Գլխավոր տեղեկություն
Համար
N 1367-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1367-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 461-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՒՎՈ ՎԻԼԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 461-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) հավելվածի ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակով․

 

«

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

1404900008

Կոկոսի մանրաթելի հիմքով սուբստրատի պարկեր

Չափը-100*18*12սմ (թաց վիճակում) Պարունակությունը-50% կոկոսի մանրաթել, 50%կոկոսի տաշեղներ լվացված Պարկի պոլիէթիլենի խտությունը-300գ/քսմ Պարկի պոլիէթիլենի ուլտրամանուշակագույն ճառագայթների անդրադարձելիությունը -100%, մեկ տարի շահագործման ժամկետով Պարկի գույնը-ներքին շերտը սև, արտաքին շերտը սպիտակ՝ տպագրված EC- < 1,5 PH=5,5-6,5 Խոնավություն - < 20%

կգ

77 500

Շրի Լանկա

Շրի Լանկա

33 000 000

    
».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 721 054 500» թիվը փոխարինել «1 754 054 500» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ