ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 178 |
քաղ. Մոսկվա |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին, 282-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության և 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 34-րդ կետում նշված և 2014 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակավոր ներմուծում (ընդունում) մաքսային ընթացակարգով ձևակերպված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելիս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում՝
ա) 34-րդ կետում՝
«, դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետի ընթացքում» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Այդպիսի ինքնաթիռների համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 341-րդ և 342-րդ կետերով՝
«341. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով: Նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:
Այդպիսի ինքնաթիռների համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
342. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով: Նշված ինքնաթիռները կարող են օգտագործվել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից դրանք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումներ և (կամ) միջազգային փոխադրումներ իրականացնելու համար:
Այդպիսի ինքնաթիռների համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները՝
ա) 13-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«13. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր) կամ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր), որոնց համար, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 34-րդ կետին համապատասխան, տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում |
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման ժամկետով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 34-րդ կետին համապատասխան». |
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ և 133-րդ դիրքերով՝
|
«132. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր), որոնց համար Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 341-րդ կետին համապատասխան, տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում |
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման ժամկետով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 341-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան |
|
«133. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր), որոնց համար, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 342-րդ կետին համապատասխան, տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում |
Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման ժամկետով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 342-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան»: |