ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 հունիսի 2016 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական արտոնագրային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տ.Մ.Սուլեյմենովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում՝ կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական արտոնագրային կազմակերպության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական արտոնագրային կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի դրույթների վրա,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ պետությունների տնտեսական զարգացման համար մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման կարևորությունը,
ընդունելով մտավոր սեփականության օբյեկտների պահպանության, պաշտպանության և օգտագործման ազգային ու տարածաշրջանային համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը,
առաջնորդվելով իրավահավասարության և հրապարակայնության սկզբունքներով՝
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերը մտադիր են իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական արտոնագրային կազմակերպության գործունեության իրավական կարգավորումը կատարելագործելու հարցերի վերաբերյալ առաջարկների մշակում.
մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական արտոնագրային կազմակերպության գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում.
մտավոր սեփականության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ պետությունների՝ գիտական և նորարարական զարգացման հարցերով համագործակցությանը աջակցություն:
2. Սույն հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
սահմանափակ տարածման տեղեկատվությանը չդասվող՝ մտավոր սեփականության ոլորտին առնչվող տեղեկատվության փոխանակում.
մեկ Կողմի ներկայացուցիչների՝ մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցություն.
մտավոր սեփականության հարցերով համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, գիտագործնական սեմինարների և համաժողովների անցկացում.
համագործակցության այլ ձևերի իրականացում:
3. Կողմերը միմյանց հրավիրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների և միջոցառումների՝ դրանց անցկացումը կարգավորող կանոններին համապատասխան։
Համատեղ միջոցառումներ անցկացնելիս դրանց անցկացման պայմանները և կարգը որոշում են Կողմերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
4. Սույն հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով, որը կլինի սույն հուշագրի անբաժանելի մասը:
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերից ոչ մեկի համար չի հանգեցնում որևէ իրավական և ֆինանսական պարտավորությունների:
6. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ____________ քաղաքում, 201 թվականի ________ «______»-ին, երկու բնօրինակից՝ ռուսերենով։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Եվրասիական արտոնագրային կազմակերպության կողմից՝ |