ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ՝ 3 ԿԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԻՎ ԾԵԾԱԾ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 մարտի 2016 թվականի

թիվ 38

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԼԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ՝ 3 ԿԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԻՎ ԾԵԾԱԾ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ լրիվ ծեծած երկարահատիկ բրնձի մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »         ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ լրիվ ծեծած երկարահատիկ բրնձի մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 10-րդ խմբում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց համար Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«1006 30 670 9 - - - - - - այլ 0 0 0 0 3 6 8 ՄՄՍ դրույքաչափ».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 980 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«1006 30 980 9 - - - - - - այլ 0 0 0 0 3 6 8 ՄՄՍ դրույքաչափ»։

3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց մասով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) հանել դիրքեր՝ համաձայն թիվ 5 հավելվածի.

բ) ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 6 հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գոըծունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ

չափման

միավորը

1006 30 670 0

- - - - -  լայնության նկատմամբ երկարության՝

3 կամ ավելի հարաբերակցությամբ

_

1006 30 980 0

- - - - -  լայնության նկատմամբ երկարության՝

3 կամ ավելի հարաբերակցությամբ

_

 

———————

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ

չափման

միավորը

1006 30 670

- - - - -  լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ

ավելի հարաբերակցությամբ

 

1006 30 670 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական

տնտեսական միության 1-ին լրացուցիչ

ծանոթագրության մեջ նշված կարգով

_

1006 30 670 9

- - - - - - այլ

_

1006 30 980

- - - - - լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ

ավելի հարաբերակցությամբ

 

1006 30 980 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական

տնտեսական միության 1-ին լրացուցիչ

ծանոթագրության մեջ նշված կարգով

_

1006 30 980 9

- - - - - - այլ

_

 

———————

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական ապրանքային անվանացանկի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի

դրույքաչափը (մաքսային արժեքից

տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ

ԱՄՆ դոլարով)

1006 30 670 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական

տնտեսական միության 1-ին լրացուցիչ

ծանոթագրության մեջ նշված կարգով

0

1006 30 670 9

- - - - - - այլ

10, սակայն ոչ պակաս,

քան 0,03 եվրո՝

1 կգ-ի համար

1006 30 980 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական

տնտեսական միության 1-ին լրացուցիչ

ծանոթագրության մեջ նշված կարգով

0

006 30 980 9

- - - - - - այլ

10, սակայն ոչ պակաս,

քան 0,03 եվրո՝

1 կգ-ի համար

 

________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 10-րդ խմբում կատարվող

 

1. 1-ին լրացուցիչ ծանոթագրության «գ» և «է» ենթակետերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670 0» և «1006 30 980 0» ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1006 30 670» և «1006 30 980» ծածկագրերով։

2. Լրացնել Եվրասիական տնտեսական միության՝ հետևյալ բովանդակությամբ լրացուցիչ ծանոթագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություն՝

1. 1006 30 670 1 և 1006 30 980 1 ստորաենթադիրքում ընդգրկվում է լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ լրիվ ծեծած երկարահատիկ բրինձը, որի համար, երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանված է սակագնային քվոտա՝ իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում:»:

 

_______________

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

այն զգայուն ապրանքների ցանկից հանվող, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

1006 30 670 0

- - - - - լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի

հարաբերակցությամբ

1006 30 980 0

- - - - - լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի

հարաբերակցությամբ

 

———————

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի      ի

թիվ    որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

այն զգայուն ապրանքների ցանկում ընդգրկվող, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

1006 30 670 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական

միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով

1006 30 670 9

- - - - - - այլ

1006 30 980 1

- - - - - - տվյալ խմբին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական

միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված կարգով

1006 30 980 9

- - - - - - այլ

 

———————

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան