ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման ծրագրի իրագործման մասին» կարգադրության նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »        ի 20      թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման ծրագրի իրագործման մասին» կարգադրության նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման ծրագրի իրագործման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »        ի 20      թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման ծրագրի իրագործման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերի զարգացման ժամանակ տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝

սույն կարգադրության 3-րդ կետում նշված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ 2017-2020 թվականներին ապահովել Եվրասիական տնտեսական միության՝ վստահված երրորդ կողմերի և ազգային ինտեգրացիոն անցուղիների փոխգործակցությունն ապահովելու համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակումը և իրագործումը.

ապահովել 2017 թվականից ծրագրի իրագործման ֆինանսավորումը:

2. Սահմանել, որ ծրագիրն իրագործվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների շրջանակներում:

3. Անդամ պետություններում ծրագրի իրագործման համար որպես պատասխանատուներ նշանակել՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ-վերլուծական կենտրոնը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

4. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կ.Ա. Մինասյանի ղեկավարությամբ` Հանձնաժողովին կից ստեղծել ծրագրի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):

5. Սույն կարգադրության 3-րդ կետում նշված լիազորված մարմիններին և կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ղեկավարների տեղակալների (համապատասխան մարմինների և կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց տեղակալների) մակարդակով թեկնածությունները՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

6. Հանձնաժողովի կոլեգիային՝ հաստատել աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը՝ դրանում ընդգրկելով սույն կարգադրության 3-րդ կետում նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներին:

7. Հանձնաժողովին՝ ծրագրի իրագործման արդյունքներով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել անդամ պետություններում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ:

8. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան