ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 68

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության մասնակցության հետ կապված որոշ հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության թիվ 1 հավելվածի 41-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ կից ներկայացվող կազմը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների համար նախատեսված հրահանգների նախագիծը և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը.

նշված հրահանգների նախագծում որպես նախնական փոխհատուցման առաջարկների հիմք նախատեսել հաշվարկման այնպիսի բանաձևի օգտագործումը, որը հիմնված է մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխությունը և դրանից հետո Ղրղզստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վրա:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ

 

ԿԱԶՄ

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության

 

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբակիրով Էլդար Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Կոժոբեկովա Ժիլդիզ Էմիլբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ բազմակողմանի համագործակցության բաժնի վարիչ

Ռախմանովա Անարխան Ռախմանի

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար

Տորուտաև Ալտինբեկ Էլիմի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետությունից՝

Հարությունյան Տիգրան Հայկի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի և ԱՀԿ-ի հետ համագործակցության դեպարտամենտի ԱՀԿ բաժնի առաջատար մասնագետ

Տեր-Գրիգորյան Նինա Գրիգորի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի և ԱՀԿ-ի հետ համագործակցության դեպարտամենտի ԱՀԿ բաժնի գլխավոր մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Արժանկովա Իրինա Սվյատոսլավի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի ԱՀԿ և արտաքին առևտրային քաղաքականության կառավարման առևտրային ռեժիմների միասնականացման բաժնի պետ

Պետրովսկի Կիրիլ Գենադիի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ

Սոբոլև Ռոման Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբուլաիսով Գալիմժան Ամանժոլի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի մաքսային սակագնային կարգավորման վարչության ղեկավար

Օլժաբաև Կանատ Ժենսիկբայի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ռաև Օլժաս Կայիրբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունից՝

Կարպովա Ալեքսանդրա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի գյուղատնտեսության և ձկնորսության բաժնի առաջատար խորհրդատու

Կուսկով Դմիտրի Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կուցուկով Անզոր Ասլանբեկի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի արտաքին տնտեսական գործունեության և ԱՀԿ բաժնի խորհրդատու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Արիստով Վիտալի Վիկտորի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի՝ ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ

Պոմերլյան Եվգենիա Ալեքսանդրի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի՝ ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Խայդարովա Նուրգուլ Դուլատի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ