ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 մարտի 2016 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի մայիսի 11-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
ընդունելով անդամ պետություններում կիրառվող՝ ապրանքների ծագումը հաստատելու համակարգի կատարելագործման ու զարգացման անհրաժեշտությունը,
հիմնվելով հրապարակայնության ու արտաքին առևտրային գործունեության մասնակիցների նկատմամբ խտրականության բացառման սկզբունքների վրա,
ձգտելով ապահովել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ոլորտում միասնական մոտեցումների կիրառումը,
ղեկավարվելով միջազգային առևտրի համընդհանուր կանոններով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում դրանց ծագումը որոշելու, հավաստելու ու հաստատելու նկատմամբ մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով կիրառվում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգ:
Հոդված 2
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ապրանքի ծագման հայտարարագիր»՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը վերաբերում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքին և պարունակում է այդպիսի ապրանքի ծագման վերաբերյալ արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից՝ Միության մաքսային տարածքից դրա արտահանման առնչությամբ արված հայտարարությունը.
«ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ»՝ ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրը.
«ապրանքի ծագումը որոշելը»՝ գործողությունների ամբողջություն, որոնք կատարվում են ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող անձի կամ անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ապրանքի ծագումը պարզելու նպատակով, և որոնց կատարման արդյունքում այդպիսի անձը և (կամ) լիազորված մարմինը (կազմակերպությունը) ընդունում են ապրանքի՝ կոնկրետ երկրի ծագում ունենալը կամ այն, որ այդ ապրանքի ծագումը չի կարող որոշվել.
«ապրանքների ծագումը որոշելու կանոններ»՝ նորմերի ամբողջություն, որոնցով սահմանվում են ապրանքների ծագումը որոշելու կարգն ու չափորոշիչները, ապրանքների ծագումը փաստաթղթերով հաստատելու նկատմամբ պահանջները, ինչպես նաև ապրանքների ծագման հետ կապված այլ դրույթներ.
«ապրանքի ծագման հավաստագիր»՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագման մասին վկայող և անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթուղթ.
«ապրանքի ծագման հավաստում»՝ գործողություններ, որոնք կատարվում են անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ ապրանքի ծագումը հավաստելու նպատակով՝ ելնելով ապրանքի ծագումը որոշելու արդյունքներից, և որոնց կատարման արդյունքն ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն է՝ սույն Համաձայնագրին համապատասխան:
Սույն Համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 3
Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները
1. Միության շրջանակներում կիրառվում են Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոններ:
2. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակով՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված չափորոշիչները:
3. Միության մաքսային տարածքից երրորդ կողմերի տարածքներ արտահանվող ապրանքների նկատմամբ այդպիսի երրորդ կողմերի կողմից սահմանված մաքսասակագնային կարգավորման (բացառությամբ ազատ առևտրի ռեժիմի շրջանակներում սակագնային առանձնաշնորհումների (պրեֆերենցիաների) տրամադրման) ու ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների կիրառման նպատակով ապրանքների ծագումը որոշվում է ապրանքների ծագումը որոշելու կանոններին (ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին) համապատասխան:
Եթե Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշող անձը կամ լիազորված մարմինն իր տնօրինության ներքո չունի տեղեկություններ այն երրորդ կողմում կիրառվող՝ ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների) վերաբերյալ, որի տարածք պլանավորվում է իրականացնել ապրանքների ներմուծումը, ապա այդպիսի ապրանքների ծագումը որոշվում է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան:
4. Միության մաքսային տարածքից այն երրորդ կողմերի տարածք արտահանվող ապրանքների մասով, որոնք Միության հետ առևտրատնտեսական հարաբերություններում կիրառում են ազատ առևտրի ռեժիմը, սակագնային առանձնաշնորհումներ (պրեֆերենցիաներ) ստանալու նպատակով կիրառվում են համապատասխան երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով (երրորդ կողմի հետ` անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցն են բոլոր անդամ պետությունները) սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոնները, որոնցով նախատեսվում է ազատ առևտրի ռեժիմի կիրառումը:
Հոդված 4
Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները
1. Անդամ պետությունից ծագող ապրանք է համարվում սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող ապրանքը:
2. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն հոդվածով նախատեսված չափորոշիչները:
3. Ամբողջությամբ անդամ պետությունում ստացված (արտադրված) ապրանք են համարվում՝
ա) բնական ռեսուրսները (օգտակար հանածոները և հանքային արտադրանքը, ջրային, հողային ռեսուրսները, մթնոլորտային օդի ռեսուրսները), որոնք արդյունահանվել են տվյալ անդամ պետության ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ջրերից կամ դրանց հատակից կամ տվյալ անդամ պետության տարածքի մթնոլորտային օդից.
բ) տվյալ անդամ պետությունում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.
գ) տվյալ անդամ պետությունում ծնված և բուծված կենդանի կենդանիները.
դ) տվյալ անդամ պետությունում կենդանիներից ստացված արտադրանքը.
ե) տվյալ անդամ պետությունում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը.
զ) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և տվյալ անդամ պետության նավի կամ դրա կողմից վարձակալված (վարձված) նավի միջոցով ստացված ծովային արդյունագործական այլ արտադրանք.
է) տվյալ անդամ պետության վերամշակող նավի վրա՝ բացառապես սույն կետի «զ» ենթակետում նշված արտադրանքից ստացված արտադրանքը.
ը) տվյալ անդամ պետության տարածքային ջրերի սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ այդ անդամ պետությունն ունի այդ ծովային ընդերքի կամ ծովի հատակի մշակման բացառիկ իրավունքներ.
թ) տվյալ անդամ պետությունում արտադրական ու վերամշակման այլ գործողությունների արդյունքում ստացված թափոնները և ջարդոնը (երկրորդային հումք), ինչպես նաև տվյալ անդամ պետությունում հավաքված ու միայն որպես հումք վերամշակման համար պիտանի՝ նախկինում օգտագործված արտադրատեսակները.
ժ) բաց տիեզերքում տվյալ անդամ պետության տիեզերական նավերում կամ դրա կողմից վարձակալված (վարձված) նավերում ստացված՝ բարձր տեխնոլոգիաների արտադրանքը.
ժա) սույն կետի «ա»-«ժ» ենթակետերում նշված արտադրանքից՝ տվյալ անդամ պետությունում արտադրված ապրանքները:
4. Երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը համարվում է անդամ պետության ծագում ունեցող արտադրանք, հետևյալ դեպքերից որևէ մեկի դեպքում՝
ա) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների և այդպիսի ապրանքի պատրաստման ժամանակ օգտագործված ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքի գնի 70 տոկոսը.
բ) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների հետ կապված վերամշակման գործողությունների արդյունքում կատարվել է Եվրասիական տնտեսական միության միասնական ապրանքային անվանացանկում ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն՝ առաջին 4 նիշերից որևէ մեկի մակարդակով:
5. Երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը չի ճանաչվում որպես անդամ պետության ծագում ունեցող, եթե երրորդ կողմերի ծագում ունեցող այդպիսի ապրանքների հետ կապված կատարվել են միայն հետևյալ գործողությունները (ապրանքի ծագման վրա չազդող գործողություններ)՝
ա) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողությունները.
բ) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողությունները (խմբաքանակների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողությունները.
գ) լվացումը, մաքրումը, փոշեհեռացումը.
դ) մաղով կամ քարամաղով մաղումը, տեսակավորումը, դասակարգումը, ընտրումը, հավաքումը (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների ստեղծումը).
ե) պարզ հավաքման գործողությունները (որոնց իրականացման համար հատուկ հմտություններ, այդպիսի գործողությունների իրականացման համար նախատեսված մեքենաներ, ապարատներ կամ այլ սարքավորումներ չեն պահանջվում) կամ ապրանքների կազմազատումը մասերի.
զ) սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցումը:
6. Այն դեպքում, երբ անդամ պետություններից մեկում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են սույն հոդվածով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան այլ անդամ պետությունների ծագում ունեցող ապրանքներ, ապրանքի ծագման անդամ պետություն է համարվում այն անդամ պետությունը, որի տարածքում այդ ապրանքը վերջին անգամ ենթարկվել է վերամշակման՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում նշված գործողությունների իրականացումից:
7. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված՝ երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների արժեքի տոկոսային բաժինը որոշելիս արժեքային ցուցանիշները հաշվարկվում են՝
ա) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների համար՝ Միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեքով կամ, եթե այդպիսի ապրանքների ծագումը հայտնի չէ, Միության տարածքում դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով.
բ) երրորդ կողմերի ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքի համար՝ «ֆրանկո-գործարան» պայմաններով գնով:
8. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում դրանց արտադրության կամ վերամշակման համար օգտագործվող ջերմային և էլեկտրական էներգիայի, մեքենաների, սարքավորումների, գործիքների, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող, սակայն ապրանքի բաղադրության մեջ ֆիզիկապես չներառված օժանդակ նյութերի ծագումը:
9. Մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների հետ միասին օգտագործվելու համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի և գործիքների ծագման կողմ է համարվում մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն կողմը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերն ու գործիքները ներմուծվում և օգտագործվում են այդ մեքենաների, ապարատների, սարքավորումների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որով այդ մեքենաները, ապարատները, սարքավորումները կամ տրանսպորտային միջոցները սովորաբար մատակարարվում են դրանց տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
10. Փաթեթվածքի ծագման կողմ է համարվում տվյալ ապրանքի ծագման կողմը` բացառությամբ այն դեպքերի, երբ փաթեթվածքը, Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ենթակա է ապրանքից առանձին հայտարարագրման: Այդ դեպքում փաթեթվածքի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։
Հոդված 5
Անդամ պետությունների լիազորված մարմինները (կազմակերպությունները)
1. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու համար անդամ պետությունը լիազորում է մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմիններ):
Լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնում են հետևյալ տեղեկությունները՝
լիազորված մարմնի անվանումը.
լիազորված մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
լիազորված մարմնի պաշտոնական կայքի հասցեն «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց) (առկայության դեպքում).
լիազորված մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում:
2. Լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխության դեպքում այդ լիազորված մարմինները համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Հանձնաժողով՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների թարմացումը:
3. Լիազորված մարմինները տրամադրում են ապրանքի ծագման հավաստագրեր՝ սույն Համաձայնագրի 1-ին հավելվածով նախատեսված Կարգին համապատասխան, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, կամ ներմուծման պետության օրենսդրությամբ:
4. Մաքսային գործառնությունների իրականացումը պարզեցնելու, արտահանմանն օժանդակելու և երրորդ կողմի՝ անդամ պետությունների ծագում ունեցող ու Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների շուկա մուտք գործելուն նպաստելու նպատակով՝ լիազորված մարմինն իրավունք ունի ստեղծելու հավաստագրման էլեկտրոնային համակարգեր, որոնցով նախատեսվում է երրորդ կողմի իրավասու պետական մարմնի կողմից՝ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի, ինչպես նաև այդպիսի հավաստագրում պարունակվող տեղեկությունների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված տեղեկություններին համապատասխանության ստուգում (ստուգաճշտում) իրականացնելու հնարավորությունը՝ տրամադրված ապրանքների ծագման հավաստագրերի տվյալների էլեկտրոնային բազաներում պարունակվող տեղեկատվության հիման վրա:
5. Իրավասու մարմիններն իրավունք ունեն նշանակելու փորձաքննության անցկացում՝ ապրանքների ծագումը որոշելու նպատակով:
6. Ապրանքների ծագման հավաստումը, ինչպես նաև ապրանքների ծագումը որոշելու նպատակով փորձաքննության անցկացումն իրականացվում է վճարովի հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ:
7. Ապրանքի ծագումը հավաստելու արժեքի վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով և ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում:
Հոդված 6
Անդամ պետությունների ստուգող մարմինները
1. Անդամ պետությունը պետական իշխանության մարմնին լիազորում է ստուգել ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթղթերը՝ ապրանքների ծագումը որոշելու ճշտության, այն փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիության մասով, որոնց հիման վրա որոշվել է ապրանքների ծագումը, ինչպես նաև լիազորված մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստման իրավաչափության մասով (այսուհետ համապատասխանաբար՝ ստուգող մարմին, ստուգում):
Ստուգող մարմինները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
ստուգող մարմնի անվանումը.
ստուգող մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
ստուգող մարմնի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում (առկայության դեպքում).
ստուգող մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն.
ստուգող մարմնի՝ ստուգումների անցկացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կոնտակտային տվյալները:
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում:
2. Ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխության դեպքում այդ ստուգող մարմինները համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Հանձնաժողով՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների թարմացումը:
3. Ստուգող մարմնի կողմից ստուգում անցկացնելու համար հիմք է համարվում երրորդ կողմի իրավասու պետական մարմնի՝ դրա անցկացման (ստուգաճշտման) վերաբերյալ հարցումը:
4. Ստուգող մարմինն իրականացնում է ստուգում՝ իր պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ հարցումներ ուղարկելու, արտադրողի արտադրական շինություններում տեսչական ստուգումներ անցկացնելու և (կամ) արտահանողի և (կամ) արտադրողի հաշվապահական և (կամ) այլ առևտրային փաստաթղթերի ստուգումներ իրականացնելու միջոցով:
5. Այն արտահանողները, արտադրողները, լիազորված մարմինները, որոնց նկատմամբ ստուգող մարմնի կողմից ստուգում է իրականացվում, պարտավոր են ստուգող մարմնի պահանջով ներկայացնել անցկացվող ստուգմանն առնչվող և ստուգում անցկացնելու շրջանակներում իր կողմից հարցվող ամբողջ տեղեկատվությունը կամ բացատրություն ներկայացնել այն պատճառների վերաբերյալ, որոնցով այդ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել և (կամ) բացակայում է, ինչպես նաև աջակցել ստուգող մարմնին այդպիսի ստուգում անցկացնելու գործում:
6. Ստուգող մարմինը ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի և (կամ) իրավաչափության կամ ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:
7. Ստուգվող ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը ոչ իրավաչափ կամ ստուգվող ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունները ոչ հավաստի լինելու վերաբերյալ՝ ստուգող մարմնի եզրակացությունը հանգեցնում է լիազորված մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի չեղարկմանը կամ ապրանքի ծագման հայտարարագրի անվավեր ճանաչմանը:
8. Ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ստուգող մարմնի կողմից ուղարկվում է երրորդ կողմի՝ տվյալ ստուգումը նախաձեռնած իրավասու պետական մարմնի հասցեով, ինչպես նաև լիազորված մարմնի և (կամ) ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքն ունեցող այն անձի հասցեով, որի նկատմամբ իրականացվել է ստուգումը:
Հոդված 7
Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթերը
1. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է ապրանքի արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից: Հայտարարագրում նշվում են հայտարարագիրը ձևակերպած անձի անվանումը, հասցեն, լրացնելու ամսաթիվը, այն ապրանքի առևտրային անվանումը, որի համար ձևակերպվել է հայտարարագիրը, ինչպես նաև դրվում է համապատասխան անձի ստորագրությունը, եթե այլ բան նախատեսված չէ ապրանքների ծագումը որոշելու կանոններով, որոնց համապատասխան ձևակերպվում է այդ հայտարարագիրը:
2. Ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից՝ հաշվի առնելով ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները և ապրանքների ծագումը որոշելու այն կանոններով նախատեսված՝ այդպիսի հավաստագիրը լրացնելու ձևին ու կարգին ներկայացվող պահանջները, որոնց համապատասխան տրամադրվում է ապրանքի ծագման հավաստագիրը:
3. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում, 4-րդ հոդվածի 6-րդ կետում նշված նպատակներով՝ օգտագործվում է ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագիրը, որը կազմվում է սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածով սահմանված ձևի համաձայն և լրացվում է նշված հավելվածով նախատեսված կարգով:
Հոդված 8
Լիազորված արտահանողների համակարգի կիրառումը
1. Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը, կարող է նախատեսվել լիազորված արտահանողների համակարգի կիրառում:
Լիազորված արտահանողն իրավունք ունի ինքնուրույն որոշելու ու հավաստելու ապրանքների ծագումը՝ երրորդ կողմում սակագնային առանձնաշնորհումներ (պրեֆերենցիաներ) ստանալու նպատակով՝ երրորդ կողմի հետ Միության այն միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը:
2. Լիազորված արտահանող է համարվում այն անդամ պետության՝ լիազորված արտահանողների ռեեստրում ներառված իրավաբանական անձը, որտեղ գրանցված է տվյալ իրավաբանական անձը, և որի աշխատակիցներն ունեն ապրանքների ծագումը որոշելու ու հավաստելու համար անհրաժեշտ որակավորման բնութագրեր:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում անդամ պետությունը որոշում է պետական իշխանության մարմինը, որը լիազորված է այդ պետության արտահանողների ռեեստրը վարելու համար, ինչպես նաև սահմանում է լիազորված արտահանողների՝ ապրանքների ծագումը որոշելու և հավաստելու իրավունք ունեցող աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները:
3. Լիազորված արտահանողների վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է հրապարակման երրորդ կողմի հետ Միության այն միջազգային պայմանագրով սահմանված կարգով, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը:
Հոդված 9
Անձանց պատասխանատվությունն ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկությունները կեղծելու համար
1. Անդամ պետությունները կիրառում են վարչական կամ այլ պատասխանատվության միջոցներ՝ ապրանքն արտահանողի կամ արտադրողի կողմից Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագման հայտարարագրում և (կամ) լիազորված մարմին ապրանքի ծագման, ապրանքի ծագումը որոշելու չափորոշիչների կատարման վերաբերյալ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ դիտավորությամբ ներկայացնելու համար՝ երրորդ կողմերի տարածքներում ոչ իրավաչափ կերպով սակագնային առանձնաշնորհումներ ստանալու, ինչպես նաև երրորդ կողմերի կողմից մաքսասակագնային ու ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև երրորդ կողմի կողմից իր տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված այլ միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:
2. Անդամ պետությունները կիրառում են վարչական կամ այլ պատասխանատվության միջոցներ լիազորված մարմինների՝ ապրանքի ծագման փորձաքննության ակտերի տրամադրման, Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու և (կամ) ապրանքի ծագումը հավաստելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ այն դեպքում, եթե ապրանքի ծագման վերաբերյալ տվյալները կանխահայտորեն կեղծված և (կամ) ոչ հավաստի են:
Հոդված 10
Անցումային դրույթներ
Մինչև սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան՝ լիազորված արտահանողների համակարգի կիրառման պայմանները սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը նշված հարցը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնող առանձին արձանագրությամբ։
3. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է _____ քաղաքում, 20____ թվականի _________ «_______»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման
1. Սույն Կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ լիազոր մարմին, անդամ պետություն) կողմից ապրանքի ծագման հավաստագրերի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման կանոնները։
2. Հավաստագիրը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվող ապրանքների ծագման հաստատումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի» 3-րդ հոդվածով սահմանված նպատակներով։
3. Հավաստագրերի տրամադրման մասին հրահանգչական փաստաթուղթը մշակվում և հաստատվում է լիազոր մարմնի կողմից, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։ Լիազոր մարմինն ապահովում է նշված փաստաթղթի հրապարակումն իր պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում։
4. Հավաստագիրը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի (այսուհետ՝ հայտատու) գրավոր հայտի հիման վրա՝ կցելով ապրանքի ծագումը որոշելու և հավաստագիրը հավաստելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ հաստատող փաստաթղթեր)։
5. Հայտի և հաստատող փաստաթղթերի ուսումնասիրության գործընթացում լիազոր մարմինն իրավունք ունի իր ներկայացուցիչներին ուղարկելու ապրանքի գտնվելու և (կամ) արտադրության վայրը՝ ապրանքին և (կամ) դրա արտադրությանը ծանոթանալու համար։
6. Հայտում և հաստատող փաստաթղթերում նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։
7. Հավաստագիրը ձևակերպվում է ապրանքի յուրաքանչյուր առանձին խմբաքանակի համար, եթե երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակից են բոլոր անդամ պետությունները, կամ ներմուծման պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
«Ապրանքի խմբաքանակ» ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնք ուղարկվում են միաժամանակ մեկ կամ մի քանի ապրանքատրանսպորտային փաստաթղթերով՝ մեկ բեռնառաքողից մեկ բեռն ստացողի հասցեով։
8. Հավաստագրին տրվում է գրանցման համար, որի ձևավորման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից։
9. Հավաստագրի պատճենը, ինչպես նաև հաստատող փաստաթղթերը պահվում են տվյալ հավաստագիրը տրամադրած լիազոր մարմնում ոչ պակաս, քան 3 տարի։
10. Հավաստագիրը կարող է տրամադրվել միայն ապրանքի արտահանումից հետո՝ հայտատուի գրավոր դիմումի հիման վրա։
11. Հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում լիազոր մարմինը կարող է տրամադրել դրա կրկնօրինակը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա՝ նշելով հավաստագրի կրկնօրինակը տրամադրելու անհրաժեշտության առաջացման պատճառները։
12. Որևէ պատճառով չեղյալ համարված հավաստագրի փոխարեն կամ ավելի վաղ տրված հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում հայտատուի գրավոր դիմումի հիման վրա կարող է տրամադրվել միևնույն ձևի նոր հավաստագիր։
13. Անդամ պետության տարածքից երրորդ կողմերի ապրանքն արտահանելու դեպքում թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրումը՝ ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
Մի անդամ պետությունից ծագող ապրանքը մյուս անդամ պետության տարածքից երրորդ կողմերի տարածք արտահանելու դեպքում թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրումը՝ ապրանքի ծագման անդամ պետությունում տրամադրված՝ ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
14. Հավաստագրերը կարող են չեղյալ համարվել լիազոր մարմնի կողմից՝ այն տեղեկատվության հիման վրա, որը միանշանակորեն վկայում է հավաստագրի մեջ սխալ տեղեկատվություն ներառելու կամ հայտատուի կողմից անվավեր փաստաթղթեր և (կամ) ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու մասին։
___________________
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի |
Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի ձևը և դրա լրացման կարգը
I. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի ձևը
1. Հավաստագրի ձևաթուղթը՝ ռուսերենով
|
1. Բեռնառաքողը/արտահանողը (անվանումը և հասցեն) |
4. Թիվ _____
Ապրանքի ծագման հավաստագիրը
Տրված է ____________________________________ (երկիրը) Ներկայացնելու համար ______________________ (երկիրը) | |||
|
2. Բեռն ստացողը/ներմուծողը (անվանումը և հասցեն) | ||||
|
3. Տրանսպորտային միջոցները և երթուղին (որքանով հայտնի է) |
5. Ծառայողական նշումների համար | |||
|
6. Թիվ |
7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը |
8. Ապրանքի նկարագիրը |
9. Ապրանքի քանակը | |
|
10. Հավաստումը
Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը
……………………..………………… ……………..……………………… Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը |
11. Հայտատուի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները ծագում են ________________________________________ից, (երկիրը) և դրանք համապատասխանում են այդ ապրանքների առնչությամբ սահմանված ծագման պահանջներին …..………………………..……………………………… ……..………………………..……………………… Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը | |||
2. Հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևաթուղթը՝ ռուսերենով
|
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ _____________________ ապրանքի ծագման | ||||
|
6. Թիվ |
7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը |
8. Ապրանքի նկարագիրը |
9. Ապրանքի քանակը | |
|
10. Հավաստումը
Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը
……………….……..………………… …….……..…………….…….……… Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը |
11. Հայտատուի հայտարարագիրը
Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները ծագում են ________________________________________ից, (երկիրը) և դրանք համապատասխանում են այդ ապրանքների առնչությամբ սահմանված ծագման պահանջներին …..………………………………………………………… ………………………………………………………… Ստորագրությունը Ամսաթիվը Կնիքը | |||
3. Հավաստագրի ձևաթուղթը՝ անգլերենով
|
1. Consignor/exporter (name and address) |
4. No _______ CERTIFICATE OF ORIGIN Issued in ____________________________________ (country)
For submission to ____________________________ (country)
| ||||
|
2. Consignee/importer (name and address) | |||||
|
3. Means of transport and route (as far as known) |
5. For official use | ||||
|
6. No |
7. Number and kind of packages |
8. Description of goods |
9. Quantity of goods | ||
|
10. Certification It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct
………………………………………..……… …………………………………………… Signature Date Stamp |
11. Declaration by the applicant The undersigned hereby declares that the above details are correct, that all goods are originating from ________________________________________ (country) and that they comply with the origin requirements specified for those goods …..…………………………..………………………….. …………………………….…………………………Signature Date Stamp | ||||
4. Հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևաթուղթը՝ անգլերենով
|
ADDITIONAL LIST OF CERTIFICATE OF ORIGIN No ____________ | ||||
|
6. No |
7. Number and kind of packages |
8. Description of goods |
9. Quantity of goods | |
|
10. Certification It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct
……………………………………………………..………………………………………………… Signature Date Stamp |
11. Declaration by the applicant The undersigned hereby declares that the above details are correct, that all goods are originating from ________________________________________ (country) and that they comply with the origin requirements specified for those goods …..………………………………………………………… ………………………………………………………… Signature Date Stamp | |||
II. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի լրացման կարգը
1. Ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններով առևտրի շրջանակներում կիրառվող՝ ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) ձևաթուղթը պատրաստվում է տպագրական եղանակով, А4 ձևաչափի (210 х 297 մմ) կանաչ երանգի թղթի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումը բացառող պաշտպանվածության աստիճանների կիրառմամբ։
2. Հավաստագրի ձևաթղթի վերին աջ անկյունում նշվում է հավաստագրի ձևաթղթի՝ տպագրական եղանակով տպված համարը, որի ձևավորման կարգը որոշվում է լիազոր մարմնի կողմից։
3. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով, տպագիր եղանակով (բացառությամբ ստորև նշված առանձին նշագրումների)։ Բացառիկ դեպքերում, հայտատուի պահանջով հավաստագիրը կարող է լրացվել այլ լեզվով։
4. Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի գործածումը, ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։ Հավաստագրում ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք վավերացվում են լիազորված անձի ստորագրությամբ և հավաստագիրը տրամադրած լիազոր մարմնի կնիքով։
5. Հավաստագրի մեջ նշվում են՝
1-ին վանդակում՝ ապրանքը բեռնառաքողի/արտահանողի մասին տեղեկատվությունը. անվանումը, հասցեն, երկիրը։
Եթե բեռնառաքողը և արտահանողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռնառաքողը (անվանումը, հասցեն, երկիրը) գործում է արտահանողի (անվանումը, հասցեն, երկիրը) «հանձնարարությամբ»։
2-րդ վանդակում՝ ապրանքի բեռն ստացողի/ներմուծողի մասին տեղեկատվությունը. անվանումը, հասցեն, երկիրը։
Եթե բեռն ստացողը և ներմուծողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռն ստացողը (անվանումը, հասցեն, երկիրը) գործում է ներմուծողի (անվանումը, հասցեն, երկիրը) «հանձնարարությամբ»։
Եթե բեռն ստացողի/ներմուծողի մասին տեղեկությունները բացակայում են, ապա տվյալ վանդակը կարելի է թողնել առանց լրացնելու կամ դրա մեջ կարող է նշվել «հանձնարարությամբ» («by order») բառը։
Հավաստագրի 1-ին և 2-րդ վանդակներում նշվում են համապատասխանաբար բեռնառաքողի/արտահանողի և բեռն ստացողի/ներմուծողի այն նույն անվանումները և հասցեները, որոնք պարունակվում են ապրանքի բեռնառաքման հետ կապված ապրանքաուղեկից փաստաթղթերում (արտաքին առևտրային պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր և այլն).
3-րդ վանդակում՝ տրանսպորտի տեսակը և ապրանքի երթուղին (որքանով հայտնի է)։
Եթե տրանսպորտի տեսակը և երթուղին հայտնի չեն, ապա տվյալ վանդակը կարելի է թողնել առանց լրացնելու.
4-րդ վանդակում՝ հավաստագրի գրանցման համարը, Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ տրվել է հավաստագիրը, այն երկրի լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ ներկայացնելու համար տրվել է հավաստագիրը։
Հավաստագրի գրանցման համարի ձևավորման կարգը որոշվում է լիազոր մարմնի կողմից.
5-րդ վանդակում՝ լիազոր մարմնի կողմից ներառվող տեղեկությունները (անհրաժեշտության դեպքում) («Կրկնօրինակ» («Duplicate»); «Ունի հետադարձ ուժ» («Issued retroactively»), «Տրամադրված է փոխարեն» («Issued instead») կամ այլ անհրաժեշտ տեղեկատվություն).
6-րդ վանդակում՝ հերթական համարները, որոնք ցույց են տալիս ապրանքի տարբեր անվանումները.
7-րդ վանդակում՝ տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը.
8-րդ վանդակում՝ ապրանքի առևտրային անվանումը և այլ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացումը։
Զգալի ծավալ ունենալու դեպքում 8-րդ վանդակում նշվող տեղեկատվությունը կարող է ներկայացվել հավաստագրի լրացուցիչ թերթիկում (թերթիկներում), որը լրացվում է սահմանված կարգով և ունի հավաստագրի 4-րդ վանդակում նշված՝ նույն գրանցման համարը։
8-րդ վանդակում լրացուցիչ կարող են նշվել հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) և (կամ) ապրանքի ֆինանսական և (կամ) քանակական պարամետրերն արտացոլող այլ փաստաթղթի համարը և ամսաթիվը.
9-րդ վանդակում՝ ապրանքի համաքաշը և (կամ) զտաքաշը և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրեր.
10-րդ վանդակում՝ լիազոր մարմնի լրիվ անվանումը և հասցեն, լիազորված անձի ստորագրությունը, լիազոր մարմնի կնիքը, ինչպես նաև հավաստագրի հավաստման ամսաթիվը։
Թույլատրվում է հավաստագրի հավաստման ամսաթիվը նշել տպագրական եղանակից տարբերվող եղանակով.
11-րդ վանդակում՝ ապրանքի ծագման երկիրը, հայտատուի ստորագրությունը, լրացնելու ամսաթիվը և կնիքը։
6. Չի թույլատրվում հավաստագիրը լրացնել դարձերեսին։
______________________
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|