ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 ապրիլի 2016 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 4-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ու հեռանկարների և մակրոտնտեսական քաղաքականության բնագավառում անդամ պետությունների կողմից ձեռնարկվող միջոցների վերաբերյալ զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական բնույթի նյութ)՝
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին
Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման արդյունքների վերաբերյալ 2015-2016 թվականների հաշվետվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` անցկացնել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների դիտանցում և գնահատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության՝ սույն որոշմամբ հաստատված հիմնական կողմնորոշիչներին այդպիսի միջոցների համապատասխանությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանն ուղղված սույն փաստաթուղթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների համար 2016-2017 թվականների առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները, ինչպես նաև ներառում է դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:
2015 թվականին անդամ պետությունների տնտեսական զարգացումը տեղի էր ունենում արտաքին տնտեսական կոնյուկտուրայում բացասական միտումների աճի պայմաններում, ինչը հանգեցրել է ներքին անհավասարակշռությունների խորացմանը և ազգային տնտեսությունների խոցելիության ուժեղացմանը:
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցումը հումքային ռեսուրսների արդյունահանման ծավալների պահպանման ֆոնին ավելացրել է անդամ պետությունների կողմից արտահանվող նավթի և հիմնական հումքային ապրանքների գների նվազեցման միտումը:
2015 թվականին էներգակիրների, մետաղների և գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային գները նկատելիորեն անկում ապրեցին, ինչն այդ ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման ֆոնին ազգային տնտեսությունների՝ ներմուծումից բարձր կախվածության պահպանման պայմաններում հանգեցրեց արտահանման եկամուտների զգալի կրճատմանը և բացասական ազդեցություն գործեց անդամ պետությունների վճարային հաշվեկշիռների վիճակի վրա:
Բացասական ազդեցության ուժեղացմանը նպաստում էր նաև անդամ պետություններից կապիտալի պահպանվող արտահոսքը, ինչը կապված էր ինչպես զարգացող շուկաներից ներդրումային հոսքերի վերակողմնորոշման գլոբալ միտումների, այնպես էլ ընկերությունների կողմից արտաքին պարտքային պարտավորությունների մարման հետ:
Միևնույն ժամանակ ներմուծման նվազեցման նշանակալի տեմպերն անդամ պետությունների վճարային հաշվեկշիռների վրա դրական ազդեցություն գործեցին, սակայն ազգային տնտեսությունների բարձր թափանցիկությունը, այդ թվում՝ ազգային արտադրությունների՝ ներմուծվող արտադրանքից կախվածությունը մեծացնում են անդամ պետությունների խոցելիությունը բացասական արտաքին ռիսկերի ազդեցության պայմաններում:
Անդամ պետությունների անցումն առավել ճկուն փոխարժեքների ձևավորմանը և դրան հաջորդած՝ համաշխարհային պահուստային արժույթների նկատմամբ նրանց ազգային արժույթների փոխարժեքների թուլացումը բարձրացրեցին անդամ պետությունների ապրանքների գնային մրցունակությունը արտաքին շուկաներում և կրճատեցին մի շարք անդամ պետությունների բյուջեների արտահանման եկամուտների անկումը, ինչպես նաև նպաստեցին նրանց միջազգային պահուստային ակտիվների վրա ճնշումների նվազմանը: Միևնույն ժամանակ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների անկայունությունը հանգեցրեց տնտեսական գործունեության սուբյեկտների՝ արժեզրկման և գնաճի ակնկալիքների բարձրացմանը, Միության ներքին շուկայում ներմուծվող և ազգային արտադրանքի գների բարձրացման արագացմանն ու անդամ պետությունների բնակչության իրական եկամուտների անկմանը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման տեմպերի նվազեցման հետ մեկտեղ՝ նշված գործոններն ազդեցություն գործեցին անդամ պետություններում սպառողական և ներդրումային ակտիվության վրա և, ընդհանուր առմամբ՝ ներքին սպառման վրա:
Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցություն գործեց նաև այն քաղաքացիների դրամական փոխանցումների ծավալի կրճատումը, որոնք աշխատանքային գործունեություն են իրականացնում այլ անդամ պետություններում:
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության 2015 թվականի տնտեսական զարգացումը՝ 2014 թվականի հետ համեմատությամբ, բնութագրվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ՝ 103,5-ից մինչև 103,1 տոկոս, 104,4-ից մինչև 101,2 տոկոս և 104,0-ից մինչև 103,5 տոկոս՝ համապատասխանաբար:
Բացասական արտաքին և ներքին գործոնների ազդեցության պայմաններում Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականի արդյունքներով նկատվում է համախառն ներքին արդյունքի նվազեցում ՝մինչև 96,1 տոկոս և 96,3 տոկոս՝ համապատասխանաբար:
Անդամ պետությունների կառավարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի կողմից ձեռնարկված միջոցները նպաստեցին ազգային տնտեսությունների վրա ոչ բարենպաստ արտաքին տնտեսական կոնյուկտուրայի ազդեցության մեղմացմանը:
2015 թվականին Միության գործունեության մեկնարկը, որն անդամ պետությունների ինտեգրացիոն գործընթացների խորացման և ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման հիմքն է, նոր հնարավորություններ ստեղծեց անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար և նպաստեց փոխադարձ առևտրի տեսակարար կշռի աճմանը Միության առևտրի ընդհանուր ծավալում:
Անդամ պետությունների միջև արտադրատնտեսական կապերի հետագա զարգացումը մեծացնում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման համակարգման անհրաժեշտությունը:
Անդամ պետությունների արտահանման հիմնական ապրանքների գների աճի համար նախապայմանների բացակայության ֆոնին արտաքին պայմանների ակնկալվող վատթարացումը պահանջում է արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ անդամ պետությունների համատեղ ջանքերի համախմբում՝ Միության մակարդակով և ազգային մակարդակով, որոնք կուղղվեն անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:
Սրա հետ կապված՝ անդամ պետությունների կողմից 2016-2017 թվականներին իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները կուղղորդվեն փոխգործակցության խորացման ապահովմանը և անդամ պետությունների համատեղ ջանքերի ակտիվացմանը հետևյալ ուղղություններով՝
մակրոտնտեսական կայունության ապահովում. գնաճի մակարդակի կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկում, անդամ պետությունների բյուջետային համակարգերի հավասարակշռվածության պահպանում, պետական կառավարման հատվածի պարտքային կայունության ապահովում,
տնտեսական աճի կայուն զարգացման և վերականգնման համար պայմանների ստեղծում. անդամ պետությունների տնտեսությունների բազմազանեցում, ֆինանսական միջոցների աղբյուրների ընդլայնում և վարկային ռեսուրսների հասանելիության բարձրացում՝ հիմնական կապիտալում ներդրումների ծավալների ավելացման, փոխադարձ առևտրի ակտիվացման և Միության ներքին շուկայի զարգացման, արտաքին առևտրի զարգացման և իրացման շուկաների բազմազանեցման նպատակով:
I. Մակրոտնտեսական կայունության ապահովումը
2015 թվականին անդամ պետությունների տնտեսությունների վրա արտաքին տնտեսական անբարենպաստ գործոնների և ներքին մակրոտնտեսական անհավասարակշռությունների ապակայունացնող ազդեցությունն ուժեղացավ, ինչն անդրադարձավ Պայմանագրով նախատեսված այն մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացման վրա, որոնցով որոշվում է տնտեսական զարգացման կայունությունը:
Ներմուծվող և ազգային արտադրանքի գների ավելացումն անդամ պետությունների շուկաներում 2015 թվականին հիմնականում պայմանավորված էր ազգային արժույթների փոխարժեքների թուլացմամբ, արժութային ռիսկերի բարձրացմամբ և տնտեսական գործունեության սուբյեկտների՝ գնաճի ակնկալիքների ավելացմամբ: Մի շարք անդամ պետություններում սպառողական գների աճի մեջ ներդրումը նաև հանգեցրեց բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների սակագների ավելացմանը:
Այս գործոնների ազդեցության ներքո Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից 2015 թվականի արդյունքներով գերազանցվել է Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի հաշվարկային արժեքը (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) 7,1 տոկոսային կետով, 8,7 տոկոսային կետով և 7,9 տոկոսային կետով՝ համապատասխանաբար:
Անդամ պետությունների արտահանման հիմնական ապրանքների նկատմամբ պահանջարկի և գների իջեցումը նրանց հիմնական առևտրային գործընկերների տնտեսությունների աճի տեմպերի դանդաղեցման ֆոնին բացասական ազդեցություն է գործում անդամ պետությունների բյուջեների եկամտային մասը ձևավորող մուտքերի աճի տեմպերի վրա:
Հակացիկլային տնտեսական քաղաքականության իրականացման հետ կապված՝ համախմբված բյուջեի ծախսերի աճի տեմպերի գերազանցումը դրա եկամուտների աճի տեմպերի նկատմամբ նպաստեց անդամ պետությունների բյուջետային ոլորտում անհավասարակշռությունների աճին:
Անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների նվազեցումը համաշխարհային պահուստային արժույթների նկատմամբ և անդամ պետությունների մոտ օտարերկրյա արժույթով պարտքային պարտավորությունների առկայությունը նպաստեցին անդամ պետությունների պետական կառավարման հատվածի՝ օտարերկրյա արժույթով պարտքի գումարի և դրա սպասարկման բյուջետային ծախսերի ավելացմանը: Անդամ պետությունների բյուջեների եկամտային մասի նկատմամբ ծախսային մասի ավելացման պայմաններում որոշ անդամ պետություններ ստիպված են դիմել պարտքային գործիքների կիրառմանը՝ իրենց բյուջեների պակասուրդը ֆինանսավորելու համար:
2015 թվականին բոլոր անդամ պետությունների համար բնորոշ էր պարտքային բեռի ավելացումը: Ղրղզստանի Հանրապետությունում պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակը հասավ Պայմանագրով սահմանված սահմանային քանակական արժեքին:
Այսպիսով, բոլոր անդամ պետություններում նկատվում են մակրոտնտեսական անկայունության նշաններ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է գործում յուրաքանչյուր անդամ պետության և ընդհանուր առմամբ՝ Միության տնտեսական զարգացման վրա:
Սրա հետ կապված՝ բոլոր անդամ պետությունները պետք է ընդլայնեն կիրառվող գործիքակազմը և ակտիվացնեն մակրոտնտեսական կայունություն ձեռք բերելուն և այն պահպանելուն ուղղված ջանքերը հետևյալ առանցքային ուղղություններով:
Գնաճի մակարդակի կայունացմանն ուղղված միջոցների կիրառում՝ ներառյալ
անդամ պետությունների՝ դրամավարկային քաղաքականության իրականացմանն անցնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը՝ գնաճը որպես թիրախ ընդունելու ռեժիմում և այդ ռեժիմին անցնելու համար պայմանների ստեղծումը.
գնաճի մակարդակի միջնաժամկետ կողմնորոշիչների սահմանման հետ կապված մոտեցումների մշակումը.
սոցիալական նշանակության ապրանքների և ծառայությունների գների նշանակալի աճի արգելմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը և միջոցների իրագործումը, ինչպես նաև այդպիսի ապրանքների և ծառայությունների ցանկերի թարմացումը.
մրցակցության ընդհանուր կանոնների և գների պետական կարգավորման կարգի խախտումների բացահայտումը, այդ թվում՝ անդրսահմանային շուկաներում գների մոնիթորինգ անցկացնելու միջոցով.
անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումը.
գնումային և ապրանքային միջամտությունների իրականացումն ու զարգացումը՝ որպես սոցիալական նշանակության պարենային ապրանքների գների սեզոնային տատանումների նվազեցման գործիք.
մանրածախ առևտրի գործիքների ընդլայնումը (էլեկտրոնային առևտուր, պահեստ-խանութներ, տոնավաճառներ և այլն), որոնք ապահովում են ապրանքների իրացումն ավելի ցածր գներով և բարձրացնում են ապրանքների հասանելիությունն անդամ պետությունների բնակչության համար.
բնական մենաշնորհների ծառայությունների սակագների տնտեսապես հիմնավորված կարգավորումը՝ հաշվի առնելով դրանց սպառողների և արտադրողների շահերի հավասարակշռության պահպանումը.
անդամ պետությունների՝ մենաշնորհի վիճակում գտնվող շուկաների վերլուծությունը՝ դրանց օպտիմալ կարգավորման և մրցակցային շուկայի հնարավոր ձևավորման մասով.
անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ակտիվացման համար պայմանների ստեղծումը փոխադարձ առևտրի ոլորտում:
Անդամ պետությունների բյուջետային համակարգերի հավասարակշռվածության պահպանում՝ ներառյալ
անդամ պետությունների բյուջեների եկամտային մասի ավելացումը, այդ թվում՝ հարկային համակարգի կատարելագործման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով.
մաքսային վարչարարության որակի և արդյունավետության բարձրացումը՝ անդամ պետությունների բյուջեներ մաքսային մարմինների կողմից կառավարվող վճարումների մուտքն ավելացնելու նպատակով.
զարգացման ռազմավարական գերակա ուղղությունների և տնտեսության ոլորտների վրա ռեսուրսների կենտրոնացման հաշվին բյուջետային ծախսերի օպտիմալացումը.
բյուջեի անտոկոս ծախսերի աճի տեմպերի շտկումը՝ հաշվի առնելով պետական կառավարման հատվածի բյուջեի առաջացած պակասուրդը (հավելուրդը).
ոչ ֆինանսական ակտիվներով գործառնությունների օպտիմալացումը՝ բյուջետային համակարգերի հավասարակշռությունը բարձրացնելու նպատակով:
Պետական կառավարման ոլորտի պարտքային կայունության ապահովում` ներառյալ
անդամ պետությունների տնտեսությունների համար առավել բարդ ժամանակահատվածներում պիկային բեռնվածությունից խուսափելու համար պարտքերի կառավարման ռազմավարության մշակումն ու իրականացումը.
պետական կառավարման հատվածի վրա պարտքային բեռնվածությունը չավելացնող մեխանիզմների օգտագործման միջոցով գերակա նախագծերի ֆինանսավորման հնարավորության քննարկումը.
ներքին աղբյուրների հաշվին բյուջետային պակասուրդի ֆինանսավորման ապահովումը` արտաքին շուկայում փոխառությունների ռիսկերը նվազեցնելու համար:
Նշված միջոցների ձեռնարկումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ապահովմանը, որն անդամ պետությունների տնտեսական աճի տեմպերի վերականգնման և ավելացման հիմքն է, ինչպես նաև դրանց տնտեսությունների՝ արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ կայունության բարձրացմանը:
II. Կայուն զարգացման և տնտեսական աճի վերականգնման համար պայմանների ստեղծումը
2015 թվականին արտաքին ապակայունացնող գործոնների, ինչպես նաև ներքին մակրոտնտեսական անհավասարակշռությունների ուժեղացումը բացասական ազդեցություն գործեց անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման հեռանկարների վրա և հանգեցրեց գործնական ակտիվության դանդաղեցմանն անդամ պետությունների տնտեսությունների առանցքային ոլորտներում:
Անդամ պետությունների հիմնական արտահանվող ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի և դրանց գների նվազեցման պայմաններում տնտեսական աճի ավանդական աղբյուրները չեն կարող լիարժեքորեն ապահովել ազգային տնտեսությունների ընթացիկ պահանջները և բարենպաստ պայմաններ ստեղծել միջնաժամկետ ու երկարաժամկետ տնտեսական զարգացման համար:
Սրա հետ կապված՝ անդամ պետությունների համար չափազանց կարևոր խնդիր է տնտեսական աճի ներքին աղբյուրների զարգացումը Միության շրջանակներում տնտեսական ինտեգրման հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ՝ անդամ պետությունների արտադրական ներուժի ավելացման, բազմազանեցման և իրագործման միջոցով:
Ներքին արտադրության ծավալների ավելացման և արտադրողականության բարձրացման համար անդամ պետությունների բյուջեների սահմանափակ լինելու պայմաններում անհրաժեշտ է խթանել ներդրումների հոսքը տնտեսության իրական ոլորտներ և բազմազանեցնել ֆինանսական ռեսուրսների ներգրավման աղբյուրները, որոնք թույլ են տալիս ձեռնարկություններին ներդրումներ կատարել հիմնական միջոցների ստեղծման և վերարտադրման մեջ: Սա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի արտադրական հզորությունների վերազինման և արդիականացման համար՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և անդամ պետությունների՝ բարձր ավելացված արժեքով ազգային արտադրանքն ու կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքն արտաքին շուկա դուրս բերելու նպատակով:
Միությունում արտադրվող արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը և անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ապրանքային և աշխարհագրական բազմազանեցման խթանումը, ինչպես նաև մաքսային կարգավորման կատարելագործումը և տարանցիկ ու խառը փոխադրումների զարգացումը կնպաստեն անդամ պետությունների արտահանման ներուժի օգտագործմանը և անդամ պետություններին թույլ կտան ոչ միայն ավելացնել արժութային մուտքերի ծավալները, այլև արտադրության և իրացման գլոբալ շղթաներում ավելի ակտիվ ներգրավման հաշվին ընդլայնել ազգային արտադրության զարգացման հնարավորությունները:
Անդամ պետություններում տնտեսական գործունեության ակտիվացմանը նշանակալի խթան կարող են հաղորդել փոխադարձ առևտրի զարգացումը և անդամ պետությունների տնտեսությունների համար առավել կարևոր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը, այդ թվում՝ միասնական թվային տարածքի ձևավորման և օգտագործման հաշվին: Միության ինտեգրացիոն հնարավորությունների օգտագործումը՝ ներառյալ ընդհանուր և միասնական շուկաների հետագա ձևավորումը տնտեսության այդ ոլորտներում, ինչպես նաև անդամ պետությունների ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի նկատմամբ համատեղ հասանելիության խոչընդոտների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերումն ու դրանց վերացումը կնպաստեն այս ուղղությամբ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
2016-2017 թվականներին սահմանված խնդիրների լուծման համար անդամ պետությունները պետք է Միության շրջանակներում իրագործեն հետևյալ համատեղ միջոցները և ազգային միջոցները:
Անդամ պետությունների տնտեսությունների բազմազանեցում՝ ներառյալ տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների սահմանումը.
Միության արտադրանքով երրորդ երկրների արտադրանքի ներմուծման փոխարինման քաղաքականության իրագործումը, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական համալիրների զարգացման միջոցով.
նորարարական ակտիվության խթանումը և նորարարական տեխնոլոգիաների ներմուծման համար պայմանների ստեղծումը.
անդամ պետությունների գիտահետազոտական և փորձարարական կոնստրուկտորային համատեղ աշխատանքների իրականացումը կազմակերպելու մեխանիզմների մշակումը՝ բարձր տեխնոլոգիական արտադրության, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում զարգացումը խթանելու նպատակով.
փոքր և միջին բիզնեսի աջակցության համալիր միջոցների իրականացումը.
անդամ պետությունների տնտեսությունների վրա ինտեգրացիոն գործընթացների մակրոտնտեսական և ճյուղային ազդեցության գնահատման սկզբունքների և մոտեցումների մշակումն ու համաձայնեցումը:
Ֆինանսական միջոցների աղբյուրների ընդլայնում և վարկային ռեսուրսների հասանելիության մեծացում՝ հիմնական կապիտալում ներդրումների ծավալներն ավելացնելու նպատակով՝ ներառյալ
գերակա նախագծերի համար ֆինանսական միջոցների նպատակային հատկացման արդյունավետ մեխանիզմների հետագա զարգացումը.
անդամ պետությունների՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտը կանոնակարգող օրենսդրության կատարելագործումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպերը, անդամ պետությունների առավել առաջադիմական մոդելները, երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների լավագույն փորձը.
անդամ պետությունների ներքին շուկաներում փոխառությունների ակտիվացումը՝ ներառյալ Միության կապիտալի ընդհանուր շուկայի հնարավորությունների օգտագործումը.
այնպիսի միջոցների իրագործումը, որոնք կապահովեն անդամ պետությունների դիրքերի առաջխաղացումը միջազգային կազմակերպությունների վարկանիշներում, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսությունների ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով ինտեգրացիայի շրջանակներում նշանակալի հարցերի շուրջ փորձի փոխանակման միջոցով.
երկարաժամկետ բանկային վարկավորման համար պայմանների ստեղծումը, այդ թվում՝ անդամ պետությունների ազգային արժույթներով երկարաժամկետ խնայողությունների գրավչության բարձրացման միջոցով.
զարգացման տարածաշրջանային կառույցների ֆինանսական հնարավորությունների օգտագործման ակտիվացումը (Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ, Եվրասիական զարգացման բանկ):
Փոխադարձ առևտրի ակտիվացում և Միության ներքին շուկայի զարգացում` ներառյալ
Միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությանը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների շարունակումը.
անուղղակի հարկերի գանձման համակարգի կատարելագործման հետ կապված մոտեցումների համաձայնեցման մասով, այդ թվում՝ դրանց վճարումից խուսափելու կանխարգելմանն ուղղված աշխատանքների շարունակումը.
Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորմանն ուղղված առաջարկների մշակումը.
անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսման նախապատրաստումը.
գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մասով անդամ պետությունների պահանջարկի ու առաջարկի կանխատեսումների նախապատրաստումը.
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների սահմանման մասով աշխատանքների եզրափակումը, ինչպես նաև դրանց իրագործման մեկնարկը.
Միության գազի ընդհանուր շուկայի, Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման նպատակների, սկզբունքների ու խնդիրների սահմանման մասով աշխատանքների եզրափակումը.
Միության գազի ընդհանուր շուկայի, Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների սահմանումը.
Միության գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումը՝ ընդունված մեթոդաբանության հիման վրա:
Արտաքին առևտրի զարգացումը և իրացման շուկաների բազմազանեցումը՝ ներառյալ
համաշխարհային շուկայում Միության շահերի առաջխաղացմանն ուղղված՝ երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը.
երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու հարցերով բանակցությունների, ինչպես նաև անդամ պետությունների առևտրային գործընկերների հետ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների շարունակումը, որոնք ուղղված են այդպիսի համաձայնագրերի կնքման նպատակահարմարության ուսումնասիրությանը.
կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանմանը նպաստող վարկավորման, ապահովագրման և աջակցության այլ միջոցների մեխանիզմների զարգացումն ու իրագործումը.
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին երրորդ կողմերի հետ տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու համար պայմանների ստեղծումը.
տարանցիկ և խառը փոխադրումների զարգացումը՝ բեռների առաքումն արագացնելու և տրանսպորտային ծառայությունների որակը բարելավելու նպատակով.
Միության և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու շինարարության գործընթացների փոխկապակցման շրջանակներում տրանսպորտի և ենթակառուցվածքի բնագավառում անդամ պետությունների համատեղ ծրագրերի իրագործման համար պայմանների ստեղծումը՝ ապահովելով անդամ պետությունների համար առավելագույն հասանելի նախագծերի առաջնահերթությունը.
մաքսային կարգավորման կատարելագործումը՝ ուղղված արտաքին տնտեսական գործունեության վարման պայմանների բարելավմանը, մաքսային ձևակերպումների իրականացման կարգի օպտիմալացմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներմուծմանը, անդամ պետությունների և ընդհանուր առմամբ՝ Միության տարանցիկ ներուժի զարգացմանը.
մաքսային տարանցման ժամանակ Միության շրջանակներում միասնական երաշխիքային մեխանիզմների կատարելագործումը.
անդամ պետություններում վարչական, կազմակերպական և իրավական պայմանների ստեղծումը՝ անդամ պետությունների «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների հետագա զարգացման ու մերձեցման համար.
պետական հսկողության ձևերի արդյունավետությունը բարձրացնելիս արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պետական ընթացակարգերի իրագործման հետ կապված աշխատանքային, ժամանակավոր և ֆինանսական ծախսումների կրճատմանն ուղղված միջոցների իրագործումը:
Նշված համալիր միջոցների իրագործումը կնպաստի անդամ պետությունների տնտեսությունները վերադարձնելու կայուն տնտեսական աճի հետագծին՝ դրանց ներքին հնարավորությունների ակտիվացման ու բազմազանեցման և Միության տնտեսական ինտեգրման ներուժի կիրառման հաշվին: