ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 166 |
քաղ. Մոսկվա |
«ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 3 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների` կից ներկայացվող ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումները ժամանակին իրագործելը, ինչպես նաև այդ միջոցառումների իրագործման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին յուրաքանչյուր տարի տեղեկացնելն ապահովելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
ՀԱՍՏՍՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
(«ճանապարհային քարտեզ») բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
Փուլ I. Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման համակարգի ու փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրինաստեղծ աշխատանքի համեմատական վերլուծության անցկացում | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծություն՝ ա) անդամ պետությունների օրինաստեղծ աշխատանքի ծրագրերի, այդ թվում՝ բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման ծրագրվող ուղղությունների մասին բ) անդամ պետությունների բնական մենաշնորհների ոլորտում կարգավորման և (կամ) հսկողության փորձի մասին |
յուրաքանչյուր տարի |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
վերլուծական զեկույց, անդամ պետությունների տեղեկատվություն |
|
2. Բնական մենաշնորհների ոլորտում ներդաշնակեցման նպատակներով անդամ պետությունների օրենսդրական և այլ ակտերի, այդ թվում՝ ա) բնական մենաշնորհների ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունների և սահմանումների (տեղեկագրքի մշակմամբ) բ) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագների ձևավորման հարցերի (սակագնային քաղաքականություն) գ) անդամ պետություններում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ընդհանուր սկզբունքների դ) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման կանոնների ու կարգի ե) բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների և տվյալ ծառայությունները տրամադրելու առանձնահատկությունների ցանկի զ) ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու չափանիշների վերլուծություն։ |
2018-2019 թվականներ |
Հանձնաժողով |
անդամ պետությունների հետ համաձայնեցված վերլուծական զեկույց |
|
3. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման խնդիրների և հեռանկարների վերլուծությունը՝ հաշվի առնելով սույն ծրագրի 2-րդ կետին համապատասխան անցկացված վերլուծության արդյունքները |
2018-2019 թվականներ |
Հանձնաժողով |
սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված վերլուծական զեկույցում համապատասխան տեղեկատվության ներառում |
|
4. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը՝ հաշվի առնելով սույն ծրագրի 2-րդ կետին համապատասխան անցկացված վերլուծության արդյունքները |
2018-2019 թվականներ |
Հանձնաժողով |
սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված վերլուծական զեկույցում համապատասխան տեղեկատվության ներառում |
|
5. Բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների շուկայի վիճակի, բնական մենաշնորհների ոլորտների կրճատման նպատակահարմարության և հնարավորության վերլուծություն |
ըստ անհրաժեշտության |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց, անդամ պետությունների տեղեկատվություն |
|
Փուլ II. Համաձայնեցված մոտեցումների մշակում և բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված՝ Միության մարմինների ակտերի ընդունում՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից դրանք ուսումնասիրվելուց հետո | |||
|
6. Սույն ծրագրի I փուլով նախատեսված վերլուծության արդյունքների հիման վրա ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելիս համաձայնեցված մոտեցումների ձևավորմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման՝ սահմանված սկզբունքների և կանոնների կիրառումն ու բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գնահատումը |
մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը |
Հանձնաժողով |
անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված առաջարկություններ |
|
7. Ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու հիմնական չափանիշների և պայմանների վերաբերյալ հանձնարարականի ընդունում |
2021 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
8. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը գնահատելու քանակական և որակական ցուցանիշների ընդունում |
2021 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
9. Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման (անդամ պետությունների օրենսդրության մեջ ներառելու համար հանձնարարվող) միասնական սկզբունքների ու կանոնների կիրառումն ապահովող հանձնարարականի ընդունում՝ հաշվի առնելով բնական մենաշնորհների ոլորտների առաձնահատկությունները |
2021 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով |
Հանձնաժողովի հանձնարարական |
|
10. Անդամ պետությունների՝ մոտարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի ընդունում (նորմերի և դրույթների նշմամբ) |
2021 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ցանկի նախագիծ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
|
Փուլ III. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում | |||
|
11. Միության մարմինների՝ սույն ծրագրի II փուլով նախատեսված ակտերի իրագործում անդամ պետությունների կողմից |
անդամ պետությունների կողմից սահմանված ժամկետներին համապատասխան |
անդամ պետություններ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
|
12. Բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումն անդամ պետությունների կողմից կատարվելու նկատմամբ դիտանցում |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանված ժամկետներին համապատասխան |
Հանձնաժողով |
վերլուծական հաշվետվություն |