ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 21 ՀԱՎԵԼՎԱԾ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 ապրիլի 2016 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

««ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 21 ՀԱՎԵԼՎԱԾ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 64-րդ կետի իրագործման նպատակով՝

1. Հավանություն տալ ««Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրը:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետությունները,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետն իրագործելու նպատակով,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականին հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 64-րդ կետով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին՝

 

Հոդված 1

 

Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված հանդիսացող «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով՝

«1.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:

1.4.1. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում (այսուհետ՝ Հայաստանի ԷԷՀ ) ՄՊՀ-ի տարեկան կանխատեսվող ծավալները որոշվում են ՄՊՀ-ն կազմակերպելու համար լիազորված կազմակերպության կողմից (Հայաստանի Հանրապետության համակարգային օպերատոր)՝ հայտի հիման վրա:

1.4.2. Առաջիկա օրացուցային տարվա համար հայտը ներկայացվում է նախորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ ։ Հայտի մեջ նշվում է ՄՊՀ-ի տարեկան ծավալը՝ ամիսների կտրվածքով և Հայաստանի Հանրապետության սահմանին էլեկտրական էներգիայի ընդունման և հանձնման կետերի նշումով։

1.4.3. Հայտն ուսումնասիրելիս Հայաստանի Հանրապետության համակարգային օպերատորն առաջնորդվում է Հայաստանի ԷԷՀ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությամբ, որը որոշվում է սույն մեթոդաբանությանը համապատասխան։ Եթե ՄՊՀ-ի հայտագրվող մեծությունը գերազանցում է Հայաստանի ԷԷՀ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությունն ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կամ տարվա որևէ ամսվա համար, ապա Հայաստանի Հանրապետության համակարգային օպերատորը հիմնավորված մերժում է ուղարկում հայտ ներկայացրած կազմակերպություն։

1.4.4. ՄՊՀ-ի հայտագրված ծավալները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության համակարգային օպերատորի հետ, ձևակերպվում են որպես էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանագրի հավելված և հաշվի են առնվում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագները հաշվարկելու ժամանակ։

1.4.5. Հայաստանի ԷԷՀ-ի համաձայն՝ էլեկտրական էներգիայի և հզորության կանխատեսվող հաշվեկշռի ձևավորումից հետո, մինչև պլանավորվող տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 15-ը, երկկողմ միջպետական պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալները սահմանվում և համաձայնեցվում են մեծածախ շուկայի սուբյեկտների հետ։

1.4.6. ՄՊՀ-ի համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալները կարող են ճշգրտվել ՄՊՀ-ի կազմակերպման և իրականացման համար լիազորված սուբյեկտների առաջարկով՝ մինչև պլանավորվող մատակարարման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը։»:

2. 2–րդ բաժնում՝

ա) 2.2.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.2.2. Պլանավորումը (անդամ պետությունների միջև մատակարարումների և ՄՊՀ-ի պլանավորված ծավալների իրագործելիության հաշվարկը) իրականացվում է Ռուսաստանի ՄԷՀ-ի ու Ղազախստանի ՄԷՀ-ի միջև եւ Ռուսաստանի ՄԷՀ-ի ու Բելառուսի Միացյալ էներգետիկական համակարգի (Բելառուսի ՄԷՀ) միջև, ինչպես նաև Ռուսաստանի ՄԷՀ-ի ու Հայաստանի ԷԷՀ-ի միջև (երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերով)՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հաշվարկային մոդելի օգտագործմամբ (այսուհետ՝ հաշվարկային մոդել):».

բ) 2.2.3-րդ ենթակետը «Բելառուսի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, Հայաստանի ԷԷՀ-ի և այն երրորդ պետությունների համարժեք էներգահամակարգերի, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև,» բառերով.

գ) 2.2.6-րդ ենթակետը լրացնել «, ինչպես նաև Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից՝ այն երրորդ երկրների էներգահամակարգերի համակարգային օպերատորների հետ համաձայնեցված, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև» բառերով.

դ) 2.3.1 - 2.3.3-րդ, 2.4.1 - 2.4.3-րդ, 2.4.5-րդ, 2.5.1-րդ, 2.6.1-րդ, 2.6.3-րդ, 2.6.5 - 2.6.7-րդ ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերով.

ե) 2.4.2-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «Ռուսաստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերը փոխարինել «ՄԱԷՑ-ի կառավարման կազմակերպություն» բառերով.

զ) 2.4.4-րդ ենթակետը լրացնել «, ինչպես նաև Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը» բառերով,

է) 2.6.2-րդ ենթակետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՄԱԷՑ-ի կառավարման կազմակերպությունը պլանավորման համակարգողին է ներկայացնում Բելառուսի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի գործառույթներն իրականացնող կազմակերպության, Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի և Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորի հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի ՄԷՀ-ի, Բելառուսի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների ժամային գրաֆիկների հանրագումարային մեծությունները, այդ թվում՝ ՄՊՀ-ն՝ անդամ պետությունների միջև բոլոր տեսակի պայմանագրերի համար։»:

3. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4-րդ կետով՝

«3.4. Հայաստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ-ն ապահովվում է հետևյալ լիազորված կազմակերպությունների կողմից՝

3.4.1. ՄՊՀ-ի կազմակերպումը Հայաստանի ԷԷՀ-ի և այն երրորդ երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմները կազմակերպելու և կառավարելու մասով, որոնցով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը Հայաստանի ԷԷՀ-ի և Ռուսաստանի ՄԷՀ-ի միջև, վերապահվում է համակարգային օպերատորին, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

- հաղորդման ցանցով էլեկտրական էներգիայի հաղորդման մասով տեխնիկական կարգավարացման ծառայությունների և էլեկտրական էներգիայի արտադրություն-սպառում հավասարակշռումը կազմակերպելու ծառայությունների մատուցում,

- զուգահեռ աշխատանքի ռեժիմների կազմակերպման և կառավարման մասով երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ փոխգործակցություն:

3.4.2. ՄՊՀ-ի կազմակերպումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում իրականացնող լիազորված կազմակերպությանը, որը կատարում է Հայաստանի ԷԷՀ-ով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մատուցման գործառույթ:

3.4.3. ՄՊՀ-ի հսկողությունն ու հաշվառումը վերապահվում են հաշվարկային կենտրոնի ծառայություններ տրամադրող լիազորված կազմակերպությանը, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

- մշակված, փոխանցված, արտահանվող, ներմուծվող էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառում՝ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման գործող ավտոմատացված համակարգի հիմքի վրա,

- էլեկտրական էներգիայի նորմատիվ տեխնոլոգիական կորուստների հաշվարկում և փաստացի տեխնոլոգիական կորուստների հաշվառում:»:

4. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով՝

«4.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:

4.4.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիան բարձրավոլտ էլեկտրական ցանցերով հաղորդելու ծառայությունների սակագինը, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն, հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

                                Т=Z+A+P (դրամ/կՎտ.ժ), որտեղ՝

Wգում

 

Т - էլեկտրական էներգիայի հաղորդման, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկը հաշվի առնելու), որը կիրառվում է բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդում, այդ թվում՝ ՄՊՀ իրականացնող սպառողների համար (դրամ/կՎտ.ժ).

Z - էլեկտրական էներգիայի հաղորդման, այդ թվում՝ ՄՊՀ-ի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության բարձրավոլտ էլեկտրական ցանցերի՝ Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված տարեկան ընդհանուր ծախսերն են: Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տարեկան ծախսերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (մլն դրամ).

A - մաշվածության տարեկան մեծությունն է, որը որոշվում է գծային մեթոդով՝ ելնելով ակտիվների գործածության մեջ դրված լինելու հանգամանքից (մլն դրամ).

P - էլեկտրական էներգիայի հաղորդման, այդ թվում՝ ՄՊՀ-ի ծառայությունների մատուցման դեպքում բարձրավոլտ էլեկտրական ցանցերի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շահույթի տարեկան մակարդակն է, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (մլն դրամ).

Wգում - պայմանագրերով հայտագրված բարձրավոլտ էլեկտրական ցանցերով հաղորդվող էլեկտրական էներգիայի տարեկան հանրագումարային ծավալն է (մլն կՎտ.ժ), ինչպես ներքին շուկայի սպառողների, այնպես էլ արտահանման համար:

4.4.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման համար ծառայությունների մատուցման սակագինը հաշվարկելիս, որպես սակագնային եկամուտ, ներառվում են բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման համար ծառայությունների մատուցման ընդհանուր ծախսերը, մաշվածությունը և էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ մատուցելիս բարձրավոլտ էլեկտրական ցանցերի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շահույթի մակարդակը (որոշվում է՝ ելնելով ակտիվների գործածության մեջ դրված լինելու հանգամանքից)։

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագնի մեջ ներառվող ծախսերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4.4.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ավելացված արժեքի հարկը գումարվում է բարձրավոլտ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագնին:»:

5. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ կետով՝

«5.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագնի ձևավորման ժամանակ ծախսերը հաշվի չեն առնվում։»:

6. 6-րդ բաժնում՝

ա) 6.3.1-րդ ենթակետում՝

առաջին պարբերությունում «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերը փոխարինել «, կամ Ղազախստանի Հանրապետության, կամ Հայաստանի Հանրապետության» բառերով.

տասներորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Եթե ՄՊՀ իրականացնելիս պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում երրորդ պետությունների տարածքով, ապա նշված մեծությունը ներառում է նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով հաստատված, Ռուսաստանի Դաշնության մեծածախ շուկայում առևտրային գործակալի կրած, նման դեպքերում ՄՊՀ-ի փաստացի ծավալը որոշելու առանձնահատկությունների հետ կապված ծախսերի փոխհատուցում:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3.4-րդ ենթակետով՝

«6.3.4. Եթե ՄՊՀ իրականացնելիս պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երրորդ պետությունների տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում, ապա Ռուսաստանի ՄՊՀ-ն ՄԷՀ-ով իրականացվում է հետևյալի հետ կապված հարցերը կանոնակարգելու դեպքում՝

- Ռուսաստանի ՄԷՀ-ի և երրորդ պետության էներգահամակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում՝ համապատասխան լիազորված կազմակերպությունների միջև.

- Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության համապատասխան տնտեսավարող սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի միջպետական փոխհոսքերի փաստացի ժամային ծավալների մասին առևտրային հաշվառման տվյալների փոխանակման կազմակերպում.

- էլեկտրական էներգիայի փաստացի սալդո - փոխհոսքերի և պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի միջպետական սալդո - փոխհոսքերի ժամային շեղումների որոշում.

- Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության սահմաններով փոխադրված էլեկտրական էներգիայի քանակության, այդ թվում՝ ՄՊՀ-ի ծավալների հաշվարկման բաշխում՝ ըստ Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի.

Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության լիազորված տնտեսավարող սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի առք ու վաճառք՝ Ռուսաստանի Դաշնության և երրորդ պետության սահմաններով էլեկտրական էներգիայի փոխադրման ժամանակ առաջացող պլանային փոխհոսքերից փաստացի փոխհոսքերի ժամային շեղումները կարգավորելու նպատակով:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.4-րդ և 6.5-րդ կետերով՝

«6.4. Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՄՊՀ-ն իրականացվում է էլեկտրական էներգիայի փոխադրման ծառայություններ մատուցելու՝ Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից հաստատվող տիպային ձևով կնքվող պայմանագրերի հիման վրա: Ընդ որում, ՄՊՀ իրականացնելու պայմանագրերի մեջ հաշվի են առնվում այդպիսի փոխադրման՝ երրորդ պետությունների էներգահամակարգերով էլեկտրական էներգիայի փոխադրման հետ կապված առանձնահատկությունները:

6.5. ՄՊՀ իրականացնելիս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երրորդ պետությունների տարածքներով էլեկտրական էներգիա (հզորություն) փոխադրելու անհրաժեշտության հետ կապված հարցերը կարգավորվում են երկկողմ հիմունքներով երրորդ պետությունների համապատասխան տնտեսավարող սուբյեկտների հետ ՄՊՀ իրականացնելու մեջ շահագրգիռ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից:»:

7. 9-րդ բաժնում՝

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- Ռուսաստանի ՄԷՀ-ով ՄՊՀ իրականացնելիս ՄՊՀ-ի ծավալների ժամային մեծություններն ընդունվում են որպես համապատասխան պլանային արժեքներին հավասար, որոնք հաշվի են առնվել կարգավարական օրական գրաֆիկի մեջ: Այն դեպքերում, երբ ՄՊՀ իրականացնելիս պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում երրորդ պետությունների տարածքով և էլեկտրական էներգիայի փոխհոսքերի փաստացի սալդոն՝ հաշվի առնելով սույն մեթոդաբանության 2.3.1-րդ կետում սահմանված առաջնահերթությունը, փոքր է պլանային արժեքից, ՄՊՀ-ի փաստացի ժամային ծավալը՝ ըստ անդամ պետությունների շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների հետ առևտրային գործակալի պայմանագրերի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի ժամային ծավալը, ըստ երրորդ պետության համապատասխան տնտեսավարող սուբյեկտի հետ հաղորդման ծառայություններ մատուցելու պայմանագրի, ընդունվում են որպես հավասար Ռուսաստանի Դաշնության հետ երրորդ պետության և անդամ պետության հետ երրորդ պետության սահմանին էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի համապատասխան արժեքներից նվազագույն արժեքին.».

բ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Այն դեպքերում, երբ ՄՊՀ իրականացնելիս պահանջվում է էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, հաշվարկի մեջ Ռուսաստանի ՄԷՀ-ի սահմանին շեղումները փոխհատուցելու նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանին՝ Հայաստանի Հանրապետության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով:»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է _____________ քաղաքում, 2016 թվականի ____________-ի «______»-ին , մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան