ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 մարտի 2016 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Դ.Տ. Իբրաևին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան, այսուհետ՝ Կողմեր,

մտադրություն ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային օդային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը,

նշելով եվրասիական օդային տրանսպորտային ուղիների կարևորությունը,

ընդունելով, որ միջազգային օդային փոխադրումների կատարելագործումը և սահմանների հատման ժամանակ ձևականությունների ու ընթացակարգերի պարզեցումը նպաստում են եվրասիական տարածաշրջանում առևտրի արդյունավետ զարգացմանը և առևտրի համար լրացուցիչ հնարավորությունների ապահովմանը,

հետևելով փոխադարձ հարգանքի, փոխշահավետ գործարար համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Սույն հուշագրի նպատակն է Կողմերի միջև համագործակցության զարգացումը՝ միջազգային օդային տրանսպորտի զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Իրենց իրավասության շրջանակներում Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

միջազգային օդային փոխադրումների ոլորտում իրավական կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

միջազգային օդային փոխադրումների կատարելագործում և զարգացում, դրանց կատարումը դժվարացնող խոչընդոտների հայտնաբերում և վերացում.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարանցիկ ներուժի իրագործում.

ապրանքները միջազգային օդային տրանսպորտով տեղափոխելիս, այդ թվում՝ մաքսային գործառնություններ անցկացնելիս, այդ ապրանքների տրանսպորտային անվտանգությունը և մաքսային հսկողությունն ապահովելիս կիրառվող միջազգային ստանդարտների վրա հիմնված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, հաղորդագրությունների և տվյալների փոխանակման արձանագրությունների համար անհրաժեշտ ստանդարտների և ընթացակարգերի ներդրման աշխատանքների համակարգում.

միջազգային օդային փոխադրումներ իրականացնելիս թռիչքների անվտանգության և թռիչքային անվտանգության բարձրացում:

3. Սույն հուշագրի 2-րդ կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային օդային փոխադրումների ոլորտի տեղեկատվության փոխանակում.

օդային տրանսպորտի զարգացման արդիական հարցերով քննարկումների համար համատեղ խորհրդակցությունների անցկացում.

միջազգային օդային փոխադրումների ոլորտում համալիր հետազոտությունների և վիճակագրական վերլուծության անցկացում.

միջազգային օդային փոխադրումների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցություն։

4. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերը որոշում են պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը և միմյանց են ներկայացնում համապատասխան տեղեկատվությունը:

5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

6. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է __________________ քաղաքում 2016 թվականի ___________ «______»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով՝ յուրաքանչյուր Կողմին՝ մեկական օրինակ։ Տարընթերցվածքների դեպքում մեկնաբանելիս օգտագործվելու է անգլերեն լեզվով տեքստը:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝

Օդային տրանսպորտի միջազգային
ասոցիացիայի կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան