ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 628-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 573-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05536278) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի օգոստոսի 29-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 573-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-25/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 1,657,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկա-Կատրին-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05536981) 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-25/02-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում` 2,612,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գազոնե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05548329) 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-25/02-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեղուկ պրոպան գազի ձեռքբերում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |