ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1352-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, մարզ Վայոց ձոր, համայնք Եղեգնաձոր, Եղեգնաձոր ք., Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող՝ 2, 269,470,000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 7691,4 քառ. մետր մակերեսով հիվանդանոցը, 70,27 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 49,88 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 59,15 քառ. մետր մակերեսով (136,05 խ․ մ) պարիսպը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,13 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք, 07.03.2024 թվականին գրանցված վկայական N 07032024-10-0014) անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար՝ 65․120․1323316, այսուհետ՝ ընկերություն)՝ ընկերության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |