ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 ապրիլի 2016 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
««2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 16-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 174-րդ կետին համապատասխան՝
1. Հավանություն տալ ««2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկությունները՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 5-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատամբ մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին
Ի գիտություն ընդունելով 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու նկատմամբ մոնիթորինգի վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատում անցկացնելու ընթացակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից |