ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 634-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02562664) 2025 թվականի օգոստոսի 26-ին կնքված՝ N 35-08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գովազդային ծառայությունների մատուցում՝ 2,008,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օնլիադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01556053) 2025 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում գովազդային ծառայությունների մատուցում՝ 840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նուշիկյան Ասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01510288) 2025 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 25-29 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գովազդային ծառայությունների մատուցում՝ 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Նուշիկյան Ասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01510288) 2025 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 25/62 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գովազդային ծառայությունների մատուցում՝ 108,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Իմիջ Մ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05533192) 2025 թվականի օգոստոսի 29-ին կնքված՝ N C-08/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գովազդային ծառայությունների մատուցում՝ 585,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |