ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 168 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԷԿՎԱԴՈՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության միջև առևտրային և տեխնիկական համագործակցության ընդլայնման ու բազմազանեցման համար փոխշահավետ տնտեսական համագործակցության և աջակցության զարգացման նպատակով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը,
արտահայտելով Կողմերի ձգտումը՝ զարգացնել և ամրապնդել բազմակողմ առևտրային համակարգը և աջակցելով Բելառուսի Հանրապետության՝ առաջիկայում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալուն,
համաձայնեցին հետևյալի մասին՝
ԲԱԺԻՆ 1
Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակներն են. Կողմերի միջև բազմակողմ փոխգործակցության զարգացմանն աջակցությունը՝ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու և արագացնելու միջոցով, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը։
Կողմերը բարձր են գնահատում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության կազմակերպությունների, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների ու արտադրողների ասոցիացիաների միջև կապերի հաստատումը։
ԲԱԺԻՆ 2
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
առևտուր և դրա զարգացմանն աջակցելուն ուղղված միջոցներ.
արդյունաբերություն.
ագրոարդյունաբերական համալիր.
գյուղատնտեսություն, ձկնորսություն և ձկնաբուծական տնտեսություն.
մաքսային կարգավորում.
տեխնիկական կանոնակարգում.
սանիտարական և բուսասանիտարական միջոցներ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ տնտեսական ուղղություններ։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում hամագործակցությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների մասնակցությամբ։
ԲԱԺԻՆ 3
Սույն հուշագրի 2-րդ բաժնում նշված ուղղություններով համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
առևտրի պայմանների թափանցիկության և կանխատեսելիության բարձրացման նպատակով Կողմերի գործունեության վերաբերյալ փորձի և տեղեկատվության փոխանակում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերլուծություն և գնահատում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության միջև առևտրային հոսքերի դինամիկայի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակում.
աջակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության գործարար համայնքների համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով.
փորձագիտական հանդիպումների անցկացում, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումներ պաշտոնատար անձանց և ղեկավարների մակարդակով.
համաժողովների, ֆորումների, սեմինարների, խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացման համատեղ նախապատրաստում և կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական ակնարկների և զեկույցների նախապատրաստում։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համաձայնեցնելով՝ Կողմերը կարող են մշակել համագործակցության համատեղ պլաններ և ծրագրեր։
ԲԱԺԻՆ 4
Սույն հուշագիրն իրագործելու նպատակով փոխգործակցությունն իրականացվում է, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակներում, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության ներկայացուցիչներից (այսուհետ՝ կոմիտե)։ Կոմիտեի գործունեության ղեկավարումն իրականացնում են 2 համանախագահները, որոնցից յուրաքանչյուրին նշանակում է համապատասխան Կողմը։
Սույն հուշագրի նպատակներին հասնելու համար կոմիտեն կարող է ստեղծել աշխատանքային խմբեր՝ որոշակի խնդիրներ լուծելու համար։
Կոմիտեի նիստերն անցկացվում են տարին առնվազն մեկ անգամ։ Կոմիտեի կազմը, նիստերի անցկացման վայրը, օրը, ձևաչափը, ինչպես նաև նիստերի օրակարգը սահմանվում են Կողմերի հետ համաձայնեցնելով։ Կոմիտեի նիստների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:
Կոմիտեի և աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացնում է ընդունող Կողմը։
Կողմերից յուրաքանչյուրն ինքնուրույն է կրում կոմիտեի և աշխատանքային խմբերի աշխատանքներին իր ներկայացուցիչների մասնակցության հետևանքով առաջացած ծախսերը:
ԲԱԺԻՆ 5
Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է անգլերենով։
Սույն հուշագրի իրագործման շրջանակներում այն տեղեկատվությունը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Էկվադորի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ենթակա չէ փոխանցման։ Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց միայն այն ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին է տրամադրում էկվադորյան Կողմից ստացված տեղեկատվությունը՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության։
Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերի համար չի առաջացնում ֆինանսական ու իրավական պարտավորություններ։
Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
Սույն հուշագիրն իրագործելիս Կողմերի միջև ծագող ցանկացած տարաձայնություն լուծվում է խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չպետք է ազդի դրա կիրառման ընթացքում մեկնարկած ցանկացած նախագծի կամ այլ գործունեության իրագործման գործընթացի և կատարման ժամկետների վրա՝ մինչև նշված նախագծերի կամ այլ գործունեության ավարտը։
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ։
Ստորագրված է __________ քաղաքում, 20__ թվականի _______ «______»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, իսպաներենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|