ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈ ՊՐՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1362-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈ ՊՐՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱԳՐՈ ՊՐՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱԳՐՈ ՊՐՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1362-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտա- հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

9406903100

Ջերմոցներ սև մետաղից

Ջերմատնային կոմպլեքսի համար նախատեսված Ջերմատան կոնստրուկցիա և մեխանիզմներ, Ավազ ֆիլտրացման համար, Մաստիկ անձրևաջրերի ջրհորդանների համար, Սոսինձ պոլիվինիլքլորիդե խողովակների համար, Մաքրող միջոց

պոլիվինիլքլորիդե

խողովակների համար, Պոլիվինիլքլորիդե ամրակ-պրոֆիլներ պոլիմերային ծածկը ամրացնելու համար, Պլաստմասսայե խողովակներ օդի մղման համար, Պլաստմասսայե խողովակներ CO2 մատակարարման համար, Պլաստմասսայե խողովակներ և կաթոցիկներով խողովակներ ոռոգման համակարգի համար, Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, Պոլիմերային թաղանթ ծածկի համար, Պլաստմասսայե դետալներ ծածկի փքման համակարգի համար, Ռետինե ճկախողովակներ, Ծածկ գրունտի համար, Ապակե բամբակ, Բույսերի աճեցման ջրհորդանի հարթ գլանվածք, Սև մետաղյա խողովակների կցամասեր ջեռուցման

համակարգի համար,

Ջերմոցային համալիրի կոնստրուկցիայի դետալներ, սենդվիչ-պանելներ և ներկառուցվող դռներ, Մետաղական բաքեր ջրի կուտակման համար 424 մ3, Մալուխատարեր, Պտուտակներ և մանեկներ, Ալյումինե սեղմակներ, Ալյումինե ծխատար, Ջեռուցման կաթսա, Կոնդենսոր կաթսայի համար, Ազոտ գեներացնող սարքավորում՝ ճնշման կարգավորման համար, Ջրի պոմպ, Օդային պոմպեր պոլիմերային թաղանթի փքման համակարգի համար, Օդային պոմպ CO2 մատակարարման համակարգի համար, Օդամղիչ օդի շրջանառության համար, Բոցամուղ, Հեղուկների ֆիլտրեր, Մառախուղագոյացման

համակարգ, Ջերմոցային

սրսկիչ, Բերքահավաքի սարքավորումներ, Տվյալների մշակման ավտոմատ մեքենաներ, Ծորակներ և փականներ խողովակների համար, Էլեկտրական շարժիչներ ջերմոցի օդափոխության փեղկերը բացելու համար, Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ կերպափոխիչներ ավտոմատ կառավարման համակարգի համար, Էլեկտրական սարքեր էլեկտրական շղթաների միացման և պաշտպանության համար, Էլ․ անջատիչների վահանակ, Մեկուսացված լարեր, մալուխներ և այլ էլեկտրական հաղորդիչներ, Հիդրոմետրեր, Ջերմաչափեր, պիրոմետրեր, բարոմետրեր, հիգրոմետրեր, Հոսքի, ճնշման և

մակարդակի չափիչներ,

Սարքավորումներ քիմիական և ֆիզիկական անալիզի համար, Կարգավորող կամ հսկող սարքավորումներ,

Լուսավորման համակարգ:

կգ

1 547 000

ԵՄ

երկրներ

Ֆրանսիա

4 440 000 000

 

2․

9405490039

Լուսավորման համակարգ

լուսավորության լուսարձակ նատրիումային լամպով

աշխատող

կգ

54 000

Չինաս- տան

Չինաս- տան

352 728 000

 

3․

8539322009

Լուսավորման

լամպ

լուսավորության լամպ

նատրիումային

հատ

9000

Չինաս-

տան

Չինաս-

տան

79 272 000

 

4.

8504108000

Լուսավորման

սարք

էլեկտրական բալաստային

տարրեր

հատ

50

Չինաս-

տան

Չինաս-

տան

6 000 000

 

5.

8539322009

Լուսավորման

լամպ

լուսավորության լամպ

նատրիումային

հատ

200

Չինաս-

տան

Չինաս-

տան

13 000 000

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

4 891 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ