ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 մայիսի 2016 թվականի |
թիվ 64 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Մ.Ա. Կադիրկուլովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Մաքսային համագործակցության խորհրդի ստեղծման մասին» 1950 թվականի դեկտեմբերի 15-ի կոնվենցիայի վրա,
ընդունելով Կողմերի ձգտումը՝ մաքսային վարչարարության միջազգային գործիքների, առաջադեմ գործելակերպերի, ինչպես նաև մաքսային մարմինների արդիականացման ծրագրերի կիրառման հիման վրա ապահովել միջազգային առևտրի արդյունավետ գործունեությունը,
հաշվի առնելով Կողմերի ցանկությունը՝ սահմանել և զարգացնել փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաև ստեղծել այդպիսի համագործակցության համապատասխան մեխանիզմ,
գիտակցելով տեղեկատվության փոխանակման, ուսուցման և տեխնիկական աջակցության անրաժեշտությունը մաքսային կարգավորման բնագավառում հիմնական միջազգային կոնվենցիաների, հանձնարարականների և այլ ստանդարտների միատեսակ կիրառման համար,
առաջնորդվելով իրավահավասարության, փոխըմբռնման և թափանցիկության սկզբունքներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Նպատակները
Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցություն և խորհրդակցություններ՝ առևտրի ընթացակարգերը պարզեցնելու համար մաքսային վարչարարության կատարելագործմանն ուղղված ջանքերի համակարգման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամների տնտեսական զարգացման նպատակով։
Հոդված 2
Փոխգործակցության ոլորտը
Սույն հուշագրի շրջանակներում Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
մաքսային օրենսդրության կատարելագործում՝ միջազգային ստանդարտների հիման վրա,
միջազգային մաքսային համագործակցության զարգացում,
մաքսային վարչարարության արդյունավետ և ժամանակակից ստանդարտների մշակում,
մաքսային վարչարարության հարցերի շուրջ Կողմերի գործնական փոխգործակցության կազմակերպում,
մաքսային վարչարարության ոլորտում առաջադեմ փորձի ներդրում,
մաքսային վարչակազմերի ռեսուրսների օգտագործման օպտիմալացում և արդյունավետության բարձրացում,
մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում,
մաքսային ենթակառուցվածքի զարգացում։
Հոդված 3
Փոխգործակցության ձևերը
Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թափանցիկ տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակման միջոցով,
մեկ Կողմի ներկայացուցիչների՝ այլ Կողմի անցկացրած միջոցառումներին մասնակցության միջոցով,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, գիտագործնական սեմինարների և համաժողովների անցկացման միջոցով,
համագործակցության այլ ձևերի իրականացման միջոցով:
Հոդված 4
Փոխգործակցության կարգը
Կողմերը միմյանց հրավիրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների և միջոցառումների՝ դրանց անցկացումը կարգավորող կանոններին համապատասխան։
Համատեղ միջոցառումներ անցկացնելիս դրանց անկացման պայմանները և կարգը որոշում են Կողմերը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
Հոդված 5
Հուշագիրն ուժի մեջ մտնելը, փոփոխվելը և դրա գործողության ժամկետը
Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերից ոչ մեկի համար չի հանգեցնում որևէ իրավական և ֆինանսական պարտավորության:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է այդ ծանուցման մեջ նշված օրվանից։
Ստորագրված է __________ քաղաքում 201 թվականի _______«______»-ին երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերեն և անգլերեն։ Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից՝ |