երկաթուղային կայարաններում կամ կցվանքային կայարաններում՝ մարդու առողջության համար պոտենցիալ վտանգավոր արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխելու նպատակով.».
4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ ենթակետեր.
«5) «հսկողության վերցված ապրանքներ»՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանք (ապրանքներ), որը ներառված է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում (այսուհետ՝ Ապրանքների միասնական ցանկ).
6) «արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստր»՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններ և ձևավորվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներն օգտագործելով՝ անդամ պետությունների և Հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության հիման վրա.
7) «լիազորված մարմիններ»՝ անդամ պետությունների պետական մարմիններ և հաստատություններ, որոնք գործունեություն են իրականացնում բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում՝ անդամ պետությունների օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան:».
5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն կարգով հատուկ չսահմանված եզրույթները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Հանձնաժողովի ակտերով սահմանված իմաստներով։».
6) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անձանց, տրանսպորտային միջոցների, հսկողության վերցված ապրանքների արտադրության և իրացման, անդամ պետությունների տարածքներում աշխատանքների և ծառայությունների իրականացման նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը) իրականացվում է սույն կարգին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ վերահսկողության (հսկողության) օբյեկտ է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող՝ հսկողության վերցված ապրանքը, պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը) իրականացվում է անդամ պետության այն մարմնի կողմից, որը լիազորված է իր իրավասության շրջանակներում իրականացնել պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն):».
7) 12-րդ կետի առաջին պարբերության մեջ «անցման կետի ադմինիստրացիայի կողմից» բառերը փոխարինել «անդամ պետության օրենսդրությանը համապատասխան» բառերով.
8) 14-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- պետական գրանցման ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման առկայության և տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին դրանց համապատասխանության ստուգումը.».
երրորդ պարբերությունում՝
«, որոնք ներառված են Ապրանքների միասնական ցանկի II բաժնում,» բառերը հանել.
«2» թիվը փոխարինել «22» թվով.
չորրորդ պարբերությունում՝
«մաքսային մարմինների» բառերը փոխարինել «հսկողական ու վերահսկողական գործառույթներ կատարող մարմինների» բառերով.
«, որոնք ներառված են Ապրանքների միասնական ցանկում» բառերը հանել.
9) 15-րդ կետի երկրորդ պարբերությունում «Միասնական սանիտարական պահանջներին չհամապատասխանող» բառերը փոխարինել «Հանձնաժողովի ակտերին չհամապատասխանող» բառերով.
10) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Պետական գրանցման ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է այդ գրանցման առկայության դեպքում:
Որպես հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման առկայության հաստատում օգտագործվում է հետևյալ փաստաթղթերից (տեղեկություններից) մեկը՝
հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը կամ դրա պատճենը, որը վավերացվել է Հանձնաժողովի ակտով սահմանված կարգով.
լիազորված մարմինների կողմից տրամադրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրից քաղվածքը՝ նշելով հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականի վավերապայմանները, այդ ապրանքների անվանումը, պատրաստողին (արտադրողին), ստացողին և հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը տրամադրած մարմինը.
հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով.
Միության տեղեկատվական պորտալում հրապարակված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում կամ անդամ պետությունների՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների ազգային ռեեստրներում հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման այն վկայականի մասին տեղեկությունների առկայությունը, որի մասին տեղեկությունները նշված են ապրանքների ձեռքբերումը (ստացումը) հաստատող փաստաթղթերում, այլ ուղեկցող փաստաթղթերում, ապրանքի և (կամ) դրա սպառողական տարայի վրա:
Հսկողության վերցված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս և այդ տարածքում շրջանառության մեջ դնելիս Ապրանքների միասնական ցանկի II և III բաժիններում նշված ապրանքների կամ այն ապրանքների շարքին դասելու համար, որոնց նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված է համապատասխանության գնահատում՝ պետական գրանցման ձևով, հիմք են ծառայում այն տեղեկությունները, որոնք ներառված են տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ հսկողության վերցված ապրանքները պատրաստողի (արտադրողի) տեղեկատվական նամակում և հաստատում են Ապրանքների միասնական ցանկի II և III բաժիններում կամ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում նշված՝ հսկողության վերցված ապրանքների կիրառության ոլորտը:
Իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում են հսկողության վերցված ապրանքները, որոնք ներմուծվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերով՝ «արտադրանքի նմուշներ, որոնք նախատեսված են սանիտարահամաճարակաբանական փորձաքննություն կատարելու համար՝ պետական գրանցման վկայական ձևակերպելու նպատակով» նշումով, պարտավոր է ապահովել նշված՝ հսկողության վերցված ապրանքների շրջանառությունը չթույլատրելը Միության մաքսային տարածքում՝ մինչև այդ ապրանքների պետական գրանցման վկայականի ձևակերպումը:».
11) 19-րդ կետում «առանց արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին դրա համապատասխանության մասով անվտանգությունը հաստատող փաստաթղթերի» բառերը փոխարինել «առանց պետական գրանցման» բառերով.
12) 20-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին դրա համապատասխանության մասով անվտանգությունը հաստատող փաստաթղթերի» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման առկայության» բառերով, «Ապրանքների միասնական ցանկի II, III բաժիններում ներառված» բառերը փոխարինել «պետական գրանցման ենթակա» բառերով.
երկրորդ պարբերության մեջ «Ապրանքների միասնական ցանկի II բաժնում ներառված արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին դրա համապատասխանության մասով անվտանգությունը հաստատող փաստաթղթերի» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման առկայության» բառերով.
13) 21-րդ կետում «արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին դրա համապատասխանության մասով անվտանգությունը հաստատող փաստաթղթերի» բառերը փոխարինել «պետական գրանցման ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման» բառերով, «մաքսային մարմիններին» բառերը փոխարինել «օրենսդրությանը համապատասխան՝ այլ լիազորված մարմիններին» բառերով.
14) 22-րդ կետում՝
վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«- լիազորված մարմինների կողմից ժամանակավոր սանիտարական միջոցների սահմանում.
- որոշման ընդունում լիազորված մարմինների կողմից՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու արդյունքների հիման վրա:».
իններորդ և տասներորդ պարբերություններում «Ապրանքների միասնական ցանկի II բաժնում չներառված» բառերը փոխարինել «պետական գրանցման չենթակա» բառերով.
15) 28-րդ կետի չորրորդ պարբերության մեջ «նշանակման երկրում Ապրանքների միասնական ցանկի II բաժնում ներառված՝» բառերը փոխարինել «պետական գրանցման ենթակա՝» բառերով.
16) 29-րդ կետում՝
«հսկողության վերցված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում հսկողության վերցված ապրանքների բացթողումը շրջանառության մեջ» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Լիազորված մարմինների կողմից իրականացվող պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը) ուղղված է բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունն ապահովելու ոլորտում Հանձնաժողովի ակտերի, անդամ պետությունների օրենսդրության պահանջները խախտելու դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը՝ բնակչության առողջության և կենսամիջավայրի պահպանման նպատակներով:
Պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրակացնելիս լիազորված մարմիններն անցկացնում են անհրաժեշտ միջոցառումներ և սանիտարահամաճարակաբանական ու հիգիենիկ պահանջների պահպանման գնահատում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունն ապահովելու ոլորտում անդամ պետությունների օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) առաջացման ու տարածման սպառնալիքի դեպքում լիազորված մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ընդունում են կատարման համար պարտադիր սանիտարական միջոցներ և համապատասխան որոշումներ:».
17) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Պետական գրանցման ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների շրջանառությունը Միության մաքսային տարածքում իրականացվում է այդ գրանցման առկայության դեպքում:
Որպես հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման առկայության հաստատում օգտագործվում է հետևյալ փաստաթղթերից (տեղեկություններից) մեկը՝
հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը կամ դրա պատճենը, որը վավերացվել է Հանձնաժողովի ակտով սահմանված կարգով.
լիազորված մարմինների կողմից տրամադրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրից քաղվածքը՝ նշելով հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականի վավերապայմանները, այդ ապրանքների անվանումը, պատրաստողին (արտադրողին), ստացողին և հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը տրամադրած մարմինը.
հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայականը՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով.
Միության տեղեկատվական պորտալում հրապարակված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում կամ անդամ պետությունների՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների ազգային ռեեստրներում հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման այն վկայականի մասին տեղեկությունների առկայությունը, որի մասին տեղեկությունները նշված են ապրանքների ձեռքբերումը (ստացումը) հաստատող փաստաթղթերում, այլ ուղեկցող փաստաթղթերում, ապրանքի և (կամ) դրա սպառողական տարայի վրա:
Հսկողության վերցված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս և այդ տարածքում շրջանառության մեջ դնելիս Ապրանքների միասնական ցանկի II և III բաժիններում նշված ապրանքների կամ այն ապրանքների շարքին դասելու համար, որոնց նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված է համապատասխանության գնահատում՝ պետական գրանցման ձևով, հիմք են ծառայում այն տեղեկությունները, որոնք ներառված են տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ հսկողության վերցված ապրանքները պատրաստողի (արտադրողի) տեղեկատվական նամակում և հաստատում են Ապրանքների միասնական ցանկի II և III բաժիններում կամ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում նշված՝ հսկողության վերցված ապրանքների կիրառության ոլորտը:
Իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում են հսկողության վերցված ապրանքները, որոնք ներմուծվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերով՝ «արտադրանքի նմուշներ, որոնք նախատեսված են սանիտարահամաճարակաբանական փորձաքննություն կատարելու համար՝ պետական գրանցման վկայական ձևակերպելու նպատակով» նշումով, պարտավոր է ապահովել նշված՝ հսկողության վերցված ապրանքների շրջանառության չթույլատրումը Միության մաքսային տարածքում` մինչև այդ ապրանքների պետական գրանցման վկայականի ձևակերպումը:».
18) 31-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
19) 32-րդ կետի առաջին պարբերության մեջ «տրվել է արտադրանքի (ապրանքների)՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին դրա համապատասխանության մասով անվտանգությունը հաստատող փաստաթուղթ» բառերը փոխարինել «տրվել է հսկողության վերցված ապրանքների պետական գրանցման վկայական» բառերով.
20) 34-41-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Այն դեպքում, երբ պարզվում է, որ հսկողության վերցված ապրանքը չի համապատասխանում Հանձնաժողովի ակտերին, լիազորված մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միջոցներ են ձեռնարկում, ինչպես նաև՝
որոշում են ընդունում Հանձնաժողովի ակտերով սահմանված պարտադիր պահանջներին չհամապատասխանող՝ հսկողության վերցված ապրանքի իրացումն արգելելու մասին.
իրենց պետության լիազորված մարմինների ղեկավարին (ղեկավարի տեղակալին) տեղեկատվություն են ուղարկում հսկողության վերցված ապրանքի՝ Հանձնաժողովի ակտերին չհամապատասխանելու փաստի վերաբերյալ:
35. Անդամ պետության լիազորված մարմինը Հանձնաժողովի ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կապված են հսկողության վերցված ապրանքի պատրաստման գործընթացի հետ, 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գտնվում է այդ ապրանքը պատրաստողը (արտադրողը) (պատրաստողի կողմից լիազորված անձը):
36. Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ուղարկվում է մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ, պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
հսկողության վերցված ապրանքի անվանումը և նկարագրությունը.
տեղեկություններ՝ հսկողության վերցված ապրանքի խմբաքանակի մասին.
տեղեկություններ՝ պատրաստողի (արտադրողի), պատրաստողի կողմից լիազորված անձի կամ այլ անձանց մասին, որոնց շրջանառության ներքո կարող է գտնվել հսկողության վերցված ապրանքը.
ապրանքաուղեկցող փաստաթղթերի անվանումները և վավերապայմանները, դրանց մեջ ներառված՝ հսկողության վերցված ապրանքի մասին տեղեկությունները.
հսկողության վերցված ապրանքի՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի անվանումը.
հայտնաբերված խախտումների ցանկը:
37. Հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է՝
իր պետության տարածքում հսկողության վերցված ապրանքի շրջանառության հետ կապված ռիսկերի որոշումը.
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ստուգման անցկացումը՝ ըստ ստացված տեղեկատվության մեջ շարադրված փաստերի:
Ստացված տեղեկատվության քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններն ուղարկվում են համապատասխան խախտումները հայտնաբերած լիազորված մարմին:
38. Հսկողության վերցված ապրանքին ներկայացվող պարտադիր պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվությունը հաստատվելու դեպքում լիազորված մարմինն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ է ձեռնարկում:
39. Սույն կարգի 38-րդ կետին համապատասխան՝ միջոցներ ձեռնարկած լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում՝
այդ մասին ծանուցում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին (նշելով համապատասխան որոշումն ընդունելու պատճառները և հիմնավորելով միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը).
այդ մասին տեղեկատվություն է տեղադրում իր պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում։
Հանձնաժողովն ապահովում է համապատասխան տեղեկությունների հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում:
Տեղեկատվությունը չի ուղարկվում այն դեպքում, երբ հսկողության վերցված ապրանքի անհամապատասխանությունը Հանձնաժողովի ակտերին կապված է հսկողության վերցված ապրանքի տրանսպորտային փոխադրման, պահման կամ իրացման պայմանների խախտման հետ:
40. Մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղարկվող տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
սպառնալիքի տեսակը.
հսկողության վերցված ապրանքի անվանումը և նկարագրությունը.
Տեղեկություններ՝ պատրաստողի (արտադրողի), պատրաստողի կողմից լիազորված անձի կամ այլ անձանց մասին, որոնց շրջանառության ներքո կարող է գտնվել հսկողության վերցված ապրանքը.
ապրանքաուղեկցող փաստաթղթերի անվանումները և վավերապայմանները, դրանց մեջ ներառված՝ հսկողության վերցված ապրանքի մասին տեղեկությունները.
ձեռնարկվող միջոցը:
41. Միջոցների ձեռնարկման հետ կապված լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացվում է լիազորված մարմիններին՝ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ստացված հարցմամբ (այդ թվում՝ գրավոր), որի տարածքում սահմանվել են այդ միջոցները, հարցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
21) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-49-րդ կետեր.
«42. Սույն կարգի 39-րդ կետին համապատասխան՝ միջոցների ձեռնարկման մասին ստացված տեղեկատվությունը քննարկելու դեպքում լիազորված մարմինը Հանձնաժողովի համապատասխան ակտերով նախատեսված միջոցներ է ձեռնարկում:
43. Լիազորված մարմինների միջև տարաձայնությունների առկայության դեպքում շահագրգիռ անդամ պետությունը նախաձեռնում է խորհրդակցությունների անցկացում Հանձնաժողովի ակտերի պահանջների խախտումը հայտնաբերած լիազորված մարմնի հետ:
Խորհրդակցությունները կարող են անցկացվել Հանձնաժողովի տարածքներում: Այդ դեպքում առաջիկա խորհրդակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է Հանձնաժողով ոչ ուշ, քան դրանք անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Եթե տարաձայնությունները չեն կարգավորվել խորհրդակցությունների շրջանակներում, ապա լիազորված մարմինները կարող են դիմել Հանձնաժողով՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկությամբ, որոնք կազմակերպվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
44. Պետական գրանցման ենթակա՝ հսկողության վերցված ապրանքի՝ Հանձնաժողովի ակտերին հայտնաբերված անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում պետական գրանցման վկայական տրամադրած լիազորված մարմնի ղեկավարը (ղեկավարի տեղակալը) որոշում է ընդունում այդ վկայականի գործողությունը կասեցնելու անհրաժեշտության մասին:
45. Լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արդյունքների հետ անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի անհամաձայնության դեպքում կարող են անցկացվել հսկողության վերցված ապրանքների կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) հավատարմագրված լաբորատորիաներում, որոնք անդամ պետությունների կողմից սահմանված են որպես արբիտրաժային, և որոնցում կիրառվում են Հանձնաժողովի ակտերին համապատասխան որպես չափումների հղումային մեթոդիկաներ (մեթոդներ) ատեստավորված՝ չափումների հղումային մեթոդիկաներ (մեթոդներ):
Կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու ծախսերը փոխհատուցվում են կրկնակի հետազոտությունը նախաձեռնած անդամ պետության հաշվին:
Այն դեպքում, երբ հսկողության վերցված ապրանքների կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) արդյունքներով Հանձնաժողովի ակտերի պահանջներին դրանց անհամապատասխանության մասին տեղեկատվությունը չի հաստատվում, կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) անցկացման ծախսերը փոխհատուցվում են այն անդամ պետության կողմից, որի լիազորված մարմինն ի սկզբանե հայտնաբերել էր Հանձնաժողովի ակտերի պահանջների խախտումը:
46. Մի անդամ պետության տարածքում հանրային առողջապահության համար սպառնալիք ստեղծող՝ սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում այդ պետության լիազորված մարմինը 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին, ինչպես նաև ձեռնարկված սանիտարական միջոցների մասին մյուս անդամ պետություններին և տեղեկատվությունն ուղարկում է Հանձնաժողով՝ Միության տեղեկատվական պորտալում հրապարակելու համար:
47. Սանիտարակարանտինային հսկողության արդյունքները գրանցվում են հաշվառման և հաշվետվության ձևերում՝ թիվ 4 հավելվածի համաձայն:
Անդամ պետություններից մեկի կողմից հսկողության վերցված այն ապրանքների նկատմամբ, որոնք ենթակա չեն պետական գրանցման, ժամանակավոր սանիտարական միջոցներ սահմանելու դեպքում սանիտարակարանտինային հսկողության արդյունքները գրանցվում են ըստ սույն կարգի թիվ 4 հավելվածով նախատեսված՝ «У-3» հաշվառման ձևի:
48. Յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը լիազորված մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) Հանձնաժողով են ուղարկում Միության մաքսային տարածքի սանիտարական պաշտպանության միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ սույն կարգի թիվ 4 հավելվածով նախատեսված ձևի՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար:
49. Լիազորված մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև, ինչպես նաև Հանձնաժողովի հետ իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:».
22) նշված հիմնադրույթի թիվ 1 հավելվածում՝
տեքստում «արտադրանքի (ապրանքների)» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների» բառերով.
1-ին և 6-րդ կետերից «հսկողության վերցված» բառը հանել.
7-րդ կետում՝
տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- բժշկական պաշտպանական (միանգամյա օգտագործման) դիմակներ և շնչադիմակներ (ռեսպիրատորներ) (յուրաքանչյուրից 100 հատ).».
տասնիններորդ պարբերությունը հանել.
16-րդ կետի առաջին պարբերության մեջ «այլ արտադրանքի (ապրանքների)» բառերը փոխարինել «այլ ապրանքների» բառերով.
23) նշված հիմնադրույթի թիվ 2 հավելվածում՝
19-րդ դիրքը երրորդ սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«А15.0, А15.1, А15.2, А15.3, А15.4, А15.5, А15.6, А15.7, А15.8, А15.9, А16.0, А16.1, А16.2, А16.3, А16.4, А16.5».
20-րդ դիրքը երրորդ սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «А24.0».
21-րդ դիրքի երրորդ սյունակից «А24.0,» ծածկագիրը հանել.
24) նշված հիմնադրույթի թիվ 3 հավելվածում՝
1-ին կետի երրորդ պարբերության մեջ «անդամ պետության» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ;
«2. Օտարերկրյա քաղաքացիներին հոսպիտալացնելուց հրաժարվելու դեպքում հետագա միջոցները կիրառվում են Միջազգային բժշկասանիտարական կանոնների (2005 թվական) հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:».
3-րդ կետում «հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների)» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների» բառերով.
5-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի դրույթների» բառերով, «24 ժամից ոչ ուշ» բառերը փոխարինել «հնարավորինս կարճ ժամկետում, սակայն 24 ժամից ոչ ուշ,» բառերով.
չորրորդ պարբերության մեջ «հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների), որը կարող է» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների, որոնք կարող են» բառերով.
25) նշված հիմնադրույթի թիվ 4 հավելվածում «У-3» ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև «У-3»
Հաստատում եմ
« ____» հունվարի 20___թվական
Մատյան
հսկողության վերցված ապրանքների սանիտարակարանտինային հսկողության հաշվառման
Սանիտարակարանտինային կետ (ՍԿԿ)____________________________________
|
Սկսվել է՝__________
Ավարտվել է՝_______
Պահման ժամկետը՝ 5 տարի |
|
Ամսա-թիվը, ժամը |
Տրանս-պոր-տային միջոցի անվա-նումը, հա-մարը |
Զննված սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակներ |
Ապրանք-ների ներ-մուծումը կասեցվել է (ժամանա-կավոր արգելվել է) |
Ապ-րանք-ների ներ-մուծ-ման ար-գելքի պատ-ճառը |
Ծանուց-ման հա-մարը |
Եվրա-սիական տնտե-սական միության տարածք թողնելու հիմքը (փաս-տա-թղթի վավերա-պայման-ները) |
ՍԿԿ-ի մաս-նա-գետի ստո-րա-գրու-թյունը | ||||||||
|
ապ-րանքի անվա-նումը |
պե-տա-կան գրանց-ման ենթա-կա ապ-րանք-ների բա-ժինը և խումբը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծա-ծկա-գիրը |
խմբաքա-նակների քանակը |
քա-նակը՝ տոն-նա-ներով |
այդ թվում՝ խմբաքանակների քանակը | ||||||||||
|
ըն-դա-մենը |
նմուշա-ռմամբ |
վտան-գավոր* |
սննդա-մթերք |
այլ | |||||||||||
___________
* Սույն ձևի կիրառման նպատակներով վտանգավոր են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք սպառնալիք են առաջացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգության համար:».
«У-4» ձևի մեջ՝
3-րդ սյունակի անվանումը լրացնել «, տարիքը» բառով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն.
«Ծանոթագրություն. 11-րդ սյունակը լրացվում է համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:».
«У-5» ձևը հանել.
N «1КТ» ձևի մեջ «հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների)» բառերը փոխարինել «հսկողության վերցված ապրանքների» բառերով.
26) նշված հիմնադրույթի թիվ 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Թիվ 5 հավելված (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի թվականի ի թիվ որոշման |
Ծանուցում թիվ________________
|
«______»_____________20___թ. |
|
___________________________________________________ |
|
(բեռնափոխադրողին կամ բեռների նկատմամբ լիազորություն ունեցող այլ անձի) |
|
___________________________________________________ |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքի _______
_____________________________________________________________________________________________________
(ապրանքի անվանումը, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը)
սանիտարակարանտինային հսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է դրա անհամապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնելու կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջներին՝ հետևյալ մասով՝
☐ պետական գրանցման վկայականի բացակայություն (Կարգի 17-րդ կետ)
☐ ներկայացված տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերում տեղեկությունների բացակայություն առ այն, որ ապրանքը պատկանում է այն ապրանքներին, որոնց համար չի պահանջվում ներկայացնել պետական գրանցման վկայական՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի III բաժնին համապատասխան (Կարգի 19-րդ կետ)
☐ արտադրանքը (ապրանքները) որպես նմուշ ներմուծելիս ապրանքները պատրաստողի (արտադրողի) ուղեկցող նամակի բացակայություն առ այն, որ նրա կողմից պատրաստվել են (արտադրվել են) նմուշներ (Կարգի 19-րդ կետ)
☐ ապրանքի նկատմամբ ժամանակավոր սանիտարական միջոցի սահմանում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ներմուծումն արգելելու ձևով («Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության 6-րդ կետ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված))
Վերոշարադրյալի հիման վրա արգելվում է ________________________ ներմուծումը
|
(ապրանքի անվանումը) |
որն ընդունվել է _______________________________________-ին համապատասխան
(տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի անվանումը և համարը)
Սանիտարակարանտինային կետի ___________________________________________
(որոշումն ընդունած մասնագետի պաշտոնը)
___________________________________________________________________________
(անցման կետի անվանումը)
Կ.Տ. (անձնական համարակալված կնիքը)_____________________________________
(մասնագետի ստորագրությունը, Ա.Ա.Հ.)
Ծանուցումն ստացել է ______________________________________________________
(պաշտոնը, Ա. Ա. Հ., ստորագրությունը)
Ծանուցումը կազմվել է 2 օրինակից:
Հեռ.___________________________»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|