ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1359-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1359-Լ որոշման |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
|
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման համառոտ նկարագիրը |
Պատասխանատու կատարողը |
Ժամ-կետը |
2026 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ) |
|
1. |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2026 թ. |
2026 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1 048 000.0 |
|
Ընդամենը |
1 048 000.0 | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |