ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 հունիսի 2016 թվականի

թիվ 74

քաղ. Մոսկվա

 

«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին» Համաձայնագրի նախագծին (կցվում է) և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համապատասխանեցում իրականացնելու նպատակով:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համապատասխանեցում իրականացնելու արդյունքների մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա (այսուհետ՝ Պայմանագիր),

ընդունելով Եվրասիական տնտեսական միության մեջ (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կարգավորման ոլորտում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրով սահմանված կանոնները և սկզբունքները, որոնք ընդունվել են 1994 թվականի ապրիլի 15-ին առևտրի մասին բազմակողմ բանակցությունների Ուրուգվայի փուլում,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Պայմանագրով սահմանվում են Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով երրորդ երկրների հետ անդամ պետությունների փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման կարգն ու պայմանները:

2. Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր» նշանակում է փաստաթղթեր, որոնք Պայմանագրին, Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի պահանջներին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին կամ երրորդ երկրների օրենսդրությանը համապատասխան, ձևակերպվում են համապատասխանության գնահատման ընթացակարգի արդյունքներով.

«փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտներ» նշանակում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում, այդ թվում՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի, Միության շրջանակներում կիրառվող համապատասխանության գնահատման չափանիշների և ընթացակարգերի պահանջների տարբերությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտում, այդ թվում՝ նույնանուն արտադրատեսակների նկատմամբ երրորդ երկրում կիրառվող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող՝ երրորդ երկրների տարածքում կիրառման համար պարտադիր պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, համապատասխանության գնահատման չափանիշների և ընթացակարգերի պահանջներից, որը փոխադարձ առևտրում հանգեցնում է խոչընդոտների.

«երրորդ երկիր» նշանակում է պետություն և (կամ) Միության անդամ չհանդիսացող պետությունների միավորում:

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրում սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով Միության կողմից երրորդ երկրների հետ կնքվում են միջազգային պայմանագրեր (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր):

 

Հոդված 3

 

Միջազգային պայմանագրեր կարող են կնքվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

Միության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում, և երրորդ երկրի տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի՝ երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում,

Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների և երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ միմյանց համարժեք լինելու աստիճանի սահմանում,

երրորդ երկրում՝ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավասու (լիազորված) ճանաչված հավատարմագրման մարմնի առկայություն և դրա կողմից, հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն, համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման իրականացում,

անդամ պետությունների և երրորդ երկրների հավատարմագրման մարմինների կողմից, հավատարմագրման ոլորտում միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատում իրականացնելու միջոցով ընթացակարգերի համարժեքության ապահովում,

Միության շրջանակներում և երրորդ երկրում իրականացվող համապատասխանության գնահատման ընթացակարգերի համարժեքության սահմանում,

անդամ պետությունների և երրորդ երկրի կողմից պարտադիր պահանջների պահպանմամբ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում, որոնք ստացվել են անդամ-պետությունների և երրորդ երկրի կողմից լիազորված (նշանակված) համապատասխանության գնահատման մարմինների կողմից (այսուհետ՝ համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում):

 

Հոդված 4

 

1. Միջազգային պայմանագրերը պետք է պարունակեն՝

ա) անդամ պետությունների և երրորդ երկրի պարտավորությունները նախատեսող դրույթներ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պայմանները,

բ) արտադրանքի (արտադրանքի խմբերի, տեսակների) ցանկ, որի նկատմամբ իրականացվում է համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում և վերացվում են տեխնիկական խոչընդոտները (այսուհետ՝ արտադրանք, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները),

գ) այն արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթերի ցանկը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

դ) անդամ-պետությունների և երրորդ պետության պարտավորությունները՝ կապված այն արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթերի փոխանակման հետ, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, ինչպես նաև պարտավորություններ՝ կապված այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակման հետ,

ե) համապատասխանության գնահատման մարմիններին՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հետ կապված աշխատանքներ անցկացնելու համար լիազորելու (նշանակելու) մասին դրույթներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը և երրորդ պետության օրենսդրությանը համապատասխան,

զ) անդամ պետությունների և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների մասին տեղեկատվության փոխանակման կարգը սահմանող դրույթներ, ինչպես նաև անդամ պետությունների և նշված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու հետ կապված` երրորդ պետության պարտավորություններ,

է) Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան այն արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների՝ փոխադարձ ճանաչում նախատեսող դրույթներ, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

ը) համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքների վերջնական արդյունքի հետ կապված վեճերի կարգավորման կարգ,

թ) երրորդ պետությունների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր նախատեսող այլ դրույթներ (անհրաժեշտության դեպքում):

2. Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտները վերացնելու նպատակով միջազգային պայմանագրերը կարող են պարունակել երրորդ երկրի պարտավորությունների մասին դրույթներ՝ կապված այն արտադրանքի, որի մասով վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և նշված արտադրանքի նկատմամբ ներկայացվող պահանջներին առնչվող նախագծման (ներառյալ հետազննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների նկատմամբ երրորդ երկրների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների հետ ներդաշնակեցնելու հետ:

 

Հոդված 5

 

Համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման կարգը ներառում է՝

հայտատուի կողմից անդամ պետության և երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմին անդամ պետության կամ երրորդ պետության համապատասխան մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (այդ թվում՝ փորձարկումների արձանագրությունների) ներկայացում.

անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման մասին հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն.

անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու հնարավորության մասին որոշման կայացում.

Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համաձայն համապատասխանության հավաստման նպատակով անդամ պետության կամ երրորդ պետության համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնում այն արտադրանքի լրացուցիչ հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների անցկացում, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները (անհրաժեշտության դեպքում).

համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելու աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա անդամ պետության կամ երրորդ պետության՝ համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ երրորդ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ դրանց տրամադրման մերժում:

 

Հոդված 6

 

Միության անդամ չհանդիսացող Անկախ պետությունների համագործակցության մասնակից - պետությունների հետ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացումը կարող է իրականացվել՝ հաշվի առնելով Միության անդամ չհանդիսացող Անկախ պետությունների համագործակցության մասնակից - պետությունների հետ առևտրի տեխնիկական խոչընդոտները վերացնելու հարցերը կարգավորող՝ Միության միջազգային պայմանագրերը:

 

Հոդված 7

 

1. Համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման աշխատանքների անցկացման նպատակով անդամ պետությունները լիազորում են (նշանակում են) համապատասխանության գնահատման մարմիններին և (կամ) անդամ պետությունների այլ մարմինների՝ այդ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ռեեստրի վարում:

Նշված ռեեստրի ձևավորման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

3. Անդամ պետությունները լիազորում (նշանակում) են համապատասխանության գնահատման մարմիններին՝ հետևյալ պայմանների պահպանման պարագայում.

ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմնի՝ որպես իրավաբանական անձի գրանցումը,

բ) 2 տարուց ոչ պակաս գործող՝ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի կամ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված հավատարմագրման կարգավիճակի առկայությունը,

գ) համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտում այն արտադրանքի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

դ) անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման վկայագրի (կարգավիճակի) գործողության ժամկետի ընթացքում այն խախտումների բացակայությունը, որոնց հետևանքով շրջանառության մեջ է դրվել Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները,

ե) այն արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն ապահովող փորձարկման բազայի առկայությունը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները:

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը անդամ պետությունների կողմից կնքված այն արտադրանքի վերաբերյալ երկկողմանի համաձայնագրերի մասին տեղեկատվությունը, որը Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է, այդ երկկողմանի համաձայնագրերի պատճենները, ինչպես նաև այն արտադրանքի ցանկերը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը:

2. Անդամ պետություններն ապահովում են սույն hոդվածի 1-ին կետում նշված երկկողմ համաձայնագրերի համապատասխանեցումը Պայմանագրին և սույն Համաձայնագրին:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Միության պաշտոնական կայքում սույն hոդվածի 1-ին կետում նշված՝ միջազգային պայմանագրերի և երկկողմանի համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը՝ նշելով այն արտադրանքը, որի նկատմամբ վերացվում են տեխնիկական խոչընդոտները, և անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ցանկերը:

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագրում չի շոշափվում անդամ պետությունների այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնք կնքվել են նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը և որոնց մասնակիցն են նրանք, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին նրանց անդամակցությունից։

2. Սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից իրականացվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

3. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

 

Կատարված է ______________ քաղաքում, 2016 թվականի _______________-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից

Բելառուսի Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ղրղզստանի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան