ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1372-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանին կատարել փոփոխություն Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների նպատակով «ՄՄՎ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ «ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-107/22» ծածկագրով գնման պայմանագրում՝ կատարելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում՝ պայմանագրի ընդհանուր գնի 12,65 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին կատարել փոփոխություն Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների նպատակով «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ «ՀՀ ԱՄ ԹՀ-ԲՄԱՇՁԲ-24/84» ծածկագրով գնման պայմանագրում՝ կատարելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում՝ պայմանագրի ընդհանուր գնի 18,43 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին կատարել փոփոխություն` Աշնակ բնակավայրում ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքների նպատակով «Թալին ԱՏՃ ՓԲԸ ՄՕԴ Քնսթրաքշն ՍՊԸ» կոնսորցիումի հետ 2024 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ «ՀՀ ԱՄ ԹՀ-ԲՄԱՇՁԲ-24/73» ծածկագրով գնման պայմանագրում` պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի 20,3 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանին կատարել փոփոխություն Տարոնիկ բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների նպատակով «Արմենասա ՍՊԸ» - «Մ․ ԲՈՒԱՏ» ՍՊԸ կոնսորցիումի հետ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված՝ «ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-23/85» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 30,04 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։

5․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանին կատարել փոփոխություն Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների նպատակով «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊԸ»-ի հետ 2024 թվականի օգոստոսի 7-ին կնքված՝ «ՇՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-24/32» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 68․0 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան