ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
««ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 21-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության 1-ին հավելվածի 67-րդ կետն իրագործելու նպատակով՝
1. Հավանություն տալ ««Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմքերի մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 21-րդ հավելված) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է), և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված՝ Արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման՝ ներառյալ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմքերի մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 21-րդ հավելված) փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետն իրագործելու նպատակով,
ղեկավարվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության 1-ին հավելվածի 67-րդ կետով, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու մեթոդաբանության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 21-րդ հավելվածը հանդիսացող «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմքերի մասին» արձանագրության հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.5 կետով.
«1.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
1.5.1. Ղրղզստանի Հանրապետության ազգային էլեկտրական ցանցով (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ) ՄՊՀ-ի տարեկան կանխատեսվող ծավալները որոշվում են ՄՊՀ-ի իրականացման համար լիազորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն)՝ հայտի հիման վրա:
1.5.2. Առաջիկա օրացուցային տարվա համար հայտը ներկայացվում է նախորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։ Հայտի մեջ նշվում է ՄՊՀ-ի և առավելագույն հզորության տարեկան ծավալը՝ ամիսների կտրվածքով և Ղրղզստանի Հանրապետության սահմանին էլեկտրական էներգիայի ընդունման և հանձնման կետերի նշմամբ։
1.5.3. Հայտն ուսումնասիրելիս Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը ղեկավարվում է Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությամբ, որը որոշվում է սույն Մեթոդաբանությանը համապատասխան։ Եթե ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կամ տարվա որևէ ամսում ՄՊՀ-ի հայտագրվող մեծությունը գերազանցում է Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությունը, ապա Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը հայտ ներկայացրած կազմակերպությանն ուղարկում է հիմնավորված մերժում։
1.5.4. ՄՊՀ-ի հայտագրված ծավալները, որոնք համաձայնեցվել են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության հետ, ձևակերպվում են որպես էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանագրի հավելված և հաշվի են առնվում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագները հաշվարկելու ժամանակ։
1.5.5. ՄՊՀ-ի համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալները կարող են ճշգրտվել անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների համաձայնեցմամբ՝ մինչև պլանավորվող մատակարարման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը։».
2. 2–րդ բաժնում՝
ա) 2.2.2 ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի էներգահամակարգի (Ղրղզստանի ԷՀ) և Ղազախստանի ՄԷՀ-ի միջև,» բառերով.
բ) 2.2.3 ենթակետի՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2.3. Հաշվարկային մոդելը Ռուսաստանի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի, Ղրղզստանի ԷՀ-ի, Բելառուսի ՄԷՀ-ի, Հայաստանի ԷԷՀ-ի և երրորդ պետությունների էներգահամակարգերի՝ տեխնոլոգիապես փոխկապակցված այնպիսի մասերի և (կամ) համարժեքների մաթեմատիկական մոդել է, որոնց միջոցով իրականացվում է Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի (հզորության)՝ պլանավորման համար անհրաժեշտ ծավալով հաղորդումը, և ներառում է նկարագրությունը.».
երկրորդ պարբերությունում՝ [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
գ) 2.2.6 ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, և Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի և Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից՝ երրորդ երկրների այն համակարգային օպերատորների հետ համաձայնեցնելով, որոնց էներգահամակարգերն աշխատում են զուգահեռաբար Կենտրոնական Ասիայի միացյալ էներգետիկական համակարգի շրջանակներում» բառերով.
դ) 2.3.1 ենթակետում՝
երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար,» բառերով.
չորրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառող,» բառերով.
վերջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի» բառերից հետո լրացնել «,Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության» բառերով.
ե) 2.3.2, 2.3.3, 2.4.1 և 2.4.2 ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
զ) 2.4.3 ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար» բառերով.
է) 2.4.4 ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԷՀ - Ղազախստանի ՄԷՀ» բառերով.
ը) 2.4.5, 2.5.1 և 2.6.1 ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
թ) 2.6.2 ենթակետում՝
առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի, Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալների հաշվառմամբ,» բառերով.
երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության, Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերով.
հինգերորդ պարբերությունը՝
«Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալների նկատմամբ,» բառերով.
«Բելառուսի ՄԷՀ, Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԷՀ» բառերով.
ժ) 2.6.3 ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալների հաշվառմամբ» բառերով.
ժա) 2.6.5 և 2.6.6 ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
ժբ) 2.6.7 ենթակետի առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի ԷՀ-ի և Ղազախստանի ՄԷՀ-ի միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալների հաշվառմամբ» բառերով.
3. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5 կետով.
«3.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Ղրղզստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ կազմակերպումն ու իրականացումը վերապահվում է Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությանը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- 110-500 կՎ լարման ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների մատուցում.
- ազգային էլեկտրական ցանցերի օպերատիվ-կարգավարական կառավարում.
- Ղրղզստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության արտադրության և սպառման ռեժիմների կառավարում իրական ժամանակի ռեժիմում.
- հարակից էներգահամակարգերի սուբյեկտներին հաճախականության կարգավորման գծով (հզորության փոխհոսքերի օրական ժամանակացույցների միջև անհամամասնության շտկում) ծառայությունների մատուցում.
- սահմանակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ փոխգործակցություն՝ զուգահեռ աշխատանքի ռեժիմների կառավարման և կայունության ապահովման գծով։».
4. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.5 կետով.
«4.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
4.5.1. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
Ս-ն ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկի) (սոմ/կՎտ.ժ).
Ծ-ն՝ Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների ընդհանուր տարեկան ծախսերը (մլն սոմ).
Շ-ն՝ շահույթի տարեկան մակարդակը (մլն սոմ).
Հ-ն՝ պայմանագրերով և գործարքներով հայտագրված՝ էլեկտրական էներգիայի հաղորդման հանրագումարային ծավալը (մլն կՎտ.ժ)։
4.5.2. Ընդհանուր տարեկան ծախսերի մեջ մտնում են վերանորոգման և շահագործման սպասարկման ծախսերը (հաշվի առնելով նյութական, աշխատանքային և մյուս ծախսերը), պարտքի սպասարկումը (վարկեր) և ակտիվներում ներդրված միջոցների մաշվածությունը, կապիտալ ներդրումները, էլեկտրական էներգիայի կորուստների փոխհատուցման գծով ծախսերը, էլեկտրաէներգիայի գնումը, պետական մարմիններին կատարված հատկացումները և այլն:
Էլեկտրական էներգիայի ծառայությունների սակագնի մեջ ներառվող ծախսերը որոշվում են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:».
5. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5 կետով.
«5.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագնի ձևավորման ժամանակ հաշվի չեն առնվում Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարված ծախսերը։».
6. 6-րդ բաժնում՝
ա) 6.3.1 ենթակետի առաջին պարբերությունը «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով.
բ) 6.3.2 ենթակետը «կազմակերպությունների միջև» բառերից հետո լրացնել «սահմանակից» բառով.
գ) 6.3.3 ենթակետը «սահմաններով» բառից հետո լրացնել «սահմանակից» բառով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6.6 կետ.
«6.6. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Ղրղզստանի Հանրապետության տարածքում անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից՝ սույն Մեթոդաբանությանը համապատասխան։».
7. 9-րդ բաժնի՝
ա) երկրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «,Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից» բառերով.
բ) տասներորդ պարբերությունում՝
«և հզորության» բառը փոխարինել «(հզորության)» բառով.
«շեղումներ» բառից հետո լրացնել «Ռուսաստանի ՄԷՀ-ի սահմաններին» բառերը:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ________________ քաղաքում, 2016 թվականի ___________-ի «_____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |