ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 170 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին, 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին և 207-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել՝
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքերը` 1-ին հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից դուրս բերելու պայմանները՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելու՝ 2-րդ հավելվածով սահմանված ցանկի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել այնպիսի ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկեր, որոնց նկատմամբ չեն կիրառվում սույն որոշման 1-ին և (կամ) 2-րդ հավելվածների դրույթները, ինչպես նաև այնպիսի գործառնություններ, որոնց կատարումը չի թույլատրվում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից դուրս սույն որոշման 2-րդ հավելվածում նշված՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանվող ապրանքների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում:
3. Հաստատել կցվող՝
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքերում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն տարածքների ցանկը, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման դեպքերի
1. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից իրականացվող՝ ԱՏԳ-ի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու ընթացքում «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակներով՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) այն ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) սպառումը, որոնք դառնում են այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ և անբաժանելի մաս: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե անշարժ գույքի այն օբյեկտները, որոնց ստեղծման ընթացքում դրանք օգտագործվել, շահագործման մեջ են դրվել և սեփականության իրավունքով գրանցվել են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անունով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետի ընթացքում:
2. Ապրանքների սպառումը ԱՏԳ-ի այն տարածքում գտնվող անշարժ գույքի օբյեկտների շահագործման (պահպանման), վերանորոգման, հիմնանորոգման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:
3. Ապրանքների սպառումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ԱՏԳ-ի այն տարածքում օգտագործվող սարքավորումների, մեքենաների և ագրեգատների շահագործման և (կամ) տեխնիկական սպասարկման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործառնությունները կատարելիս դրանք ամբողջությամբ վերացվել են, առանց մնացորդի օգտագործվել են:
4. Ապրանքների սպառումը, որն իրակացվում է «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակներով ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ ԱՏԳ-ի տարածքում հետազոտությունների, փորձարկումների, թեստավորումների, ստուգումների, փորձերի կամ գիտափորձերի իրականացման ընթացքում: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործառնությունները կատարելիս դրանք ամբողջությամբ վերացվել են, առանց մնացորդի օգտագործվել են:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի |
ՑԱՆԿ
առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելու՝«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելու պայմանների
I. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի մնացած մաս ապրանքներն արտահանելու պայմանները, որի տարածքում ստեղծված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտին
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) արտահանումն իրականացվում է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակներով:
2. Ապրանքները գտնվում են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ պահելու, տեղափոխելու (փոխադրելու) նպատակով դրանք այլ անձանց փոխանցելու դեպքերի, և այդպիսի ապրանքների նկատմամբ չեն իրականացվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործառնությունները կամ երրորդ անձանց ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունները:
3. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքներում.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների՝ այդ տարածք դրանք հետադարձ ներմուծման ժամանակ նույնականացման հնարավորությունը:
4. Ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի:
5. Ապրանքների արտահանումն իրականացվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքի այն մաս, որը ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի -ի թիվ որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն տարածքների ցանկում, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը:
II. Ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս ապրանքներն արտահանելու պայմանները
1. Ապրանքների արտահանումն իրականացվում է ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակներով:
2. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքներում.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների՝ այդ տարածք դրանք հետադարձ ներմուծման ժամանակ, կամ ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ այդպիսի տարածք ներմուծման ժամանակ նույնականացման հնարավորությունը:
3. ԱՏԳ-ի տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ԱՏԳ-ի տարածք ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների ներմուծման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի:
4. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ներկայացված են ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ (անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքային դիրքի մակարդակով ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով), տեղեկություններ ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործառնությունների վերաբերյալ, որոնք կատարվելու են ապրանքների նկատմամբ, ինչպես նաև նշված գործառնությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ, տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնք իրականացնելու են այդպիսի գործառնություններ, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող այլ տեղեկություններ:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից տարբեր՝ ապրանքների սպառման այլ դեպքերում
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի -ի թիվ որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված դեպքերում (այսուհետ՝ թիվ 1 հավելված) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմնի որոշմամբ, որի տարածքում ստեղծվել է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի (այսուհետ՝ ԱՏԳ):
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային մարմին է ներկայացվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին դիմում (այսուհետ՝ դիմում):
3. Դիմումը ներկայացնում է՝
ա) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացող ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը).
բ) ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը), որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, և որի վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 205-րդ հոդվածի 10-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը.
գ) այն անձը, որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, և որի վրա Օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտավորությունը:
4. Դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) տեղեկություններ՝ դիմում ներկայացնող անձի վերաբերյալ. իրավաբանական անձի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձի հարկային համարը (առկայության դեպքում).
բ) տեղեկություններ՝ 1-ին հավելվածով նախատեսված դեպքերում սպառված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ՝ անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքային դիրքի մակարդակով ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
գ) տեղեկություններ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմում (այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սպառված են 1-ին հավելվածին համապատասխան)՝ անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքային դիրքի մակարդակով ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
դ) ապրանքների այն հայտարարագրերի գրանցման համարները, որոնց համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, ապրանքների հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, այն ապրանքի քանակը (ըստ ապրանքների յուրաքանչյուր հայտարարագրի և ապրանքների հայտարարագրում ըստ յուրաքանչյուր հերթական համարի), որի նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, իսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնց նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ենթակա չէին մաքսային հայտարարագրման՝ այն մաքսային փաստաթղթի վավերապայմանները, որի հիման վրա այդպիսի ապրանքները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից.
ե) տեղեկություններ՝ անշարժ գույքի օբյեկտը շահագործման մեջ դնելու և անշարժ գույքի այդպիսի օբյեկտի նկատմամբ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) սեփականության իրավունքի վերաբերյալ (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա համապատասխան օբյեկտը դրված է շահագործման մեջ, և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները և այլն)՝ 1-ին հավելվածի 1-ին կետին համապատասխան սպառված ապրանքների մասով.
զ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան նախատեսված այլ տեղեկություններ:
5. Դիմումի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
6. Դիմումին կցվում են`
ա) Օրենսգրքի 18-րդ և 203-րդ հոդվածների համաձայն անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող ձևով՝ 1-ին հավելվածին համապատասխան՝ ապրանքների սպառման վերաբերյալ հաշվետվությունը, եթե այդպիսի հաշվետվություն ներկայացնելը նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
բ) դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի ցանկը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և կցվող փաստաթղթերը անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում և որոշում է կայացնում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը մերժելու վերաբերյալ:
Մաքսային մարմնի որոշումը ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը համարվում է ավարտված այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված և 1-ին հավելվածին համապատասխան սպառված ապրանքների, ինչպես նաև այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կազմում ընդգրկված և 1-ին հավելվածին համապատասխան սպառված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի թիվ որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն տարածքների, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը
|
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի այն մասի անվանումը, որտեղ թույլատրվում է ապրանքների արտահանումը ԱՏԳ-ի տարածքից |
Այն ԱՏԳ-ի անվանումը, որի տարածքից թույլատրվում է անձնական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար ապրանքների արտահանումը |
|
Բելառուսի Հանրապետությունում՝ | |
|
Բրեստի մարզ (բացառությամբ Կամենեցի և Պրուժանսկի շրջանների), Վիտեբսկի մարզ (բացառությամբ Շարկովշչինսկի շրջանի), Գրոդնենսկի մարզ (բացառությամբ Սվիսլոչսկի շրջանի), Գոմելի մարզ (բացառությամբ Լոևսկի շրջանի), Մինսկ քաղաք և Մինսկի մարզ (բացառությամբ Պուխովիչսկի շրջանի), Մոգիլյովի մարզ (բացառությամբ Բելինիչսկի շրջանի) |
ԱՏԳ «Բրեստ», ԱՏԳ «Վիտեբսկ», ԱՏԳ «Գոմել-Ռատոն», ԱՏԳ «Գրոդնոինվեստ», ԱՏԳ «Մինսկ», ԱՏԳ «Մոգիլյով», «Վելիկի կամեն» Բելառուսա-չինական ինդուստրիալ պարկ |
|
Ղազախստանի Հանրապետությունում՝ | |
|
քաղ. Աստանա և Աքմոլայի մարզ, Մանգիստաուի շրջան, քաղաք Ալմաթի և Ալմաթիի մարզ, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ատիրաուի մարզ, Պավլոդարի մարզ, Կարագանդայի մարզ, Ժամբիլի մարզ, Ակտյուբինսկի մարզ, Արևմտա-Ղազախստանյան մարզ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Քոստանայի մարզ, Ղիզիլօրդայի մարզ, Արևելա Ղազախստանյան մարզ |
ԱՏԳ «Աստանա-նովի գորոդ» ԱՏԳ «Մորպորտ Ակտաու», ԱՏԳ «Նորարարական տեխնոլոգիաների պարկ» ԱՏԳ «Օցտուստշ», ԱՏԳ «Ազգային ինդուստրիալ նավթաքիմիական տեխնոպարկ», ԱՏԳ «Պավլոդար», ԱՏԳ «Սարիարկա», ԱՏԳ «Խորգոս-Արևելյան դարպասներ», ԱՏԳ «Տարազ քիմիական պարկ», ԱՏԳ ««Խորգոս» մերձսահմանային համագործակցության միջազգային կենտրոն» |