ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՆԵՐՔԻՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՁԵՐԲԱԶԱՏՄԱՄԲ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ՆԵՐՔԻՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՁԵՐԲԱԶԱՏՄԱՄԲ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ներքին ընդունման մոդիֆիկացված ձերբազատմամբ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելիս և դրանց համարժեքությունը գնահատելիս որակի հաստատմանը ներկայացվող պահանջներում տարբերությունները վերացնելու նպատակներով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 85 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղապատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին համապատասխան կենսահամարժեքության հետազոտությունների անցկացում պլանավորելիս և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին համապատասխան ներքին ընդունման մոդիֆիկացված ձերբազատմամբ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելիս կիրառել ներքին ընդունման մոդիֆիկացված ձերբազատմամբ դեղապատրաստուկների որակի վերաբերյալ ձեռնարկը՝ համաձայն հավելվածի։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հունվարի 16-ի

թիվ 2 հանձնարարականի

 

ՁԵՌՆԱՐԿ

 

ներքին ընդունման մոդիֆիկացված ձերբազատմամբ դեղապատրաստուկների որակի վերաբերյալ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան