ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

10 մայիսի 2016 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տ.Դ. Վալովային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Սինգապուրի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

ցանկություն հայտնելով հիմք դնել Կողմերի բազմակողմանի համագործակցության համար,

ընդունելով Կողմերի՝ փոխշահավետ տնտեսական համագործակցություն ապահովելու նպատակով երկխոսության սահմանմանը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ու Սինգապուրի Հանրապետության միջև առևտրի ընդլայնմանը և բազմազանեցմանը աջակցելու ձգտումը,

հաստատելով միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմությունը, համաձայնեցին հետևյալի մասին՝

1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացման աջակցությունը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առավել սերտ համագործակցության համար։

2. Կողմերը իրենց իրավասությունների շրջանակներում մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ոլորտներում՝

տարածաշրջանային տնտեսական ինտեգրում.

անդամ պետություններում և Սինգապուրի Հանրապետությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն.

մաքսային վարչարարություն.

տեխնիկական կանոնակարգում, համապատասխանության ստանդարտացում և գնահատում.

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում.

ֆինանսներ.

տրանսպորտ.

էներգետիկա.

ագրոարդյունաբերական համալիր.

մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում.

արդյունաբերություն.

մտավոր սեփականություն.

տեղեկատվական տեխնոլոգիաներ.

ծառայությունների ու ներդրումների առևտուր.

ձեռնարկատիրության զարգացում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

3. Սույն հուշագրի իրականացման նպատակներով՝ փոխգործակցությունը կիրականացվի այդ թվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացնեն Կողմերից յուրաքանչյուրի կողմից նշանակված համանախագահները:

Աշխատանքային խմբի նիստերին հրավերով կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հանդիպումները համանախագահների մակարդակով կանցկացվեն առնվազն տարին 1 անգամ։

Աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը, կազմը և օրակարգը կսահմանվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից համատեղ։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են Կողմերի ներկայացուցիչների կողմից։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:

4. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ միջոցներով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի ու տեղեկատվության փոխանակում (այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում).

Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.

համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։

Կողմերը կարող են մշակել համագործակցության պլաններ և ծրագրեր։

5. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կիրականացվի անգլերենով։ Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

6. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրականացման նպատակով և չեն հայտնի այդ տեղեկատվությունը երրորդ կողմին։ Սույն դրույթը պետք է կիրառվի նաև սույն հուշագրի կիրառման դադարումից հետո։

7. Սույն հուշագիրը Կողմերից ոչ մեկի համար չի հանգեցնում ոչ մի իրավական և ֆինանսական պարտավորության:

8. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

9. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցումը ստանալու օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսած միջոցառումներն և նախագծերն ավարտին հասցնելու վրա։

10. Սույն հուշագրում՝ Կողմերի պայմանավորվածությամբ, ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են գրավոր և ստորագրվում են Կողմերի կողմից։ Այդպիսի փոփոխությունները կկազմեն սույն հուշագրի անբաժանելի մասը և կկիրառվեն Կողմերի կողմից սահմանված ամսաթվից սկսած։

Ստորագրված է 2016 թվականի ______________ «_____»-ին քաղաք __________________ , երկու օրինակից, յուրաքանչյուրը ռուսերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝

Կամբոջայի Թագավորության

կառավարության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան