ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
10 մայիսի 2016 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտերի նախագծերի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին»2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտերի նախագծերի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» որոշման նախագծին (կցվում է).
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է).
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է):
Նշված ակտերի նախագծերը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 15.6 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավարտելու հետ կապված՝ Համաձայնագիրը ճանաչել պարտադիր՝ Եվրասիական տնտեսական միության համար այն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
մինչև 2016 թվականը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հասցեով ուղարկել Համաձայնագրի 15.6 հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցումը.
նշված ծանուցումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կողմից ստանալուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տեղեկացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերի մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» թիվ որոշման ընդունումը՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4.29 հոդվածի դրույթներն իրականացնելու նպատակներով հավաստագրման և ստուգման էլեկտրոնային համակարգը մշակելիս, ինչպես նաև ապրանքների ծագման՝ Համաձայնագրի 4.31 հոդվածով նախատեսված արտագնա ստուգումներ անցկացնելիս՝ ապահովել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ տեղեկատվական փոխգործակցության միասնական մոտեցումների կիրառումը.
ապահովել էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման պահանջների, կառուցվածքների, ձևաչափերի և տեխնիկական պայմանների միասնականացումը՝ Համաձայնագրի 5.7 հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային տեղեկատվության համախմբված փոխանակումը կանոնավոր կերպով իրականացնելու նպատակով.
ապահովել Համաձայնագրին համապատասխան անդամ պետությունների տարածքներ ապրանքների ներմուծման դիտանցում իրականացնելու ընթացքում ստացված վիճակագրական տեղեկատվության ուղարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Համաձայնագրի իրականացումը մշտադիտարկելու նպատակով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվող
1. 133-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ ենթակետերով՝
«12) միջոցներ կիրառելու մասին որոշումների նախագծերը՝ Միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան.
13) ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումների նախագծերը։»։
2. 142-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ ենթակետերով՝
«21) միջոցներ կիրառելու մասին որոշումների նախագծերը՝ Միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան.
22) ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումների նախագծերը։»։
3. Նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝
17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան միջոցներ կիրառելու մասին և դրանք կիրառելու կարգի մասին որոշումների ընդունումը (բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2.10 և 3.4 հոդվածներով նախատեսված միջոցների կիրառման մասին որոշումների ընդունման՝ հաշվի առնելով սույն հավելվածի 171 կետը)։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 կետ՝
«Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանավորվածություններ ձեռք չբերելու կամ Կոլեգիայի կողմից նշված միջոցների կիրառման մասին որոշումներ չկայացնելու դեպքում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 3.4 հոդվածով նախատեսված միջոցների կիրառման մասին որոշումներ չկայացնելը, ինչպես նաև նշված միջոցները երկարաձգելու, փոփոխելու և չեղարկելու մասին որոշումներ կայացնելը, եթե դրանց կիրառման մասին որոշումները կայացվել են խորհրդի կողմից՝ սույն կետին համապատասխան։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 133-րդ և 134-րդ կետեր՝
«133. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումներ կայացնելը, ինչպես նաև նշված միջոցը կիրառելու կարգը հաստատելը։
134. Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրին համապատասխան Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության կազմը, անդամ պետությունների կողմից այդ տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելու կարգը հաստատելը։»։
4. Նշված կանոնակարգի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ կետով՝
«33. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 3.4 հոդվածով նախատեսված միջոցների կիրառման մասին որոշումներ ընդունելը՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 171 կետով նախատեսված դեպքերի։»։