ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 40-րդ հոդվածի 1-ին կետը «առանձնաշնորհումների» բառից առաջ լրացնել «սակագնային» բառով,

2) 42-րդ հոդվածում՝

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցով, ապրանքների ծագումով (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ապրանքների ծագումն անհայտ է կամ համարվում է չհաստատված), գործարքների տեսակներով և այլ հանգամանքներով։

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են` հաշվի առնելով 35-րդ, 36-րդ և 40-րդ հոդվածների դրույթները, սույն հոդվածի 6-րդ կետը և սույն Պայմանագրի 43-րդ հոդվածը, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերը։

Սույն կետի դրույթները կիրառվում են, այդ թվում՝ այն դեպքում, երբ ապրանքներով արտաքին առևտրի նկատմամբ չի կիրառվում սույն Պայմանագրի 34-րդ հոդվածով նախատեսված առավել բարենպաստության ռեժիմը։».

6-րդ կետում՝

առաջին պարբերությունը «մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» բառերից առաջ լրացնել «մաքսատուրքերի» բառով.

երկրորդ պարբերության մեջ «միասնական մաքսային սակագնի հետ» բառերը փոխարինել «միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի հետ» բառերով, «այլ անդամ պետություններ» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքներ» բառերով, «դրույքաչափերով» բառը փոխարինել «տուրքերի դրույքաչափերով» բառերով,

3) 52-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։».

4) 54-րդ հոդվածի 4-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացնելու կարգը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։».

5) 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 85

 

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովի լիազորությունները

 

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովն իրականացնում է.

սույն բաժնի կատարման դիտանցում.

անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում կարգավորման համար լիազորված պետական մարմինների, տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների ու անդամ պետությունների էներգետիկ ռեսուրսների շուկաների մասնակիցների փոխգործակցության կազմակերպչատեխնիկական ապահովում՝ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման և գործունեության ժամանակ.

Միության մարմինների՝ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորմանը վերաբերող ակտերի իրագործման դիտանցում։».

6) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 991 հոդվածով.

 

Հոդված 991

 

VI բաժնին առնչվող անցումային դրույթները

 

Նախքան Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործարկումը՝ սույն Պայմանագրի 40-րդ և 41-րդ կետերում ու 5-րդ հավելվածում նշված տեղեկատվությունն ուղարկվում է էլեկտրոնային կապուղիներով՝ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթերի գրաֆիկական էլեկտրոնային պատճենների տեսքով։».

7) 102-րդ հոդվածի 1-ին կետում՝

առաջին պարբերությունը «առանձնաշնորհումներ տրամադրելու» բառերից առաջ լրացնել «սակագնային» բառով.

երկրորդ պարբերությունը «առանձնաշնորհումներ են տրամադրվում» բառերից առաջ լրացնել «սակագնային» բառով.

8) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված).

2-րդ կետում՝

տասներեքերորդ պարբերության մեջ «լիազոր մարմինների» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների» բառերով.

տասնյոթերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Տեղեկագրքերի տարատեսակներ են ժողովածուները,

ցանկերը, տեղեկատուները, ցուցակները, բառարանները և այբբենական, համակարգված, առարկայական, ժամանակագրական կամ որևէ այլ հատկանիշով կազմված տեղեկատվության այլ ցանկեր».

3-րդ կետի 5-րդ ենթակետը «հակագնացման» բառից առաջ լրացնել «հատուկ» բառով.

12-րդ կետի 3-րդ ենթակետում «ձևով» բառը փոխարինել «տեսքով» բառով.

31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Լիազորված մարմինների հետ անդամ պետության ազգային հատվածի պատվիրատուի փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ։».

9) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված)

3-րդ կետի չորրորդ պարբերության մեջ «պաշտպանական, հակագնացման և փոխհատուցման» բառերը փոխարինել «հակագնացման, փոխհատուցման» բառերով.

41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, լիազոր մարմինը Հանձնաժողով է ուղարկում սույն արձանագրության 40-րդ կետով սահմանված տեղեկատվությունն աճողական կարգով՝ սկսած օրացուցային տարվա սկզբից։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 411-րդ կետով՝

«411 Սույն արձանագրության 40-րդ և 41-րդ կետերում նշված տեղեկատվությունն ուղարկվում է էլեկտրոնային տեսքով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ։».

10) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 8 հավելված).

2-րդ կետում՝

վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ներմուծման քվոտա»՝ Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման այն ծավալը (բնաիրային և (կամ) արժեքային արտահայտությամբ), որը գերազանցելու դեպքում ապրանքը Միության մաքսային տարածք չի մատակարարվում.».

երեսուներեքերորդ պարբերության մեջ «որոշակի ծավալի սահմանում» բառերը փոխարինել «ծավալը (բնաիրային և (կամ) արժեքային արտահայտությամբ)».

74-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «առևտրի ոլորտում սահմանափակող գործողությունները» բառերը լրացնել «առևտրի ոլորտում օտարերկրյա արտադրողների և անդամ պետությունների արտադրողների սահմանափակող գործողությունները և այդ արտադրողների միջև մրցակցությունը» բառերով.

105-րդ կետի առաջին պարբերության մեջ «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել «Միության պաշտոնական համացանցային կայքում» բառերով.

130-րդ կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «մատակարարվում են» բառերը փոխարինել «չեն մատակարարվում» բառերով.

170-րդ կետի առաջին պարբերության մեջ «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել «Միության պաշտոնական համացանցային կայքում» բառերով.

190-րդ կետում՝

2-րդ ենթակետի փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին:

3-րդ ենթակետում «անվանում» բառը փոխարինել «անվանումներ» բառով.

201-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սույն արձանագրության 110-րդ, 111-րդ, 114-120-րդ, 175-րդ և 179-185-րդ կետերին համապատասխան ուսումնասիրություններ անցկացնելու դեպքում դիմումը կարող է հետ կանչվել դիմումատուի կողմից նախքան ուսումնասիրությունն սկսվելը, կամ դրա իրականացման ընթացքում, սակայն ուսումնասիրություններ անցկացնող մարմնի կողմից սույն արձանագրության 224-րդ և 230-րդ կետերին համապատասխան շահագրգիռ անձանց ուսումնասիրությունների արդյունքներով արված հիմնական եզրակացությունների մասին տեղեկացնելու օրվանից ոչ ուշ։».

204-րդ կետում «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել «Միության պաշտոնական համացանցային կայքում» բառերով.

242-րդ կետի չորրորդ պարբերությունը լրացնել «(հատուկ պաշտպանական քննություն անցկացնելու դեպքում) կամ նույնանման ապրանքի (հակագնագցման կամ փոխհատուցման մասով քննություն անցկացնելու դեպքում)» բառերով.

272-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին».

11) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման» մասին արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված).

3-րդ կետի իններորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

տասներորդ պարբերությունից հետո 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության մասին հայտարարագրերի գրանցումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։

Միության տեխնիկական կանոնակարգերում Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների կողմից (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից) համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման պահանջներ սահմանելիս, այդ աշխատանքները դիմումատուի ընտրությամբ անցկացվում են համապատասխանության գնահատման՝ հավատարմագրման պահանջվող ոլորտում գործող, հավատարմագրում ունեցող և այդ ռեեստրում ընդգրկված ցանկացած մարմնում։».

12) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված).

2-րդ կետի հինգերորդ պարբերությունը «անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից», «ենթակա» բառից առաջ լրացնել «ներմուծման» բառերով.

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Անդամ պետությունների միջև տեղափոխվող՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, հաստատվում են Հանձնաժողովի կողմից։».

13) «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 14 հավելված).

4-րդ կետի 5-րդ ենթակետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունը. «Այդ համաձայնեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից».

5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) յուրաքանչյուր անդամ պետության տնտեսությանն ուղղված՝ զուտ (նետտո) հիմունքով հաշվարկված ուղղակի ներդրումների ծավալը (ԱՄՆ դոլարով),

2) յուրաքանչյուր անդամ պետության կողմից ազգային տնտեսությունում կատարված՝ զուտ (նետտո) հիմունքով հաշվարկված ուղղակի ներդրումների ծավալը (ԱՄՆ դոլարով).».

14) «Ծառայությունների, առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 16 հավելված) 75-րդ կետի 2-րդ ենթակետը հանել.

15) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված) մեջ՝

2-րդ կետի 9-րդ ենթակետում «որոնք պաշտպանվում են անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «որոնց հասանելիությունը սահմանափակված է անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» բառերով.

11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվության նախապատրաստման կարգը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերի համաձայն անթույլատրելի համարվող համաձայնություն կնքելու, ինչպես նաև դրանցում մասնակցելու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատման կարգը։».

16) Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մեջ (նշված Պայմանագրի թիվ 21 հավելվածի հավելված).

1–ին բաժնում՝

1.3.1. ենթակետում «Ռուսաստանի Դաշնության սակագների հարցերով դաշնային ծառայություն (Ռուսաստանի ՍԴԾ)» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի՝ ըստ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների արտադրության և սպառման կանխատեսվող ամփոփիչ հաշվեկշիռը ձևավորելու համար լիազորված մարմին» բառերով.

1.3.2. ենթակետում «Ռուսաստանի ՍԴԾ-ի» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի՝ ըստ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների արտադրության և սպառման կանխատեսվող ամփոփիչ հաշվեկշիռը ձևավորելու համար լիազորված մարմնի» բառերով.

8-րդ բաժնի երրորդ պարբերությունը «մաքսային սահման» բառերից առաջ լրացնել «Միության և (կամ) այլ անդամ պետությունների հետ անդամ պետության պետական սահման» բառերով.

17) «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 24 հավելված).

Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման կարգում (նշված արձանագրության թիվ 1 հավելված).

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սույն կարգը չի կիրառվում այն անդամ պետությունում, որը չունի ընդհանուր ցամաքային սահման այլ անդամ պետությունների հետ։».

11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության՝ հսկիչ կետում ծանուցման կատարման ստուգում իրականացրած մարմինը տեղեկատվական բազա է մուտքագրում ստուգման արդյունքների մասին տեղեկատվությունը և այդ տեղեկատվությունն ուղարկում է տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության՝ ծանուցում տրամադրած մարմին։».

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ծառայությունների հասանելիության կանոնների (նշված Արձանագրության թիվ 2 հավելվածի թիվ 1 հավելված) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Գնացքների երթևեկության նորմատիվ ժամանակացույցը գործողության մեջ է դրվում և դրա գործողությունը դադարեցվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի որոշումներով սահմանված ժամկետներում։».

18) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 25 հավելված).

2-րդ կետում՝

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ազգային ռեժիմից բացառում»՝ անդամ պետություններից մեկի ակտով այլ անդամ պետությունների հնարավոր մատակարարների (կատարողների, կապալառուների)՝ կոնկրետ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների պետական գնումների ընթացակարգերին մասնակցության սահմանափակումը կամ տնտեսության որոշակի ճյուղերում իրականացվող պետական գնումների հասանելիության սահմանափակումը.».

յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ապրանքների, աշխատանքների և ծառայությունների առանձին տեսակների գնումներ իրականացնելու առանձնահատկություններ»՝ գնումների գործընթացի՝ անդամ պետության ակտով սահմանված կարգավորում, որը տարբերվում է Պայմանագրի 88-րդ հոդվածով և սույն արձանագրությամբ սահմանվածից.».

31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Ընդ որում՝ ազգային ռեժիմից բացառումների սահմանման մասին ակտում նշվում է այդ բացառման գործողության ժամկետը».

32-րդ կետում՝

«բացառումներ» բառից հետո առաջին պարբերությունը լրացնել «ազգային ռեժիմից» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ազգային ռեժիմից բացառումների սահմանման մասին ակտում այնպիսի փոփոխությունների կատարման դեպքում, որոնք նախատեսում են բացառումների գործողության ժամկետի երկարաձգում կամ դրա կիրառման ոլորտի ընդլայնում, այդպիսի փոփոխությունների կատարման վերաբերյալ ծանուցումն ուղարկվում է սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով».

33-րդ կետի առաջին պարբերությունը «բացառումներ» բառից հետո լրացնել «ազգային ռեժիմից» բառերով.

41-րդ կետում «առնվազն տարին 3 անգամ» բառերը փոխարինել «այդ մարմինների առաջարկությամբ կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ» բառերով.

մեկ աղբյուրից կամ մեկ մատակարարից (կատարողից, կապալառուից) իրականացվող գնումների դեպքերի ցանկի 8-րդ կետում (նշված արձանագրության թիվ 3 հավելված) «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «հաշմանդամների հասարակական միավորումների և» բառերով.

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ____________ քաղաքում, 2016 թվականի _________ ____-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան