ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 158 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի ձևի և այն լրացնելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի ձևը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի ձևը լրացնելու կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիզուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի Թիվ որոշմամբ |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին
1. Հատուկ սուբսիդիայի թույլատրելիության մասին Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի որոշման վավերապայմանները՝ ________________________
___________________________________________________________________________

2. Այն չափանիշները, որոնց հիման վրա համաձայնեցվել է հատուկ սուբսիդիան՝
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
3. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների
այն ակտերի մասին, որոնց համապատասխան տրամադրվել է հատուկ սուբսիդիան՝
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
4. Այն ժամանակահատվածը, որի ընթացքում տրամադրվում են հատուկ սուբսիդիայի
մասին տեղեկությունները՝_____________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
5. Հատուկ սուբսիդիայի նկարագրությունը՝ _____________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
6. Հատուկ սուբսիդիա տրամադրելու նպատակը՝ ________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
7. Հատուկ սուբսիդիան ստացողը և այն տրամադրելու եղանակը՝ __________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
8. Հատուկ սուբսիդիայի չափը՝ ________________________________________________
___________________________________________________________________________
9. Հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետը՝ _______________________________
___________________________________________________________________________
10. Լրացուցիչ տեղեկատվություն՝ _____________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի Թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի ձևը լրացնելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 12-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի -ի թիվ որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից տրամադրված հատուկ սուբսիդիաների մասին ծանուցագրի ձևը (այսուհետ՝ ծանուցագրի ձև) լրացնելու կանոնները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Համաձայնագրով և «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 28 հավելված) սահմանված իմաստներով:
3. Ծանուցագրի ձևը լրացնում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմինները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համաձայնեցված՝ տրամադրված յուրաքանչյուր հատուկ սուբսիդիայի մասով առանձին՝ տեղեկատվության մուտքագրման տեխնիկական միջոցների կիրառմամբ:
4. Այն դեպքում, երբ ծանուցագրի ձևում բավարար տեղ չկա անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար, այդ տեղեկությունները ձևակերպվում են առանձին հավելվածով (ազատ ձևով): Ընդ որում, ծանուցագրի ձևի համապատասխան կետում կատարվում է «համաձայն թիվ ______ հավելվածի» գրառումը: Եթե ձևակերպվում են մի քանի հավելվածներ, ապա դրանք համարակալվում են ըստ հերթականության՝ աճման կարգով:
II. Ծանուցագրի ձևը լրացնելու կանոնները
5. Ծանուցագրի ձևը լրացվում է հետևյալ կարգով՝
6. 1-ին կետում նշվում են հատուկ սուբսիդիայի թույլատրելիության մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը:
7. 2-րդ կետում նշվում են հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափանիշները, որոնք սահմանված են Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և (կամ) Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և որոնց հիման վրա հատուկ սուբսիդիան համաձայնեցվել է Հանձնաժողովի կողմից:
8. 3-րդ կետում նշվում են այն ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը, որին համապատասխան տրամադրվել է հատուկ սուբսիդիան, դրա բովանդակության համառոտ նկարագրությունը, ի կատարումն ակտի ընդունված ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև սուբսիդավորման ծրագրի անվանումը և ընդունման ամսաթիվը:
9. 4-րդ կետում նշվում է այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում են հատուկ սուբսիդիայի մասին տեղեկությունները:
10. 5-րդ կետում նշվում է այն ֆինանսական աջակցության ձևը, որի արդյունքում ստեղծվում են (ապահովվում են) առավելություններ, կամ եկամուտների կամ գների պահպանման ցանկացած այլ ձև, որն ազդում է (ուղղակիորեն կամ անուղղակի) ցանկացած անդամ պետության տարածքից արդյունաբերական ապրանքի ներմուծման ծավալների նվազեցման կամ ցանկացած անդամ պետության տարածք արդյունաբերական ապրանքի արտահանման ծավալների ավելացման վրա, որի արդյունքում ապահովվում է առավելությունը:
11. 6-րդ կետում նշվում են հատուկ սուբսիդիա տրամադրելու նպատակներն ու խնդիրները, որոնք սահմանված են ծանուցագրի ձևի 3-րդ կետում նշված ակտերով:
12. 7-րդ կետում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) տեղեկություններ այն ստացողի (ստացողների) մասին, որին տրամադրվում է հատուկ սուբսիդիան. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում).
բ) հատուկ սուբսիդիա տրամադրելու եղանակը (տեղեկություններ այն միջոցների աղբյուրի մասին, որոնց հաշվին տրամադրվում է հատուկ սուբսիդիան՝ նշելով ապրանքի միավորի սահմանված կամ փոփոխական գումարը (երկրորդ տարբերակի դեպքում նշվում է նաև գումարի որոշման մեխանիզմը)).
գ) հատուկ սուբսիդիա տրամադրելու չափանիշները, մեխանիզմները և պայմանները, որոնք սահմանված են ծանուցագրի ձևի 3-րդ կետում նշված ակտերով.
դ) սուբսիդավորվող ապրանքի մասին տեղեկություններ. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 10 նիշի մակարդակով ապրանքի ծածկագիրը, տեղեկություններ՝ ապրանքի արտաքին տեսքի, ֆիզիկական հատկությունների, ապրանքն արտադրելուց օգտագործվող հումքի և նյութերի, քիմիական կազմերի, արտադրության տեխնոլոգիայի, հիմնական սպառողների, նախորոշման մասին, այն ստանդարտների վավերապայմանները, որոնց գործողությունը տարածվում է ապրանքի արտադրության վրա, և ապրանքի ճշգրիտ ու ամբողջական նկարագրության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
13. 8-րդ կետում անդամ պետության ազգային արժույթով նշվում է հաշվետու ժամանակահատվածում հատկացված (յուրացված) հատուկ սուբսիդիայի գումարը՝ ըստ ծանուցագրի ձևի 7-րդ կետում նշված ստացողների միջև բաշխման: Այն դեպքում, երբ հատուկ սուբսիդիան տրամադրվում է ավելի քան 1 տարով, անդամ պետության ազգային արժույթով պետք է նշվի հաշվետու ժամանակահատվածում հատկացված (յուրացված) հատուկ սուբսիդիայի միջանկյալ գումարը:
14. 9-րդ կետում նշվում է հատուկ սուբսիդիայի տրամադրման ժամկետը և (կամ) հատուկ սուբսիդիայի նկատմամբ կիրառելի այլ ժամանակային սահմանափակում (ներառյալ հատուկ սուբսիդիայի բացման (ավարտի) ամսաթիվը), եթե նման տեղեկություններն արտացոլված են ծանուցագրի ձևի 3-րդ կետում նշված ակտի մեջ:
15. 10-րդ կետում նշվում են հատուկ սուբսիդիա տրամադրելու պայմանները, հատուկ սուբսիդիայի՝ Հանձնաժողովի հետ համաձայնեցված գործողության ժամկետը և չափը (ծավալը), ինչպես նաև առկայության դեպքում՝ տրամադրված հատուկ սուբսիդիայի օբյեկտիվ գնահատմանը նպաստող տեղեկությունները և հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համանման ցուցանիշների համեմատ ստացված նպատակային ցուցանիշների մասին տեղեկությունները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|