ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3811-Ա |
«16» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի կողմից լիազորված անձ Գևորգ Գևորգյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Սարի թաղ 1-ին փողոցի հ.6, Գյուլիքևխյան փողոցի հ.14, Նորքի 1-ի նրբ. հ.20/1, Մ.Բաբաջանյան փողոցի հ.21/5, Ազատության պողոտայի հ.2 և Ազատության պողոտայի 2-րդ նրբ., հ.5, Մ.Խորենացի փողոցի հ.167, Բաշինջաղյան փողոցի հ.98, Սիլիկյան 7-րդ փողոցի հ.83/1, Ս.Պարթևի փողոցի հ.21Ա, Հաղթանակ 1-ին փողոցի հ.43, Վիլնյուսի փողոցի հ.55/1, Նորաշեն թաղամասի հ.33, Շինարարներ փողոցի հ.15, Տ.Մեծի պողոտայի հ.59, Զավարյան փողոցի հ.45, Լուկաշինի փողոցի հ.106, Եղբայրության փողոցի հ.16/6, Տարոնցու փողոցի հ.11/5 և հ.20/1, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի հ.39/4, Սեբաստիա փողոցի հ.30/4 և Թևոսյան փողոցի հ.52 հասցեների շինություններից դուրս տեղադրված թվով 23 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. ԱվինՅԱՆ |