ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3816-Ա |
«17» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.1868-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի մայիսի 14-ի «Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման հ.1 հավելվածի ցանկի 10-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
- «Թևոսյան փողոց, հ.36 հասցեի հարակից ճանապարհահատված.»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը:
| Տ. ԱվինՅԱՆ |