ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 ապրիլի 2016 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև սպառողին փոխանցելու պահը ապրանքների տեղաշարժի հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական համակարգերի զուգակցման պլան-ժամանակացույցի մասին» կարգադրության նախագիծը (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրությանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »  20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև սպառողին փոխանցելու պահը ապրանքների տեղաշարժի հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական համակարգերի զուգակցման պլան-ժամանակացույցի մասին

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև սպառողին փոխանցելու պահը ապրանքների տեղաշարժի հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական համակարգերի զուգակցման պլան-ժամանակացույցը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրագործումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի ի թիվ կարգադրությամբ

 

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև սպառողին փոխանցելու պահը ապրանքների տեղաշարժի հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական համակարգերի զուգակցման

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Ժամկետը

 

1. Կազմակերպչական միջոցառումներ՝

   

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների կողմից (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ)՝ սույն պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) նշանակումը:

սույն պլան-ժամանակացույցի միջոցառումների նախապատրաստման և իրագործման համար պատասխանատու կատարողների ու համակատարողների կազմի սահմանումը

անդամ պետությունների կառավարություններ

սույն պլան-ժամանակացույցը հաստատող կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 օրվա ընթացքում

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) լիազորված մարմինների կողմից թեկնածունների ուղարկումը՝ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական համակարգերի զուգակցման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով

աշխատանքային խմբի ստեղծումը

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

սույն պլան-ժամանակացույցը հաստատող կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 օրվա ընթացքում

3. Միության մաքսային տարածք ներմուծման պահից մինչև սպառողին փոխանցելու պահն ապրանքների տեղաշարժի հետագծելիության ապահովման կարգի (տեխնոլոգիայի) (այսուհետ համապատասխանաբար՝ հետագծելիություն, տեխնոլոգիա) մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը, այդ թվում՝ սահմանման վերաբերյալ՝

այն ապրանքների, որոնց մասով ապահովվում է հետագծելիությունը.

զուգակցման ենթակա՝ տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների.

հետագծելիության ապահովումը դադարեցնելու պահի.

անհրաժեշտ միջոցառումների կատարման ժամկետների և փուլերի

տեխնոլոգիան մշակելու համար անհրաժեշտ առաջարկությունների ուղարկումը Հանձնաժողով

լիազորված մարմիններ

սույն պլան-ժամանակացույցը հաստատող կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 օրվա ընթացքում

4. Տեխնոլոգիայի մշակումը և հաստատումը

Հանձնաժողովի կողմից տեխնոլոգիայի հաստատումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, աշխատանքային խումբ

2016 թվականի մայիս

II. Միության մարմինների ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի արդիականացում

5. Անդամ պետությունների շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության մասով հետագծելիության ապահովման համար Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների կազմը և բովանդակությունն ընդլայնելու մասով առաջարկների նախապատրաստում

Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի լրամշակման մասով առաջարկությունները

աշխատանքային խումբ, Հանձնաժողով

սույն պլան-ժամանակացույցի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների ավարտից հետո 1 ամսվա ընթացքում

6. Միության մարմինների ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մշակման կամ լրամշակման մասով առաջարկությունների նախապատրաստում՝ այդ թվում՝ տեխնոլոգիայի իրագործման նպատակով

Միության մարմինների ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի լրամշակման մասով առաջարկությունները

աշխատանքային խումբ, Հանձնաժողով, լիազորված մարմիններ

սույն պլան-ժամանակացույցի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների ավարտից հետո 1 ամսվա ընթացքում

7. Նորմատիվ-իրավական բազայի նախապատրաստում՝ տեխնոլոգիայի իրագործման համար

նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում՝ սույն պլան-ժամանակացույցի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված առաջարկությունների իրագործման համար

լիազորված մարմիններ, Հանձնաժողով, աշխատանքային խումբ

սույն պլան-ժամանակացույցի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված միջոցառումների ավարտից հետո 5 ամսվա ընթացքում

III. Տեղեկատվական փոխգործակցության իրագործումն ապահովող ենթակառուցվածքի նախապատրաստման միջոցառումներ

8. Անդամ պետությունների մաքսային և պետական իշխանության այլ մարմինների տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման մասով տեխնիկական լուծումների մշակում և համաձայնեցում

տեխնիկական լուծումների համաձայնեցում՝ տեխնոլոգիայով նախատեսված միջոցառումների իրագործման համար

լիազորված մարմիններ, աշխատանքային խումբ, Հանձնաժողով

մինչև 2016 թվականի

ապրիլի 30–ը

IV. Անդամ պետությունների պետական մարմինների տեղեկատվական համակարգերի կիրառական ծրագրային ապահովման լրամշակման, տեղեկատվական փոխգործակցության նպատակով դրանց թեստավորման և շահագործման մեջ դնելու միջոցառումներ

9. Հետագծելիության համար անդամ պետությունների պետական մարմինների տեղեկատվական համակարգերի կիրառական ծրագրային ապահովման լրամշակում (անհրաժեշտության դեպքում)

անդամ պետությունների պետական մարմինների տեղեկատվական համակարգերի կիրառական ծրագրային ապահովման լրամշակման ավարտ

հետագծելիությունն ապահովող՝ անդամ պետությունների պետական մարմիններ, Հանձնաժողով

որոշվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից

10. Անդամ պետությունների պետական մարմինների միջազգային և միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգի թեստավորում՝ տեխնոլոգիայով նախատեսված միջոցառումների իրագործման համար

միջազգային և միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգերի թեստավորման անցկացում՝ տեխնոլոգիայով նախատեսված միջոցառումների իրագործման համար

հետագծելիությունն ապահովող՝ անդամ պետությունների պետական մարմիններ, Հանձնաժողով

որոշվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից

11. Անդամ պետությունների պետական մարմինների միջազգային և միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգի փորձնական շահագործում՝ տեխնոլոգիայով նախատեսված միջոցառումների իրագործման համար

միջազգային և միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը շահագործման մեջ դնելը

հետագծելիությունն ապահովող՝ անդամ պետությունների պետական մարմիններ, Հանձնաժողով

որոշվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից