ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 160 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
« » ի 2017 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցների մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի և միջոցառումների մշակման պլանի 20-րդ կետն իրագործելու նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) 4.3-րդ կետին, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը արդյունաբերության այն ճյուղերում, որոնց գերակայությունը սահմանվել է Հիմնական ուղղությունների թիվ 1 հավելվածին համապատասխան (այսուհետ՝ գերակա ճյուղեր), և այդ ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցներ ձեռնարկելու կարևորությունը,
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ սահմանել «համատեղ արտադրված արտադրանք» հասկացությունը՝ գերակա ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու համար։
2. Գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցառումները պլանավորելիս և իրագործելիս հաշվի առնել ցանկը՝ համաձայն հավելվածի։
3. Մինչև 2018 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն հանձնարարականի իրագործման վերաբերյալ առաջարկներ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի թիվ հանձնարարականի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցառումների մասին
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) զարգացման ինստիտուտների, զարգացման միջազգային բանկերի հետ համատեղ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և կանոններին համապատասխանող՝ ֆինանսական աջակցության միջոցների ընդլայնման, ֆինանսական ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների, ինչպես նաև անդամ պետությունների գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը (այսուհետ՝ արտադրանք) երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու հետ կապված ոչ ֆինանսական աջակցության միջոցների մշակում՝ ներառյալ այդ արտադրանքն արտադրողներին այն ծախսերի մի մասը փոխհատուցելու հարցի մշակումը, որոնք կապված են՝
արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքը մշակելու՝ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների հետ.
արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքն արտադրելու համար վարկերի տոկոսադրույքի հետ.
արտադրանքի արտադրության մեջ առաջատար մեթոդիկաների և որակի կառավարման համակարգերի ներդրման հետ՝ միջազգային ստանդարտների հիման վրա.
ցուցահանդեսատոնավաճառային և էքսպոզիցիոն գործունեությանը մասնակցելու հետ:
2. Երրորդ երկրների տարածքներում, այդ թվում՝ այն երկրների, որոնց հետ կնքվել են կամ նախատեսվում է կնքվել համաձայնագրեր՝ մի կողմից Միության և անդամ պետությունների և մյուս կողմից՝ երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին, համատեղ ենթակառուցվածքի (կոոպերացիայի զարգացման և արտադրական համագործակցության տեսանկյունից հեռանկարային հավաքման արտադրությունների, սպասարկման ծառայության կենտրոնների, առևտրի տների) ստեղծման հարցի մշակումը:
3. Անդամ պետությունների տրանսպորտային-լոգիստիկ և նավահանգստային ենթակառուցվածքի օգտագործման հնարավորության մշակումը՝ երրորդ երկրների շուկաներ արտադրանքի մատակարարումն օպտիմալացնելու համար:
4. Միության մաքսային տարածքում համատեղ փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների ստեղծման, երրորդ երկրների փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հետ համագործակցության զարգացման հնարավորության սահմանումը՝ երրորդ երկրներում արտադրանքի համապատասխանության հաստատմանն աջակցելու նպատակով:
5. Անդամ պետությունների՝ արտահանման աջակցության ծառայություններ մատուցելու համար լիազորված կազմակերպությունների, երրորդ երկրներում անդամ պետությունների առևտրային ներկայացուցչությունների մասնակցությամբ՝ արտադրանք արտադրողների տեղեկատվական-խորհրդատվական աջակցության ոլորտում փոխգործակցության մեխանիզմի սահմանում, այդ թվում՝ հետևյալի վերլուծության անցկացում՝
երրորդ երկրների հեռանկարային շուկաների (շուկայի ներուժի և թիրախային հաճախորդների գնահատում), երրորդ երկրի օրենսդրության՝ ներմուծվող արտադրանքին ներկայացվող պահանջների (սերտիֆիկացմանը, լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, ներմուծման մաքսատուրքերի չափը, հնարավոր արգելքներն ու սահմափակումները).
Միության ընդհանուր շուկայի՝ նոր արտադրանք ստեղծելու և նոր շուկաներ յուրացնելու նպատակներով ավելացված արժեքի միջազգային շղթաներում ազգային արտադրողներին ներառելու համար հեռանկարային ուղղություններ սահմանելու նպատակով:
_________________________