ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 626-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` 518,546,727 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեդիսոն Էյբլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012522) 2025 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ ՀՀ/Ջ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 510,380,637 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջրտուք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2025 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ ՀՀ/ՀՀ-08/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում` 3,062,284 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2025 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ ՀՀ/ՏՀ-07/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում` 5,103,806 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 626-Ա որոշման |
«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Սպանդարյան» ջրանցքի վերակառուցմամբ նպաստել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ոռոգման համակարգի վերականգնմանը և բարելավմանը: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք, ոռոգման բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
518,546,727 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրանցքի վերակառուցում՝ հողային և բետոնային աշխատանքներ, շինարարական կարերի մշակում, ջրթողների կառուցում, ջրատարի վրայի կամուրջների նորոգում և վթարային ջրթողների կառուցում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2028 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում` 518,546,727 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 510,380,637 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի. 2) ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն՝ 5,103,806 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 3,062,283 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
24.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |