ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
10 մայիսի 2016 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
««ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող «Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /201)։
2. Սահմանել, որ «Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /201) ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝
|
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի թիվ որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ՏԿ __/20__)
Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան։
Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ հեղուկացված ածխաջրածնային գազերին և հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջների հետ կապված՝ պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև Միության տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի ազատ տեղափոխումն ապահովելու համար դրանց մակնշմանը ներկայացվող պահանջները։
Եթե հեղուկացված ածխաջրածնային գազերի առնչությամբ ընդունվեն հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ սահմանող Միության այլ տեխնիկական կանոնակարգեր, ապա հեղուկացված ածխաջրածնային գազերը պետք է համապատասխանեն նաև Միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը նրանց վրա տարածվում է։
I. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազերի վրա, որոնք նախատեսված են որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար (այսուհետ՝ հեղուկացված ածխաջրածնային գազեր)։
2. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, հեղուկացված ածխաջրածնային գազերի սպառողներին դրանց նշանակության, անվտանգության ու էներգետիկ արդյունավետության վերաբերյալ մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու, ինչպես նաև ռեսուրսները խնայելու նպատակով։
II. Հիմնական հասկացությունները
3. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«հեղուկացված ածխաջրածնային գազերի բացթողում շրջանառության մեջ»՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի մատակարարումը կամ ներմուծումը (այդ թվում՝ պատրաստողի պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնառաքումը)՝ Միության տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով.
«հեղուկացված ածխաջրածնային գազերի նույնականացում»՝ համապատասխանության պարտադիր հավաստման ներկայացված հեղուկացված ածխաջրածնային գազերի բնութագրերի՝ հեղուկացված ածխաջրածնային գազերն ուղեկցող փաստաթղթերում նշված բնութագրերին նույնականության որոշում.
«պատրաստող»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ (այդ թվում՝ օտարերկրյա պատրաստող), որն իր անունից իրականացնում է հեղուկացված ածխաջրածնային գազերի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է հեղուկացված ածխաջրածնային գազերի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա.
«ներմուծող»՝ Միության անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը հեղուկացված ածխաջրածնային գազերի ներմուծման արտաքին առևտրային պայմանագիր է կնքում Միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ՝ Միության տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով դրանք տարածելու նպատակով, ու պատասխանատու է հեղուկացված ածխաջրածնային գազերի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա.
«հեղուկացված ածխաջրածնային գազերի խմբաքանակ»՝ մեկ նպատակային նշանակության և տեսականիշի (առկայության դեպքում) հեղուկացված ածխաջրածնային գազերի ցանկացած քանակություն, որը միատեսակ է որակի ցուցանիշներով և ուղեկցվում է որակի անձնագրով.
«որակի անձնագիր»՝ փաստաթուղթ, որը պարունակում է պատրաստողի մասին տեղեկություններ և լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացված՝ որակի նորմավորող ցուցանիշների փաստացի արժեքներ.
«սպառող»՝ իրավաբանական անձ, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ կամ բացառապես սեփական կարիքների համար հեղուկացված ածխաջրածնային գազեր ձեռք բերող և օգտագործող ֆիզիկական անձ.
«վաճառող»՝ Միության անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն իրականացնում է հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացում սպառողին և պատասխանատու է հեղուկացված ածխաջրածնային գազերի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա.
«իրացում»՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի նկատմամբ սեփականության իրավունքների փոխանցումը մեկ անձի կողմից այլ անձի՝ հատուցելի հիմքով.
«հեղուկացված ածխաջրածնային գազեր»՝ հեղուկ վիճակի փոխակերպված՝ ածխաջրածինների (պրոպանի, պրոպիլենի, բութանների, բութիլենների և բութադիենների՝ մեթանի, էթանի, էթիլենի և (կամ) պենտանների ու պենտենների առկայությամբ) խառնուրդ.
«պատրաստողի կողմից լիազորված անձ»՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձ, որը պատրաստողի հետ պայմանագրի հիման վրա իրականացնում է գործողություններ այդ պատրաստողի անունից հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության գնահատման և Միության տարածքում շրջանառության մեջ բացթողման ժամանակ, ինչպես նաև պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա.
«հեղուկացված ածխաջրածնային գազերի ուտիլիզացում»՝ գործողություն, որն ուղղված է կանխելու այն հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործումը, որոնք չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
III. Միության շուկայում հեղուկացված ածխաջրածնային գազերի շրջանառության կանոնները
4. Հեղուկացված ածխաջրածնային գազերը շրջանառության մեջ են բաց թողնվում Միության տարածքում այն դեպքում, երբ համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
5. Հեղուկացված ածխաջրածնային գազերը, որոնք համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, և անցել են համապատասխանության գնահատման ընթացակարգը, պետք է ունենան Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
6. Չի թույլատրվում Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնել Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չմակնշված հեղուկացված ածխաջրածնային գազերը։
7. Պահման, փոխադրման և իրացման փուլերում հեղուկացված ածխաջրածնային գազերը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
8. Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի որակի անձնագրով, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) պատրաստողի անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազերի պատրաստման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեն (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ արտադրանքը պատրաստող իրավաբանական անձի և նրա մասնաճյուղերի համար, կամ ազգանունը, անունն ու հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար,
բ) պատրաստողի ապրանքային նշանը (առկայության դեպքում),
գ) պատրաստողի կողմից լիազորված անձի (ներմուծողի) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) կամ վաճառողի անվանումը (Միության տարածք հեղուկացված ածխաջրածնային գազեր ներմուծելիս), նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունն ու հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար,
դ) հեղուկացված ածխաջրածնային գազերի անվանումը, տեսականիշը (առկայության դեպքում) և պայմանանշանը (առկայության դեպքում),
ե) այն փաստաթղթի նշումն ու անվանումը, որին համապատասխան պատրաստվել են հեղուկացված ածխաջրածնային գազերը,
զ) հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական և շահագործական բնութագրերի նորմատիվ արժեքները, որոնք սահմանվել են սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերով, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, և փաստաթղթով, որին համապատասխան պատրաստվել են հեղուկացված ածխաջրածնային գազերը, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների փաստացի արդյունքները,
է) հոտանյութի առկայության վերաբերյալ տեղեկությունները,
ը) խմբաքանակի համարը,
թ) պատրաստման ամսաթիվը,
ժ) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը,
ժա) պահման երաշխիքային ժամկետը,
ժբ) անձնագրի համարը և տրման ամսաթիվը,
ժգ) անձնագիրը ձևակերպած անձի ազգանունն ու ստորագրությունը։
9. Որակի անձնագիրը ձևակերպվում է ռուսերենով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում են հեղուկացված ածխաջրածնային գազերը։
10. Վաճառողը հեղուկացված ածխաջրածնային գազերն իրացնելիս պարտավոր է գնորդի պահանջով ներկայացնել որակի անձնագրի պատճենը և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության մասին հայտարարագրի պատճենը։
IV. Հեղուկացված ածխաջրածնային գազերին, դրանց պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց մակնշմանը ներկայացվող պահանջները
11. Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազերն իրենց ֆիզիկաքիմիական ու շահագործական ցուցանիշներով պետք է համապատասխանեն պահանջներին՝ հավելվածի համաձայն։
12. Հեղուկացված ածխաջրածնային գազերի պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման ժամանակ առաջացող հիմնական վտանգավոր գործոններն (ռիսկերը) են դրանց հրդեհապայթյունավտանգությունը, մարդու կամ կենդանիների օրգանիզմի վրա բացասական ներգործությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ռիսկերը։
13. Հեղուկացված ածխարջածնային գազերի փոխադրման դեպքում ուղեկցող փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները.
ա) վտանգավոր բեռի դասը,
բ) արտակարգ միջոցների ծածկագիրը,
գ) վտանգի նշանները,
դ) հրդեհապայթյունավտանգության մասին տեղեկությունները,
ե) կենդանի օրգանիզմների համար վտանգի մասին տեղեկությունները,
զ) վնասազերծման եղանակները և միջոցները,
է) հրշեջ միջոցները։
14. Հեղուկացված ածխաջրածնային գազերի անվտանգությունն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմամբ, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
15. Հեղուկացված ածխաջրածնային գազերի փոխադրումը երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և ներքին ջրային տրանսպորտով, դրանց պահումը և իրացումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
16. Այն տարայի վրա, որի մեջ փոխադրվում են հեղուկացված ածխաջրածնային գազերը, դրվում է սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունները պարունակող համապատասխան մականշվածք։
17. Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող հեղուկացված ածխաջրածնային գազերի մակնշումը կատարվում է ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում են հեղուկացված ածխաջրածնային գազերը՝ բացառությամբ պատրաստողի անվանման և հեղուկացված ածխաջրածնային գազերի անվանման, ինչպես նաև գրանցված ապրանքային նշանի մեջ ներառվող որևէ այլ տեքստի։ Օտար լեզուների լրացուցիչ գործածումը թույլատրվում է բովանդակության և տեքստի լրիվ նույնականության պայմանով:
18. Տրանսպորտային մակնշումը կատարվում է անդամ պետություններում գործող՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և ներքին ջրային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնների պահանջներին համապատասխան։
19. Մականշվածքը պետք է լինի հստակ և ընթեռնելի, կատարված լինի արտաքին միջավայրի ներգործությունների նկատմամբ դրա պահպանվածությունն ապահովող եղանակով։
20. Հեղուկացված ածխաջրածնային գազերի ուտիլիզացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
21. Հեղուկացված ածխաջրածնային գազերի պահման և փոխադրման պայմանների պահպանման դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածում նշված պահանջներին դրանց համապատասխանությունը պետք է ապահովվի Միության տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի շրջանառության ամբողջ ժամանակահատվածում, բայց ոչ պակաս պահման երաշխիքային ժամկետից, որը սահմանվել է այն փաստաթղթում, որին համապատասխան պատրաստվել են հեղուկացված ածխաջրածնային գազերը։
V. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության ապահովումը
22. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, ապահովում է Միության տարածքում դրանց անվտանգ շրջանառությունը։
23. Հեղուկացված ածխաջրածնային գազերի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները հաստատվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:
VI. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության գնահատումը
24. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության գնահատումը կատարվում է համապատասխանության հավաստման ձևով։
25. Համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է համապատասխանության հայտարարագրման ձևով։
26. Նախքան Միության տարածքում շրջանառության մեջ բացթողումը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերը ենթակա են համապատասխանության հայտարարագրման ձևով համապատասխանության հավաստման՝ հետևյալ սխեմաներից որևէ մեկով՝ 3հ, 4հ և 6հ։
27. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանությունը հայտարարագրելիս դիմումատու կարող է լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձը, որը պատրաստող կամ ներմուծող (վաճառող) կամ պատրաստողի կողմից լիազորված անձ է։
28. Սերիական թողարկման հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է 3հ և 6հ սխեմաներով, հեղուկացված ածխաջրածնային գազերի խմբաքանակի համապատասխանության հայտարարագրումը՝ 4հ սխեմայով:
29. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանությունը հայտարարագրելիս դիմումատու կարող է լինել.
ա) 3հ և 6հ սխեմաների համար՝ պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը),
բ) 4հ սխեմայի համար՝ պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։
30. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հայտարարագրման սխեմայի ընտրությունը կատարվում է դիմումատուի կողմից։
31. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հայտարարագրումը 3հ, 4հ և 6հ սխեմաներով դիմումատուի կողմից իրականացվում է Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։
32. Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանությունը հայտարարագրելիս դիմումատուն՝
ա) ձևակերպում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝
համապատասխանության հավաստման օբյեկտի մասին տեղեկատվություն (հեղուկացված ածխաջրածնային գազերի անվանումը, նպատակային նշանակությունը, տեսականիշը (առկայության դեպքում)) պարունակող փաստաթղթերը,
հեղուկացված ածխաջրածնային գազերի նմուշների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները), եթե փորձարկումների արձանագրության ձևակերպման պահից անցել է 3 ամսից ոչ ավելի,
մատակարարման պայմանագիրը և ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (4հ սխեմա),
կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (6հ սխեմա),
որակի անձնագիրը,
իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
դիմումատուի ընտրությամբ՝ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել հեղուկացված ածխաջրածնային գազերի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստելու համար, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա (առկայության դեպքում).
բ) իրականացնում է հեղուկացված ածխաջրածնային գազերի նույնականացում.
գ) ապահովում է արտադրական հսկողության իրականացումը և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները, որ հեղուկացված ածխաջրածնային գազերի արտադրման պրոցեսն ապահովի դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (3հ և 6հ սխեմաներ).
դ) ձեռնարկում է կառավարման համակարգի գործունեության կայունությունն ապահովելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6հ սխեմա).
ե) անցկացնում է հեղուկացված ածխաջրածնային գազերի փորձարկումներ.
զ) ընդունում է համապատասխանության հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով և կանոններով
է) որակի անձնագրում դնում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
ը) համապատասխանության հավաստման ընթացակարգի ավարտից հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որն իր մեջ ներառում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագիրը։
33. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 76 որոշմամբ նախատեսված կարգով։
Պայմանավորված հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայով համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է համապատասխանության գնահատման մասով՝ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրում դրա գրանցման օրվանից։
Հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հայտարարագիրը գրանցվում է հետևյալ ժամկետով՝
3հ սխեմայով համապատասխանությունը հավաստելու դեպքում՝ 3 տարվանից ոչ ավելի.
4հ սխեմայով համապատասխանությունը հավաստելու դեպքում՝ հաշվի առնելով հեղուկացված ածխաջրածնային գազերի պահման ժամկետը, բայց 1 տարվանից ոչ ավելի.
6հ սխեմայով համապատասխանությունը հավաստելու դեպքում` 5 տարվանից ոչ ավելի:
Համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք ծառայող փաստաթղթերի փաթեթները և համապատասխանության գրանցված հայտարարագիրը պետք է պահվեն դիմումատուի մոտ.
սերիական թողարկման հեղուկացված ածխաջրածնային գազերի համապատասխանության հավաստման դեպքում՝ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարելու օրվանից 3 տարվա ընթացքում,
հեղուկացված ածխաջրածնային գազերի խմբաքանակի համապատասխանության հավաստման դեպքում՝ համապատասխանության հայտարարագրի գրանցման օրվանից 5 տարվա ընթացքում։
34. Հեղուկացված ածխաջրածնային գազերի խմբաքանակի համապատասխանության հայտարարագիրը գործում է միայն որոշակի խմբաքանակին պատկանող հեղուկացված ածխաջրածնային գազերի առնչությամբ։
VII. Հեղուկացված ածխաջրածնային գազերի մակնշումը՝ Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով
35. Հեղուկացված ածխաջրածնային գազերը, որոնք համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, և անցել են համապատասխանության գնահատման ընթացակարգը՝ սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի համաձայն, մակնշվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։
36. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է մինչև հեղուկացված ածխաջրածնային գազերը Միության տարածքում շրջանառության մեջ բաց թողնելը:
37. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է որակի անձնագրում։
VIII. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ
38. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
IX. Պաշտպանության մասով վերապահումը
39. Անդամ պետությունների լիազոր մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ սահմանափակելու և արգելելու համար Միության տարածքում այն հեղուկացված ածխաջրածնային գազերի՝ շրջանառության մեջ բացթողումը, ինչպես նաև Միության շուկայից հետ կանչելու համար այն հեղուկացված ածխաջրածնային գազերը, որոնք չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
Ընդ որում, տվյալ անդամ պետության լիազոր մարմինը համապատասխան որոշման ընդունման մասին պարտավոր է ծանուցել այլ անդամ պետությունների լիազոր մարմիններին՝ նշելով դրա ընդունման պատճառը և ներկայացնելով համապատասխան միջոցի ձեռնարկման անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցները:
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
հեղուկացված ածխաջրածնային գազերի ֆիզիկաքիմիական և շահագործական ցուցանիշներին ներկայացվող
|
Ցուցանիշի անվանումը |
Որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը |
Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազերի համար նորմը |
|
Օկտանային թիվը. ոչ պակաս |
— |
89.0 |
|
Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային մասը. %, ոչ ավելի |
— |
6.0 |
|
Հագեցած գոլորշիների ճնշումը ավելցուկային, ՄՊա, ջերմաստիճանի պայմաններում՝ |
||
|
+ 45 °С, ոչ ավելի |
1.6 |
1.6 |
|
-20 °С, ոչ պակաս |
— |
0.07 |
|
Ծծմբաջրածնի ու մերկապտանային ծծմբի զանգվածային մասը. %, ոչ ավելի |
0.013 |
0.01 |
|
այդ թվում՝ ծծմբաջրածնի. %, ոչ ավելի |
0.003 |
0.003 |
|
Հոտը |
տհաճ և բնորոշ՝ բոցավառելիության ստորին սահմանից օդում 20 % խտության պայմաններում | |
|
Հոտի ինտենսիվությունը. բալեր, ոչ պակաս |
3 |
— |
|
Հեղուկ մնացորդի ծավալային մասը +20 °С պայմաններում. %, ոչ ավելի |
1.8 |
1.6 |
|
Ազատ ջրի ու ալկալիի պարունակությունը |
բացակայում է |
բացակայում է |
|
Ծանոթագրություններ. |
1. Հեղուկացված ածխաջրածնային գազերի հագեցած գոլորշիների ճնշումը -20 °С ջերմաստիճանի պայմաններում պետք է որոշվի միայն ձմեռային ժամանակահատվածում։ |
|
2. Թույլատրվում է չորոշել հոտի ինտենսիվությունը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերում մերկապտանային ծծմբի՝ 0,002 % և ավելի զանգվածային մասի դեպքում։ Մերկապտանային ծծմբի՝ 0,002 %-ից պակաս զանգվածային մասի կամ հոտի՝ 3 բալից պակաս ինտենսիվության դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերը պետք է հոտավորվեն սահմանված կարգով հաստատված մեթոդիկայով։ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|