ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 167 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սպառողների իրավունքների հարցերով խորհրդատվական խորհրդի միջև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագրի նախագծին (կից ներկայացվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սպառողների իրավունքների հարցերով խորհրդատվական խորհրդի միջև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սպառողների իրավունքների հարցերով խորհրդատվական խորհուրդը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սպառողների իրավունքների հարցերով խորհրդատվական խորհրդի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի վրա,
հաշվի առնելով Կողմերի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միության անդամ պետություններ) և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ՝ ԱՊՀ մասնակից պետություններ) սպառողների իրավունքների պաշտպանության կատարելագործմանն ուղղված կառուցողական համագործակցություն իրականացնելու փոխադարձ շահագրգռվածությունը,
գիտակցելով Միության անդամ պետությունների և ԱՊՀ մյուս մասնակից պետությունների տնտեսությունների արդյունավետ զարգացման նպատակներով սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար հավասար պայմանների ստեղծման նշանակությունը,
գիտակցելով Միության անդամ պետությունների և ԱՊՀ մյուս մասնակից պետությունների տարածքում քաղաքակիրթ սպառողական շուկա ստեղծելու համար սպառողների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համակարգված միջոցներ ձեռնարկելու կարևորությունը, ելնելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձևով հաստատված՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար Միավորված ազգերի կազմակերպության ղեկավար սկզբունքներից,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի նպատակն է Կողմերի՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն և երկարաժամկետ հիմունքներով համագործակցության զարգացումը:
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադրված են համագործակցել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ հետևյալ ուղղություններով՝
տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից Միության անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների սպառողական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հավասար պայմաններ ստեղծելուն ուղղված՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման աջակցություն,
սպառողական իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների և սկզբունքների ձևավորման հարցերով փոխգործակցություն,
սպառողների իրավունքների և օրինական շահերի ապահովման ու պաշտպանության արդյունավետության բարձրացում,
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Միության անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից այլ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով լիազորված մարմնի կողմից տեղեկատվական, գիտամեթոդական և գործնական օգնության տրամադրում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։
3. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել՝
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման,
սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում Միության անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից այլ պետությունների համար արդիական հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների անցկացման,
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցելու միջոցով։
4. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում Կողմերի ստացած տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց միայն այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում։
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերից ոչ մեկի համար իրավական և ֆինանսական ոչ մի պարտավորության չի հանգեցնում:
6. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է այդ ծանուցման մեջ նշված օրվանից։
Ստորագրված է __________________ քաղաքում, 20 թվականի ___________ «______»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով, յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
ԱՊՀ մասնակից պետությունների ապառողների իրավունքների հարցերով խորհրդատվական խորհրդի կողմից՝ |