ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թ. N 98
Քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ «ՊՈՄՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել Երևանի «Պոմպերի գործարան» պետական ձեռնարկությունը Երևանի «Պոմպեր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Երևանի «Պոմպերի գործարան» պետական ձեռնարկության հաշվեկշռից հանել ձեռնարկության տարածքից դուրս գտնվող վարձակալած գույքը, այն հանձնելով արդյունաբերության նախարարության տնօրինությանը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարձակալած գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու մասին:
4. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը հանդիսանում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 131935 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը կազմում է 105550 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 22110 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
7. Սահմանել, որ Երևանի «Պոմպեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
8. Սահմանել, որ Երևանի «Պոմպեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո` 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1995, N 393 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|